https://arm.sputniknews.ru/20260320/azgajin-zhvoghvovi-yntrutjunnery-kpvokhen-haravajin-kvovkasi-qaghaqakan-landshafty-svoghvomvonjan-100095941.html
Ազգային ժողովի ընտրությունները կփոխեն Հարավային Կովկասի քաղաքական լանդշաֆտը. Սողոմոնյան
Ազգային ժողովի ընտրությունները կփոխեն Հարավային Կովկասի քաղաքական լանդշաֆտը. Սողոմոնյան
Sputnik Արմենիա
Հայաստանում հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները կարող են արմատապես ազդել ամբողջ տարածաշրջանի քաղաքական դինամիկայի վրա: Ուժերի... 20.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-20T19:59+0400
2026-03-20T19:59+0400
2026-03-20T20:00+0400
հայաստան
աժ (ազգային ժողով)
ընտրություններ
վիկտոր սողոմոնյան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/14/100068539_0:0:641:360_1920x0_80_0_0_1ebe129f23ba09be4047eee091f42188.jpg
Հայաստանում հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները կարող են արմատապես ազդել ամբողջ տարածաշրջանի քաղաքական դինամիկայի վրա: Ուժերի դասավորվածության և հնարավոր հետևանքների մասին «Վեստի» հեռուստաալիքին տված հարցազրույցում մանրամասն պատմել է քաղաքագետ և ՀՀ երկրորդ նախագահի նախկին մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը:«Ընտրությունները ծայրահեղ կարևոր նշանակություն ունեն ոչ միայն երկրի, այլև ամբողջ տարածաշրջանի համար: Դրանց արդյունքը կորոշի նաև հայ-ռուսական հարաբերությունների ապագան»,– կարծում է քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը:Փորձագետի կարծիքով` ԱԺ ընտրությունների արդյունքները կազդեն ոչ միայն Հայաստանի ապագա քաղաքական կյանքի և Մոսկվայի հետ երկկողմ հարաբերությունների, այլև ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի վրա:Այդ ընտրությունները Երևանի և Բրյուսելի մերձեցման ֆոնին կարող են դառնալ «մարտ Կովկասի համար»: Սողոմոնյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված ընտրություններից մեկ ամիս առաջ Երևանում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը։«Եվ բոլորովին վերջերս (ընդլայնման հարցերով եվրահանձնակատար) Մարթա Կոսը Հայաստան է այցելում... ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտնել է, որ Եվրամիությունը արագ արձագանքման խումբ կուղարկի Հայաստան՝ երկրի ընտրություններից առաջ սպառնալիքներին և Ռուսաստանի միջամտությանը դիմակայելու համար։ Այսինքն` աննախադեպ աջակցություն է իրականացվում, ինչը ամենավառ ցուցանիշն է այն բանի, որ առաջիկա ընտրությունը մարտ է Կովկասի համար», – ասել է Սողոմոնյանը։Սողոմոնյանը վստահ է, որ բուն Մոսկվայում, չնայած վերջին հայտարարություններում առկա որոշակի կոշտության, հայ ժողովրդի նկատմամբ հարգալից վերաբերմունք կա։ Ռուսաստանի հետ Հայաստանի դաշինքը մնում է Հարավային Կովկասում անվտանգության հիմքը, սակայն եթե ներկայիս ռեժիմը պահպանվի, ապա երկրի դուրս գալը ՀԱՊԿ-ից և անցումը Թուրքիայի հովանավորության տակ անխուսափելի է։Հիշեցնենք` ՀՀ–ում հերթական խորհրդարանական ընտրությունները կկայանան 2026 թվականի հունիսի 7-ին։Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը` Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ պաշտոնապես հայտարարել է նաև Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, ինչպես նաև ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին կմասնակցեն միասին։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/14/100068539_65:0:545:360_1920x0_80_0_0_eb4724f83c3bde63ee0efe430a5be060.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, աժ (ազգային ժողով), ընտրություններ, վիկտոր սողոմոնյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
հայաստան, աժ (ազգային ժողով), ընտրություններ, վիկտոր սողոմոնյան, տեսանյութ, տեսանյութեր, видео
Հայաստանում հունիսի 7-ին նախատեսված խորհրդարանական ընտրությունները կարող են արմատապես ազդել ամբողջ տարածաշրջանի քաղաքական դինամիկայի վրա: Ուժերի դասավորվածության և հնարավոր հետևանքների մասին «Վեստի» հեռուստաալիքին տված հարցազրույցում մանրամասն պատմել է քաղաքագետ և ՀՀ երկրորդ նախագահի նախկին մամուլի քարտուղար Վիկտոր Սողոմոնյանը:
«Ընտրությունները ծայրահեղ կարևոր նշանակություն ունեն ոչ միայն երկրի, այլև ամբողջ տարածաշրջանի համար: Դրանց արդյունքը կորոշի նաև հայ-ռուսական հարաբերությունների ապագան»,– կարծում է քաղաքական գիտությունների դոկտոր, Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի (МГИМО) պրոֆեսոր Վիկտոր Սողոմոնյանը:
Փորձագետի կարծիքով` ԱԺ ընտրությունների արդյունքները կազդեն ոչ միայն Հայաստանի ապագա քաղաքական կյանքի և Մոսկվայի հետ երկկողմ հարաբերությունների, այլև ամբողջ Հարավային Կովկասի տարածաշրջանի աշխարհաքաղաքական իրավիճակի վրա:
Այդ ընտրությունները Երևանի և Բրյուսելի մերձեցման ֆոնին կարող են դառնալ «մարտ Կովկասի համար»: Սողոմոնյանն ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ 2026 թվականի հունիսի 7-ին նախատեսված ընտրություններից մեկ ամիս առաջ Երևանում կկայանա Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը և Հայաստան-ԵՄ առաջին գագաթնաժողովը։
«Եվ բոլորովին վերջերս (ընդլայնման հարցերով եվրահանձնակատար) Մարթա Կոսը Հայաստան է այցելում... ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալասը հայտնել է, որ Եվրամիությունը արագ արձագանքման խումբ կուղարկի Հայաստան՝ երկրի ընտրություններից առաջ սպառնալիքներին և Ռուսաստանի միջամտությանը դիմակայելու համար։ Այսինքն` աննախադեպ աջակցություն է իրականացվում, ինչը ամենավառ ցուցանիշն է այն բանի, որ առաջիկա ընտրությունը մարտ է Կովկասի համար», – ասել է Սողոմոնյանը։
Սողոմոնյանը վստահ է, որ բուն Մոսկվայում, չնայած վերջին հայտարարություններում առկա որոշակի կոշտության, հայ ժողովրդի նկատմամբ հարգալից վերաբերմունք կա։ Ռուսաստանի հետ Հայաստանի դաշինքը մնում է Հարավային Կովկասում անվտանգության հիմքը, սակայն եթե ներկայիս ռեժիմը պահպանվի, ապա երկրի դուրս գալը ՀԱՊԿ-ից և անցումը Թուրքիայի հովանավորության տակ անխուսափելի է։
Մասնակցելու վերաբերյալ արդեն հայտարարել են ՀՀ 2–րդ նախագահ
Ռոբերտ Քոչարյանը, Երևանի նախկին քաղաքապետ
Հայկ Մարությանը` իր «Նոր ուժ» կուսակցությամբ, ՀԱԿ–ը, որի վարչապետի
թեկնածուն Լևոն Զուրաբյանն է, «Հանրապետություն» կուսակցությունը`
Արամ Սարգսյանի գլխավորությամբ։ Ընտրություններին մասնակցելու վերաբերյալ պաշտոնապես հայտարարել է նաև Սամվել Կարապետյանի
«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը, ինչպես նաև ԲՀԿ առաջնորդ
Գագիկ Ծառուկյանը, որն իր «Առաջարկ Հայաստանին» ծրագիրն ուզում է «Նոյյան տապան» դարձնել ընդդիմադիր ուժերի համար։
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը և «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնությունը ընտրություններին
կմասնակցեն միասին։