00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ էին Ալեն Սիմոնյանի նախկին զոքանչին հրավիրել ՔԿ․ Օհանյանը մանրամասներ է հայտնել

© Photo : ՀրապարակГлавный редактор газеты "Грапарак" Армине Оганян
Главный редактор газеты Грапарак Армине Оганян - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2026
Բաժանորդագրվել
Ըստ Արմինե Օհանյանի՝ խոսքի համար վարույթ հարուցելը ցույց է տալիս, որ ցանկանում են լրագրողին, խմբագրին և առհասարակ տվյալ լրատվականը լռեցնել։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր, ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախկին զոքանչ Արմինե Օհանյանին քննչական կոմիտե են հրավիրել վկայի կարգավիճակով։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնել է ինքը՝ Արմինե Օհանյանը։
«Քրեական վարույթ է նախաձեռնվել ավելի քան 1 տարի առաջ իմ խմբագրականներից մեկի հետ կապված՝ բռնությամբ իշխանազավթման հրապարակային կոչերի համար։ Ցուցմունք տալուց հրաժարվել եմ՝ օգտվելով իմ սահմանադրական իրավունքից։ Հայտնի 422-րդ հոդվածն է, որով մեղադրանքներ են առաջադրված նաև Միքայել սրբազանին, Սամվել Կարապետյանին։ Գիտեմ ինչ նյութի մասին է խոսքը, ուղղակի նախաքննական գաղտնիքի համար ստորագրություն եմ տվել, ու ինձ հորդորել են, որպեսզի չխոսեմ այդ մասին։ Դրանք կարող եմ հրապարակայնորեն հայտնել գործի ինչ-որ մի ելքի դեպքում»,- նշեց Օհանյանը։
Նրա խոսքով՝ գործի հետ կապված շատ հետաքրքիր մանրամասներ կան, ու հույս ունի կարճ ժամանակ անց դրանց մասին բարձրաձայնել։ Խմբագրի պնդմամբ՝ շատ ուշագրավ գործ է ու բնութագրում է ներկա իշխանությանն ու իրավապահ համակարգի գործունեությունը։
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչու են 1 տարի անց իրեն հրավիրել հարցաքննության, Օհանյանը նշեց՝ իրեն բացատրել են, որ այս ընթացքում տարբեր բնույթի քննչական գործողություններ են կատարվել։ Նրա կարծիքով՝ նաև քննչականում քրեական վարույթի նախաձեռնումից հետո որոշել են հետևել իր գործունեությանը, որպեսզի իրենց հարմար պահի ինչ-որ բան սկսեն։
Վստահ է՝ խոսքի համար վարույթ հարուցելը խոսում է այն մասին, որ ցանկանում են լրագրողին, խմբագրին և առհասարակ տվյալ լրատվականը լռեցնել, զսպել, մասնավորապես, երբ ՀՀ-ում այս պահին նախընտրական փուլ է։
«Կրքերը սրվել են, մեդիայից մեծ վտանգներ կան, երևի նաև դա է պատճառը, որ հենց այս փուլում որոշեցին, որ նախազգուշական մի հատ կրակոց արձակեն մեդիայի ուղղությամբ։ Չեմ կարծում, թե այստեղ միայն իմ կամ իմ գործունեության խնդիրն է։ Հուսամ, որ գիտեն՝ նմանատիպ բաներով չեն կարող ինձ զսպել կամ «Հրապարակի» «բերանը փակել»։ Գուցե մտածում են, թե այս վարույթից հետո մյուս ընդդիմադիր լրատվականներն էլ հետևություններ կանեն ու կլռեն»,- ասաց Օհանյանը։
Հարցին՝ արդյոք իր դեմ բողոք եղել է, նա նշեց, որ այդ մասին տեղյակ չէ ու այդ մասին կկարողանա իմանալ միայն վարույթի ինչ-որ ելքի դեպքում, երբ ինչ-որ նյութեր կտրամադրեն։
Վստահեցրեց՝ իրենց լրատվականից որևէ այլ անձի չեն կանչել ՔԿ, քանի որ հենց կոնկրետ իր խմբագրականի մասին է խոսքը։
Ըստ Օհանյանի՝ կամ գործը կկարճեն, կամ իրեն որպես մեղադրյալ կներգրավեն։
Լրահոս
0