00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:21
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:48
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նախարարությունը շտապօգնության անվճար կանչերի թիվն ավելացնելու հիմքեր դեռ չունի. Ավանեսյան

© Sputnik / Andranik GhazaryanՇտապօգնության ավտոմեքենա
Շտապօգնության ավտոմեքենա - Sputnik Արմենիա, 1920, 18.03.2026
Բաժանորդագրվել
Կանչերի բնույթի և քանակի մոնիտորինգն ու ուսումնասիրությունը շարունակվում են։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik. ՀՀ առողջապահության նախարարությունը շտապօգնության կանչերն ուսումնասիրում է, սակայն տարեկան 8 անվճար կանչի սահմանաչափն ավելացնելու հիմքեր դեռևս չունի։ Այս մասին այսօր ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ այս մասին ասաց նախարար Անահիտ Ավանեսյանը։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ առողջապահության համընդհանուր ապահովագրության փաթեթով քաղաքացին կարող է տարեկան ոչ ավելի, քան 8 անգամ շտապօգնության կանչ գրանցել և ստանալ անվճար բուժօգնություն։ Դրանից հետո, կախված տեղանքից, գումարը կտատանվի 10 000 – 15 000 դրամի սահմաններում։ Բացառություններ լինելու են՝ դանակահարություն, կայծակնահարություն, հրազենային վիրավորում և այլն։
«Վերջերս խորհրդակցություն ենք ունեցել Հանրապետական և Երևան քաղաքի շտապօգնության ծառայությունների պատասխանատուների հետ։ Մեր դիտարկումն այն է, որ դեռ պետք է պահպանենք նույն քանակը։ Կանչերի բնույթի ու քանակի մոնիտորինգն ու ուսումնասիրությունը շարունակվում են, բայց փոփոխության հիմքեր դեռևս չունենք»,- ասաց նախարարը։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը նախարարից հետաքրքրվեց, թե ինչ հաշվարկ է դրվել կանչերի սահմանափակման հիմքում։
«Հնարավո՞ր է` դարձնենք, օրինակ, 12՝ ամիսը մեկ կանչ սկզբունքով, որովհետև ունենք թոշակառուներ, որոնց կատարած կանչերի թիվը դեռ մարտ ամսին արդեն հատել է 8-ի սահմանը»,- նշեց Բադալյանը։
Նախարարը, արձագանքելով պատգամավորին, հավելեց, որ իրենց ուսումնասիրությունները փաստում են՝ 8-10-ի սահմանն անցնող կանչերը հիմնականում պայմանավորված են քրոնիկ հիվանդությունների սրմամբ։
«Կարող են շտապօգնություն կանչել նաև զարկերակային ճնշում չափելու համար։ Սակայն նշեմ, որ ունենք բացառություններ։ Հասկանում ենք, որ կան ճանապարհատրանսպորտային պատահարներ, վնասվածքներ և այլն, որոնք, ըստ էության, այս հաշվարկից դուրս կարող են դիտարկվել։ Այս փոփոխությունը պետք է համալիր դիտարկել առողջապահության ապահովագրության ներդրման հետ։ 65 տարեկանից բարձր քաղաքացիները, եթե չունեին հաշմանդամության կարգ, ապա դեղերի անվճար հասանելիություն չունեին։ Սա նշանակում է, որ լինում էին սրացումներ, հիպերտոնիկ կրիզներ՝ դեղորայքային ապահովման հետ կապված խնդիրների պատճառով։ Համակարգի ներդրումից հետո այս խնդիրը կարգավորվել է»,- ասաց Ավանեսյանը։
Նրա խոսքով՝ 2025 թվականին շտապօգնության ծառայությունը բարելավվել է. մարզերում հասանելիությունն աճել է, ավելացել են մասնագետներով հագեցած բրիգադները, և կրճատվել է կանչերի սպասարկման միջին ժամանակը։
Մեկ տարում քանի՞ կանչ է սպասարկել «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ն․ տնօրենը տվյալներ է հայտնում
Լրահոս
0