https://arm.sputniknews.ru/20250823/ankakh-qaghaqakan-taradzajnutjunneric-petq-e-pashtpanel-ankakhutjan-hrchakagiry-hjd-92661044.html
Անկախ քաղաքական տարաձայնություններից` պետք է պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՀՅԴ
Անկախ քաղաքական տարաձայնություններից` պետք է պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՀՅԴ
Sputnik Արմենիա
ՀՅԴ–ն ընդգծել է` Անկախության հռչակագրի հանդեպ ոտնձգությունը հարձակում է պետականության հիմքերի վրա։ 23.08.2025, Sputnik Արմենիա
2025-08-23T11:52+0400
2025-08-23T11:52+0400
2025-08-23T11:56+0400
հայաստան
անկախություն
անկախության հռչակագիր
հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
https://cdn.am.sputniknews.ru/img/181/88/1818881_0:75:1600:975_1920x0_80_0_0_90c57d1bb3e85caa7117e1a94449925b.jpg
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Անկախության հռչակագիրը պետք է պաշտպանել բոլոր տեսակի ոտնձգություններից։ Այս հայտարարությունն արել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը` ուղերձ հղելով Անկախության հռչակագրի 35-ամյակի առթիվ։ՀՅԴ–ն հիշեցրել է, որ Անկախության հռչակագիրը ՀՀ սահմանադրության նախաբանից հեռացնելու Ադրբեջանի պահանջներից հետո ՀՀ գործող իշխանությունները հայտարարել են ՀՀ Սահմանադրության փոփոխության գործընթացի մեկնարկի մասին։Ուստի, անկախ մեր քաղաքական նախընտրություններից և տարաձայնություններից, մեր պարտքն է պաշտպանել հռչակագիրը բոլոր տեսակի ոտնձգություններից։Հավատարիմ մնալով անկախության գաղափարին և դրա մեջ ամրագրված համազգային նպատակներին, պետք է ուժ գտնենք մերժելու հակապետական ու հակազգային իշխանություններին, վերահաստատելով մեր ազատ ապրելու ձգտումը և անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական ու իրավական պետություն կերտելու կամքը։ Սա է խաղաղ ու ապահով ապագայի մեր պետության կենսունակության երաշխիքը»,– ասված է ուղերձում։ՀՅԴ–ն նշել է, որ անկախության ճանապարհը հեշտ չէր, քանի որ Հայաստանում, Արցախում և սփյուռքում ժողովուրդն իր ուսերի վրա կրեց պատերազմի, սոցիալական ու տնտեսական ծանրությունների բեռը, դիմագրավեց փորձություններին ու բազմահազար նահատակների գնով պաշտպանեց անկախությունը։«Վերջին տարիներին` հատկապես 2018 թ. հետո, մեկ առ մեկ խարխլվեցին մեր պետականության հիմքերն ու Անկախության հռչակագրում ամրագրված դրույթները։ Անկախության հռչակագիրը մեր միասնականության հիմքն է։ Այն նկարագրում է մեր պետության բնույթն ու համահայկական հանձնառությունը։ Դա մեր ծննդյան վկայականն է, որի հանդեպ ոտնձգությունը հարձակում է պետականության հիմքերի վրա»,– նշել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։Կուսակցությունը հիշեցրել է, որ 90–ականներին էլ կային տարաձայնություններ, սակայն անկախ ամենից 1990 թվականի օգոստոսի 23-ին անասելի բարդ պայմաններում Հայաստանի Գերագույն խորհուրդը հռչակեց մեր անկախ պետականության ստեղծման գործընթացի մեկնարկը։ Մեկ տարի անց՝ 1991-ի սեպտեմբերի 21-ին, համաժողովրդական կամքով ու միասնականությամբ ամրագրվեց անկախությունը:Փաշինյանն ու ՀՀ նախագահը շնորհավորել են Անկախության հռչակագրի ընդունման կապակցությամբ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/181/88/1818881_0:0:1300:975_1920x0_80_0_0_eecec65aa7c51e9414f2e73f9c3287a0.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, անկախություն, անկախության հռչակագիր, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
հայաստան, անկախություն, անկախության հռչակագիր, հայ յեղափոխական դաշնակցություն (հյդ)
Անկախ քաղաքական տարաձայնություններից` պետք է պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՀՅԴ
11:52 23.08.2025 (Թարմացված է: 11:56 23.08.2025) ՀՅԴ–ն ընդգծել է` Անկախության հռչակագրի հանդեպ ոտնձգությունը հարձակում է պետականության հիմքերի վրա։
ԵՐԵՎԱՆ, 23 օգոստոսի – Sputnik. Հայաստանի Անկախության հռչակագիրը պետք է պաշտպանել բոլոր տեսակի ոտնձգություններից։ Այս հայտարարությունն արել է
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը` ուղերձ հղելով Անկախության հռչակագրի 35-ամյակի առթիվ։
ՀՅԴ–ն հիշեցրել է, որ Անկախության հռչակագիրը ՀՀ սահմանադրության նախաբանից հեռացնելու Ադրբեջանի պահանջներից հետո ՀՀ գործող իշխանությունները հայտարարել են ՀՀ Սահմանադրության փոփոխության գործընթացի մեկնարկի մասին։
«Անկախության հռչակագիրը մեր միասնականության հիմքն է։ Այն նկարագրում է մեր պետության բնույթն ու համահայկական հանձնառությունը։ Դա մեր ծննդյան վկայականն է, որի հանդեպ ոտնձգությունը հարձակում է պետականության հիմքերի վրա։
Ուստի, անկախ մեր քաղաքական նախընտրություններից և տարաձայնություններից, մեր պարտքն է պաշտպանել հռչակագիրը բոլոր տեսակի ոտնձգություններից։
Հավատարիմ մնալով անկախության գաղափարին և դրա մեջ ամրագրված համազգային նպատակներին, պետք է ուժ գտնենք մերժելու հակապետական ու հակազգային իշխանություններին, վերահաստատելով մեր ազատ ապրելու ձգտումը և անկախ, ինքնիշխան, ժողովրդավարական ու իրավական պետություն կերտելու կամքը։ Սա է խաղաղ ու ապահով ապագայի մեր պետության կենսունակության երաշխիքը»,– ասված է ուղերձում։
ՀՅԴ–ն նշել է, որ անկախության ճանապարհը հեշտ չէր, քանի որ Հայաստանում, Արցախում և սփյուռքում ժողովուրդն իր ուսերի վրա կրեց պատերազմի, սոցիալական ու տնտեսական ծանրությունների բեռը, դիմագրավեց փորձություններին ու բազմահազար նահատակների գնով պաշտպանեց անկախությունը։
«Վերջին տարիներին` հատկապես 2018 թ. հետո, մեկ առ մեկ խարխլվեցին մեր պետականության հիմքերն ու Անկախության հռչակագրում ամրագրված դրույթները։ Անկախության հռչակագիրը մեր միասնականության հիմքն է։ Այն նկարագրում է մեր պետության բնույթն ու համահայկական հանձնառությունը։ Դա մեր ծննդյան վկայականն է, որի հանդեպ ոտնձգությունը հարձակում է պետականության հիմքերի վրա»,– նշել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմինը։
Կուսակցությունը հիշեցրել է, որ 90–ականներին էլ կային տարաձայնություններ, սակայն անկախ ամենից 1990 թվականի օգոստոսի 23-ին անասելի բարդ պայմաններում Հայաստանի Գերագույն խորհուրդը հռչակեց մեր անկախ պետականության ստեղծման գործընթացի մեկնարկը։ Մեկ տարի անց՝ 1991-ի սեպտեմբերի 21-ին, համաժողովրդական կամքով ու միասնականությամբ ամրագրվեց անկախությունը: