https://arm.sputniknews.ru/20260320/nikvol-pashinjany-khaghum-e-majreri-vakhi-vra-arman-tatvojan-100102789.html
Նիկոլ Փաշինյանը խաղում է մայրերի վախի վրա. Արման Թաթոյան
Նիկոլ Փաշինյանը խաղում է մայրերի վախի վրա. Արման Թաթոյան
Sputnik Արմենիա
Թաթոյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում արձանագրել է նույն բանը` վախն օգտագործվում է որոշումների կայացումն արգելակելու համար։ 20.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-20T23:10+0400
2026-03-20T23:10+0400
2026-03-20T23:14+0400
հայաստան
արման թաթոյան
նիկոլ փաշինյան
պատերազմ
վախ
մայր
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0a/96725253_0:0:1600:901_1920x0_80_0_0_9e573ae3b83818ee280377fafaf1de7e.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաղում է մայրերի վախի վրա: Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը` անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին։Փաշինյանը մարտի 19–ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում ամենաուշը սեպտեմբերին պատերազմ կլինի` ծանր հետևանքներով։Նա նշել է, որ տարիներ շարունակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում արձանագրել է նույն բանը` վախն օգտագործվում է որոշումների կայացումն արգելակելու համար։ Թաթոյանի խոսքով` անվտանգությունը մեկ մարդ ու այդ մեկ մարդու իշխանությունը չէ, այլ այն միջազգային մեխանիզմներն են, պայմանագրեր, խորհրդարանական վերահսկողություն և այլն։«Հայաստանը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի անդամ է։ Դատարանի որոշումը փաստաթուղթ է։ Ես գիտեմ, թե ինչպես է այն գործում և ինչպես կարելի է հասնել դրա կատարմանը, բայց այսօր այն չի կատարվում: Հայ ժողովուրդն արժանի է ոչ թե սպառնալիքների, այլ բացատրությունների։ Եվ ոչ թե խոստումների, այլ խելամիտ լուծումների»,– նշել է նա։Հիշեցնենք` Փաշինյանը ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի և քաղաքական գործիչ, գործարար Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժերին է մեղադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերանայելու, վերաբանակցելու քաղաքականության մեջ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/0a/96725253_148:0:1571:1067_1920x0_80_0_0_b864fec6973917586ff3cb1b4caaa523.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, արման թաթոյան, նիկոլ փաշինյան, պատերազմ, վախ, մայր
հայաստան, արման թաթոյան, նիկոլ փաշինյան, պատերազմ, վախ, մայր
Նիկոլ Փաշինյանը խաղում է մայրերի վախի վրա. Արման Թաթոյան
23:10 20.03.2026 (Թարմացված է: 23:14 20.03.2026) Թաթոյանը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում արձանագրել է նույն բանը` վախն օգտագործվում է որոշումների կայացումն արգելակելու համար։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խաղում է մայրերի վախի վրա:
Ֆեյսբուքյան էջում նման գրառում է արել ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության վարչապետի թեկնածու Արման Թաթոյանը` անդրադառնալով Փաշինյանի հայտարարություններին։
Փաշինյանը մարտի 19–ին լրագրողների հետ զրույցում ասաց, որ 2026 թվականի խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում ամենաուշը սեպտեմբերին պատերազմ կլինի` ծանր հետևանքներով։
«Նիկոլ Փաշինյանը մեր մայրերի վախն օգտագործում է` որպես նախընտրական գործիք։ Բայց նա դա անում է ոչ թե մայրերին պաշտպանելու համար, ոչ թե հանուն մեր 18-19 տարեկան երիտասարդների, այլ իր վերարտադրության համար։ Սրանք տարբեր բաներ են։ Իրականում անվտանգության իրական սպառնալիքը գոյություն ունի, և դրա իրական աղբյուրը ոչ թե ինքնին վարչապետի փոփոխությունն է, այլ իրավական երաշխիքների բացակայությունը, միջազգային դատարանների չկատարված որոշումները, դրա հետևից չգնալը, ինչպես նաև սեփական քաղաքացիներից թաքուն պահվող պայմանավորվածությունները»,– գրել է Թաթոյանը։
Նա նշել է, որ տարիներ շարունակ ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում արձանագրել է նույն բանը` վախն օգտագործվում է որոշումների կայացումն արգելակելու համար։ Թաթոյանի խոսքով` անվտանգությունը մեկ մարդ ու այդ մեկ մարդու իշխանությունը չէ, այլ այն միջազգային մեխանիզմներն են, պայմանագրեր, խորհրդարանական վերահսկողություն և այլն։
«Հայաստանը ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի անդամ է։ Դատարանի որոշումը փաստաթուղթ է։ Ես գիտեմ, թե ինչպես է այն գործում և ինչպես կարելի է հասնել դրա կատարմանը, բայց այսօր այն չի կատարվում: Հայ ժողովուրդն արժանի է ոչ թե սպառնալիքների, այլ բացատրությունների։ Եվ ոչ թե խոստումների, այլ խելամիտ լուծումների»,– նշել է նա։
Հիշեցնենք` Փաշինյանը ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, գործարար, բարերար, «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ Սամվել Կարապետյանի և քաղաքական գործիչ, գործարար Գագիկ Ծառուկյանի ղեկավարած ուժերին է
մեղադրում Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղությունը վերանայելու, վերաբանակցելու քաղաքականության մեջ։