https://arm.sputniknews.ru/20260319/arvoghjapahutjuny-hhum-darnum-e-ekamtaber-biznes-nikvol-pashinjan-100022786.html
Առողջապահությունը ՀՀ–ում դառնում է եկամտաբեր բիզնես. Նիկոլ Փաշինյան
Առողջապահությունը ՀՀ–ում դառնում է եկամտաբեր բիզնես. Նիկոլ Փաշինյան
Sputnik Արմենիա
ՀՀ վարչապետի խոսքով` համակարգն անթերի չէ, սակայն պետք է հրաժարվել իդեալականացումից, քանի որ կյանքն ինքնին իդեալական չէ։ 19.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-19T11:55+0400
2026-03-19T11:55+0400
2026-03-19T11:56+0400
հայաստան
առողջության ապահովագրություն
նիկոլ փաշինյան
ռոբոտ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/17/88123504_0:0:775:436_1920x0_80_0_0_234953c66214243234eecc84094ac7a0.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ կառավարությունը առողջապահությունը դարձնում է ինդուստրիա։ Գործադիր մարմնի այսօրվա նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին։Նա ընդգծեց, որ առողջապահության ոլորտում այլևս հին համակարգերին վերադարձ չի լինելու, քանի որ իրենց մարզային այցելությունները ցույց են տվել, որ այս նոր համակարգը սկսել է ապրել։«Համակարգն անթերի չէ, սակայն իդեալականացման ընկալումից պետք է նահանջենք էականորեն, քանի որ կյանքն ինքնին իդեալական չէ. հենց մենք գնում ենք իդեալականացման տրամաբանության հետևից, մենք կյանքի ռելսերից դուրս ենք թռնում և սկսում ենք ապրել միֆերով, էմոցիաներով, փչած փուչիկներով, փչած փուչիկների մեջ։ Իդեալականացումն անկատարության մեջ է։ Չի լինելու մեր երկրում մի իրավիճակ, որ մեր երկրում ամեն ինչ լինի անթերի»,– հայտարարեց Փաշինյանը։Հիշեցնենք` առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում ներառվել են նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Այս խմբի անձանց համար 2026 թվականին կգործի պետական 100–տոկոսանոց աջակցություն։Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի տարեկան փաթեթը 129 600 դրամ է, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։Մեկը շահում է, մյուսը՝ տուժում․ առողջության ապահովագրության խութերը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/04/17/88123504_70:0:651:436_1920x0_80_0_0_86724a5c4adacbf328f62e5dbbf95325.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, առողջության ապահովագրություն, նիկոլ փաշինյան, ռոբոտ
հայաստան, առողջության ապահովագրություն, նիկոլ փաշինյան, ռոբոտ
Առողջապահությունը ՀՀ–ում դառնում է եկամտաբեր բիզնես. Նիկոլ Փաշինյան
11:55 19.03.2026 (Թարմացված է: 11:56 19.03.2026) ՀՀ վարչապետի խոսքով` համակարգն անթերի չէ, սակայն պետք է հրաժարվել իդեալականացումից, քանի որ կյանքն ինքնին իդեալական չէ։
ԵՐԵՎԱՆ, 19 մարտի – Sputnik. ՀՀ կառավարությունը առողջապահությունը դարձնում է ինդուստրիա։ Գործադիր մարմնի այսօրվա նիստի ժամանակ այս հայտարարությունն արեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով առողջության համընդհանուր ապահովագրության համակարգին։
«Առողջապահությունը ՀՀ–ում դառնում է եկամտաբեր բիզնես։ Արդեն մեծ ներդրումներ են արվում։ Օրինակ` բժշկական ռոբոտներ են ներկրվում»,– հայտարարեց Փաշինյանը։
Նա ընդգծեց, որ առողջապահության ոլորտում այլևս հին համակարգերին վերադարձ չի լինելու, քանի որ իրենց մարզային այցելությունները ցույց են տվել, որ այս նոր համակարգը սկսել է ապրել։
«Համակարգն անթերի չէ, սակայն իդեալականացման ընկալումից պետք է նահանջենք էականորեն, քանի որ կյանքն ինքնին իդեալական չէ. հենց մենք գնում ենք իդեալականացման տրամաբանության հետևից, մենք կյանքի ռելսերից դուրս ենք թռնում և սկսում ենք ապրել միֆերով, էմոցիաներով, փչած փուչիկներով, փչած փուչիկների մեջ։ Իդեալականացումն անկատարության մեջ է։ Չի լինելու մեր երկրում մի իրավիճակ, որ մեր երկրում ամեն ինչ լինի անթերի»,– հայտարարեց Փաշինյանը։
Հիշեցնենք` առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը գործում է հունվարի 1-ից։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվել են 200 հազար դրամ և ավելի աշխատավարձ ստացող անձինք։ Այս փուլում ներառվել են նաև մինչև 18 տարեկան երեխաներն ու 65 տարեկանը լրացած մեծահասակները` առանց բացառությունների։ Այս խմբի անձանց համար 2026 թվականին կգործի պետական 100–տոկոսանոց աջակցություն։
Առողջության պարտադիր ապահովագրության համակարգի տարեկան փաթեթը 129 600 դրամ է, որն իր մեջ ներառում է կանխարգելիչ, վաղ հայտնաբերմանն ուղղված, սքրինինգային, հիվանդանոցային ծրագրեր, դեղորայքային ապահովում, շտապօգնության ծառայություններ։