https://arm.sputniknews.ru/20260319/hhum-mardkanc-hetapndum-en-fejsbuqjan-qvomenti-pattsharvov-zgushacnum-e-pastabany-100028311.html
ՀՀ–ում մարդկանց հետապնդում են ֆեյսբուքյան «քոմենթի» պատճառով. զգուշացնում է փաստաբանը
ՀՀ–ում մարդկանց հետապնդում են ֆեյսբուքյան «քոմենթի» պատճառով. զգուշացնում է փաստաբանը
Sputnik Արմենիա
Վերջին օրերին տարբեր մարդկանց քննչական կոմիտե են հրավիրում հրապարակային խոսքում իշխանությունը զավթելու, բռնություն քարոզելու և այլ մեղադրանքներով։ 19.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-19T13:17+0400
2026-03-19T13:17+0400
2026-03-19T13:17+0400
հայաստան
facebook
հհ քննչական կոմիտե
հհ դատախազություն
https://cdn.am.sputniknews.ru/img/2099/43/20994315_0:0:1600:901_1920x0_80_0_0_272372679ddc065ccabf1b1f7fbdeb9e.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հայաստանում մարդկանց հետապնդում են խոսքի և կարծիքի համար։ Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրում է փաստաբան Մարինե Ֆարմանյանը՝ նախազգուշացնելով քաղաքացիներին, որ զգույշ լինեն սոցիալական ցանցերում գրառումներ անելիս։Նրա խոսքով՝ այսօր Քննչական կոմիտեն ու դատախազությունը լծված են բացառապես ոչ իշխանահաճո «քոմենթ» գրաքննելու և պատժելու «սուրբ» գործին։«Հեղինակություն ունեցող մարդիկ, որոնք լսարան ունեն, հետապնդվում են ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածով, իսկ սովորական քաղաքացիները՝ 330-ով»,- հավելում է Ֆարմանյանը:Նշենք, որ առաջին հոդվածը՝ 422-րդը, վերաբերում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերին, իսկ 330-րդ հոդվածը՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելուն։«Թերևս հայ հասարակությանը ցանկանում են հասցնել խոսքի արտահայտման այն հանգրվանին, որտեղ «շնորհակալություն պարոն ալիև» արտահայտությունը լինի ոչ միայն իշխանության խոսքի և վարքի բնութագիրը, այլև հասարակության միակ և հնարավոր խոսքի «ազատությունը»»,- եզրափակում է փաստաբանը։Հիշեցնենք՝ մարտի 17-ին փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ հինգ երեխաների ներկայությամբ (որից երեքը՝ մանկահասակ) Նոր Հաճնում գտնվող իր բնակավայրից ձերբակալել և Դիլիջանի քննչական բաժին են տեղափոխել արցախցի զոհված զինծառայողի քրոջը՝ ֆեյսբուքյան հարթակում Փաշինյանի հասցեին հնչեցված բռնության կոչի համար։Նույն օրը նաև հայտնի դարձավ, որ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախկին զոքանչ Արմինե Օհանյանին քննչական կոմիտե են հրավիրել վկայի կարգավիճակով։ Քրեական վարույթ է նախաձեռնվել ավելի քան 1 տարի առաջ նրա խմբագրականներից մեկի հետ կապված՝ բռնությամբ իշխանազավթման հրապարակային կոչերի համար։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2099/43/20994315_87:0:1507:1065_1920x0_80_0_0_2141cb2082be3b73be22bd60626fe86c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, facebook, հհ քննչական կոմիտե, հհ դատախազություն
հայաստան, facebook, հհ քննչական կոմիտե, հհ դատախազություն
ՀՀ–ում մարդկանց հետապնդում են ֆեյսբուքյան «քոմենթի» պատճառով. զգուշացնում է փաստաբանը
Վերջին օրերին տարբեր մարդկանց քննչական կոմիտե են հրավիրում հրապարակային խոսքում իշխանությունը զավթելու, բռնություն քարոզելու և այլ մեղադրանքներով։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Հայաստանում մարդկանց հետապնդում են խոսքի և կարծիքի համար։
Ֆեյսբուքյան իր էջում այս մասին գրում է փաստաբան Մարինե Ֆարմանյանը՝ նախազգուշացնելով քաղաքացիներին, որ զգույշ լինեն սոցիալական ցանցերում գրառումներ անելիս։
«Լույսը նոր է բացվել, արդեն երկու մեղադրյալ է եկել Փաստաբանների պալատ՝ անվճար խորհրդատվության՝ ֆեյսբուքյան քոմենթի պատճառով․․․ Մեղադրյալներից մեկի գործն արդեն դատարանում է, մյուսինը՝ քննչականում»,- հայտնում է Ֆարմանյանը։
Նրա խոսքով՝ այսօր Քննչական կոմիտեն ու դատախազությունը լծված են բացառապես ոչ իշխանահաճո «քոմենթ» գրաքննելու և պատժելու «սուրբ» գործին։
«Հեղինակություն ունեցող մարդիկ, որոնք լսարան ունեն, հետապնդվում են ՀՀ քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածով, իսկ սովորական քաղաքացիները՝ 330-ով»,- հավելում է Ֆարմանյանը:
Նշենք, որ առաջին հոդվածը՝ 422-րդը, վերաբերում է իշխանությունը զավթելուն, տարածքային ամբողջականությունը խախտելուն կամ սահմանադրական կարգը բռնի տապալելուն ուղղված հրապարակային կոչերին, իսկ 330-րդ հոդվածը՝ բռնություն գործադրելու հրապարակային կոչեր, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելուն։
«Թերևս հայ հասարակությանը ցանկանում են հասցնել խոսքի արտահայտման այն հանգրվանին, որտեղ «շնորհակալություն պարոն ալիև» արտահայտությունը լինի ոչ միայն իշխանության խոսքի և վարքի բնութագիրը, այլև հասարակության միակ և հնարավոր խոսքի «ազատությունը»»,- եզրափակում է փաստաբանը։
Հիշեցնենք՝ մարտի 17-ին փաստաբան
Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ հինգ երեխաների ներկայությամբ (որից երեքը՝ մանկահասակ) Նոր Հաճնում գտնվող իր բնակավայրից ձերբակալել և Դիլիջանի քննչական բաժին են տեղափոխել արցախցի զոհված զինծառայողի քրոջը՝ ֆեյսբուքյան հարթակում Փաշինյանի հասցեին հնչեցված բռնության կոչի համար։
Նույն օրը նաև հայտնի դարձավ, որ «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախկին զոքանչ
Արմինե Օհանյանին քննչական կոմիտե են հրավիրել վկայի կարգավիճակով։ Քրեական վարույթ է նախաձեռնվել ավելի քան 1 տարի առաջ նրա խմբագրականներից մեկի հետ կապված՝ բռնությամբ իշխանազավթման հրապարակային կոչերի համար։