https://arm.sputniknews.ru/20260320/52-erkri-qaghaqaciner-iranic-durs-en-ekel-hajastani-taratsqvov-ararat-mirzvojan-100098772.html
52 երկրի քաղաքացիներ Իրանից դուրս են եկել Հայաստանի տարածքով. Արարատ Միրզոյան
52 երկրի քաղաքացիներ Իրանից դուրս են եկել Հայաստանի տարածքով. Արարատ Միրզոյան
Sputnik Արմենիա
Իրանում ՀՀ դեսպանության հետ Հայաստանի Հանրապետության 2 քաղաքացի է կապ հաստատել։ 20.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-20T20:38+0400
2026-03-20T20:38+0400
2026-03-20T20:43+0400
հայաստան
իրանի իսլամական հանրապետություն
արարատ միրզոյան
սահման
ուսանող
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/14/100096602_0:20:1500:864_1920x0_80_0_0_fb5beaa77ca0ed0d0642517816795774.jpg
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Իրանի և Հայաստանի սահմանին սովորականից շատ տարբերվող մեծ շարժ չի նկատվել։ Նման հայտարարություն է արել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մասկատում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով` հայերի վերադարձի միտում չի նկատվել։ Միաժամանակ նա նշել է, որ շատ հետաքրքիր երևույթ կա քաղաքացիների շրջանում, այդ թվում` այն երկրներում, որտեղ ավիահարվածներ են հասցվում կամ ռմբակոծություններ կան. «Ունենք քաղաքացիներ, որոնք ուղղակի ցանկություն չեն հայտնում դուրս գալու։ Կան ուսանողներ, որոնք ուզում են մնալ, շարունակել իրենց ուսումը։ Կան այդ երկրներում աշխատող ՀՀ քաղաքացիներ, որոնք պայմանագրային պարտավորություններ ունեն և չեն ուզում առայժմ դուրս գալ»,– ասել է նախարարը։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/14/100096602_167:0:1500:1000_1920x0_80_0_0_0f068fe3617de3e6541b0b6cf2c0a351.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, արարատ միրզոյան, սահման, ուսանող
հայաստան, իրանի իսլամական հանրապետություն, արարատ միրզոյան, սահման, ուսանող
52 երկրի քաղաքացիներ Իրանից դուրս են եկել Հայաստանի տարածքով. Արարատ Միրզոյան
20:38 20.03.2026 (Թարմացված է: 20:43 20.03.2026) Իրանում ՀՀ դեսպանության հետ Հայաստանի Հանրապետության 2 քաղաքացի է կապ հաստատել։
ԵՐԵՎԱՆ, 20 մարտի – Sputnik. Իրանի և Հայաստանի սահմանին սովորականից շատ տարբերվող մեծ շարժ չի նկատվել։ Նման հայտարարություն է արել
ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մասկատում ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ հանդիպման ժամանակ։ Նրա խոսքով` հայերի վերադարձի միտում չի նկատվել։
«Իրանում, օրինակ` մեր դեսպանության հետ կապ են հաստատել, շատ զարմանալի է կարծում եմ, բայց ընդամենը ՀՀ 2 քաղաքացի, և նրանց վերադարձի հարցում դեսպանությունը ցուցաբերել է անհրաժեշտ օգնությունը։ Հայաստան-Իրան սահմանն օգտագործել են նաև շատ այլ երկրների դիվանագետներ, այդ հաստատությունների աշխատակիցներ և նաև ուղղակի քաղաքացիներ։ Հետաքրքիր թիվ, ուղղակի նաև ի գիտություն՝ 52 երկրի քաղաքացիներ օգտվել են Հայաստանի Հանրապետության տարածքից, ուղղակի այդ իրավիճակից դուրս գալու համար, որը, կարծում եմ, շատ շոշափելի թիվ է: Կրկին, մի դեպքում վիզաներ կան՝ պահանջվում են, մի դեպքում՝ ոչ, և այդ պրոցեսը դյուրացնելու անհրաժեշտություն կա»,– ասել է Միրզոյանը։
Միաժամանակ նա նշել է, որ շատ հետաքրքիր երևույթ կա քաղաքացիների շրջանում, այդ թվում` այն երկրներում, որտեղ ավիահարվածներ են հասցվում կամ ռմբակոծություններ կան.
«Ունենք քաղաքացիներ, որոնք ուղղակի ցանկություն չեն հայտնում դուրս գալու։ Կան ուսանողներ, որոնք ուզում են մնալ, շարունակել իրենց ուսումը։ Կան այդ երկրներում աշխատող ՀՀ քաղաքացիներ, որոնք պայմանագրային պարտավորություններ ունեն և չեն ուզում առայժմ դուրս գալ»,– ասել է նախարարը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: