https://arm.sputniknews.ru/20260319/brent-tesaki-navti-giny-marti-9-ic-i-ver-arajin-angam-gerazancel-e-113-dvolary-100019543.html
«Brent» տեսակի նավթի գինը մարտի 9-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 113 դոլարը
«Brent» տեսակի նավթի գինը մարտի 9-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 113 դոլարը
Sputnik Արմենիա
Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակն անդրադարձել է նավթի շուկայի վրա։ 19.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-19T10:48+0400
2026-03-19T10:48+0400
2026-03-19T10:50+0400
նավթ
շուկա
աճուրդ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/12/85920940_34:274:3188:2048_1920x0_80_0_0_cbe44491d30a66ad5f8898613fa71b43.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Առավոտյան նավթի համաշխարհային գները զգալիորեն աճել են, և «Brent» տեսակի նավթի մեկ բարելի արժեքը գերազանցել է 113 դոլարը։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով աճուրդի տվյալներին։Մոսկվայի ժամանակով 8:49-ի դրությամբ` «Brent» տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները նախորդ փակման համեմատ աճել են 4,62%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 112,34 դոլարի։ Դրանից մի քանի րոպե առաջ ցուցանիշը մարտի 9-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 113 դոլարը։WTI–ի մայիսյան ֆյուչերսները թանկացել են 1,11%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 96,52 դոլարի։Հրթիռային հարված Կատարի գազի խոշորագույն օբյեկտին. շուկայի արձագանքը չի ուշացելՀիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/02/12/85920940_197:0:2928:2048_1920x0_80_0_0_f35b3a1f7c8005bac437140697e03d1e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նավթ, շուկա, աճուրդ
«Brent» տեսակի նավթի գինը մարտի 9-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 113 դոլարը
10:48 19.03.2026 (Թարմացված է: 10:50 19.03.2026) Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակն անդրադարձել է նավթի շուկայի վրա։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Առավոտյան նավթի համաշխարհային գները զգալիորեն աճել են, և «Brent» տեսակի նավթի մեկ բարելի արժեքը գերազանցել է 113 դոլարը։ Այս մասին հայտնում է
ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով աճուրդի տվյալներին։
Մոսկվայի ժամանակով 8:49-ի դրությամբ` «Brent» տեսակի նավթի մայիսյան ֆյուչերսները նախորդ փակման համեմատ աճել են 4,62%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 112,34 դոլարի։ Դրանից մի քանի րոպե առաջ ցուցանիշը մարտի 9-ից ի վեր առաջին անգամ գերազանցել է 113 դոլարը։
WTI–ի մայիսյան ֆյուչերսները թանկացել են 1,11%-ով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 96,52 դոլարի։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: