https://arm.sputniknews.ru/20260319/katari-gazi-objektnerin-hascvats-harvatsnery-hrdehneri-ev-averatsutjunneri-pattshar-en-dardzel-100017027.html
Հրթիռային հարված Կատարի գազի խոշորագույն օբյեկտին. շուկայի արձագանքը չի ուշացել
Հրթիռային հարված Կատարի գազի խոշորագույն օբյեկտին. շուկայի արձագանքը չի ուշացել
Sputnik Արմենիա
Երեկ «QatarEnergy»-ն հայտարարել էր երկրի հյուսիսում գտնվող Ռաս Լաֆան արդյունաբերական շրջանին հասցված զգալի վնասի մասին։ 19.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-19T09:50+0400
2026-03-19T09:50+0400
2026-03-19T10:40+0400
կատար
գազ
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100018042_0:158:720:563_1920x0_80_0_0_7b463eadd212c54766680902788279b1.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Կատարի պետական էներգետիկ «QatarEnergy» ընկերությունը հայտնել է հեղուկ բնական գազի արտադրության օբյեկտներին հասցված հրթիռային հարվածների մասին։Ընկերության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել մարտի 19-ի վաղ առավոտյան և մի շարք արտադրական հարթակներում հրդեհների ու ավերածությունների հանգեցրել։Ընկերության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել մարտի 19-ի վաղ առավոտյան և հանգեցրել է լայնածավալ հրդեհների և զգալի ավերածությունների մի շարք արտադրական վայրերում: Տուժածների մասին տեղեկություններ չկան, հրդեհը վերացվել է արտակարգ ծառայությունների կողմից: Նշվում է, որ Կատարի տարածքի ուղղությամբ 5 հրթիռ է արձակվել։ Մեծ մասը որսացել են ՀՕՊ միջոցներով, սակայն մեկը խոցել է «QatarEnergy» օբյեկտը։Ըստ առկա տեղեկությունների` սա Իսրայելի կողմից իրանական «Հարավային Պարս» գազային հանքավայրի ուղղությամբ իրականացված հարձակումների պատասխանն է եղել: Լուրջ վնասներ է կրել նաև երկրի հյուսիսում գտնվող Ռաս-Լաֆան արդյունաբերական համալիրը՝ աշխարհում հեղուկ գազի արտադրության խոշորագույն կենտրոնը, որն ապահովում է հեղուկ գազի համաշխարհային մատակարարումների շուրջ 20 տոկոսը:«QatarEnergy»-ում հաստատելեն ենթակառուցվածքներին հասցված զգալի վնասը։ Հարձակումն արդեն անդրադարձել է համաշխարհային շուկաների վրա։ Եվրոպայում գազի գներն աճել են 50-75%–ով (նախաճգնաժամային մակարդակների համեմատ), Ասիայում՝ մոտ 68%-ով։ Փորձագետների գնահատմամբ՝ հետագա էսկալացիայի դեպքում աճը կարող է շարունակվել։ Ռիսկի լրացուցիչ գործոն է Հորմուզի նեղուցի հնարավոր շրջափակումը։ Եթե այն տևի մոտ մեկ ամիս, մատակարարումները հօգուտ ասիական շուկաների վերաբաշխելու պատճառով Եվրոպանկարող է զրկվել մինչև 7,6 մլրդ խորանարդ մետր գազից։ Այդ դեպքում գները կարող են գերազանցել 60 եվրոն (մեկ ՄՎտ/ժ-ի համար), իսկ երկարատև ճգնաժամի դեպքում՝ մոտենալ 100 եվրոյի նշագծին։Ավելի վաղ Իրանը զգուշացրել էր Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի էներգետիկ ենթակառուցվածքներին հնարավոր հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան «Հարավային Պարս» գազի հանքավայրի օբյեկտների ուղղությամբ ամերիկա–իսրայելական գրոհների։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
կատար
իրանի իսլամական հանրապետություն
մերձավոր արևելք
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
QatarEnergy официально заявила об атаке нескольких объектов компании по производству СПГ
Sputnik Արմենիա
QatarEnergy официально заявила об атаке нескольких объектов компании по производству СПГ
2026-03-19T09:50+0400
true
PT0M23S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/13/100018042_0:90:720:630_1920x0_80_0_0_1b2c0f5b20049d81bdc5906179185d17.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
կատար, գազ, իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք, տեսանյութ, տեսանյութեր, видео
կատար, գազ, իրանի իսլամական հանրապետություն, մերձավոր արևելք, տեսանյութ, տեսանյութեր, видео
Հրթիռային հարված Կատարի գազի խոշորագույն օբյեկտին. շուկայի արձագանքը չի ուշացել
09:50 19.03.2026 (Թարմացված է: 10:40 19.03.2026) Երեկ «QatarEnergy»-ն հայտարարել էր երկրի հյուսիսում գտնվող Ռաս Լաֆան արդյունաբերական շրջանին հասցված զգալի վնասի մասին։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. Կատարի պետական էներգետիկ «QatarEnergy» ընկերությունը հայտնել է հեղուկ բնական գազի արտադրության օբյեկտներին հասցված հրթիռային հարվածների մասին։
Ընկերության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել մարտի 19-ի վաղ առավոտյան և մի շարք արտադրական հարթակներում հրդեհների ու ավերածությունների հանգեցրել։
Ընկերության տվյալներով՝ հարձակումը տեղի է ունեցել մարտի 19-ի վաղ առավոտյան և հանգեցրել է լայնածավալ հրդեհների և զգալի ավերածությունների մի շարք արտադրական վայրերում: Տուժածների մասին տեղեկություններ չկան, հրդեհը վերացվել է արտակարգ ծառայությունների կողմից: Նշվում է, որ Կատարի տարածքի ուղղությամբ 5 հրթիռ է արձակվել։ Մեծ մասը որսացել են ՀՕՊ միջոցներով, սակայն մեկը խոցել է «QatarEnergy» օբյեկտը։
Ըստ առկա տեղեկությունների` սա Իսրայելի կողմից իրանական «Հարավային Պարս» գազային հանքավայրի ուղղությամբ իրականացված հարձակումների պատասխանն է եղել: Լուրջ վնասներ է կրել նաև երկրի հյուսիսում գտնվող Ռաս-Լաֆան արդյունաբերական համալիրը՝ աշխարհում հեղուկ գազի արտադրության խոշորագույն կենտրոնը, որն ապահովում է հեղուկ գազի համաշխարհային մատակարարումների շուրջ 20 տոկոսը:
«QatarEnergy»-ում հաստատելեն ենթակառուցվածքներին հասցված զգալի վնասը։ Հարձակումն արդեն անդրադարձել է համաշխարհային շուկաների վրա։ Եվրոպայում գազի գներն աճել են 50-75%–ով (նախաճգնաժամային մակարդակների համեմատ), Ասիայում՝ մոտ 68%-ով։ Փորձագետների գնահատմամբ՝ հետագա էսկալացիայի դեպքում աճը կարող է շարունակվել։ Ռիսկի լրացուցիչ գործոն է Հորմուզի նեղուցի հնարավոր շրջափակումը։ Եթե այն տևի մոտ մեկ ամիս, մատակարարումները հօգուտ ասիական շուկաների վերաբաշխելու պատճառով Եվրոպանկարող է զրկվել մինչև 7,6 մլրդ խորանարդ մետր գազից։ Այդ դեպքում գները կարող են գերազանցել 60 եվրոն (մեկ ՄՎտ/ժ-ի համար), իսկ երկարատև ճգնաժամի դեպքում՝ մոտենալ 100 եվրոյի նշագծին։
Ավելի վաղ Իրանը զգուշացրել էր Կատարի, Սաուդյան Արաբիայի և ԱՄԷ-ի էներգետիկ ենթակառուցվածքներին հնարավոր հարվածներ հասցնելու մասին՝ ի պատասխան «Հարավային Պարս» գազի հանքավայրի օբյեկտների ուղղությամբ ամերիկա–իսրայելական գրոհների։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: