https://arm.sputniknews.ru/20260318/khvorapes-mtahvogvats-enq-kalanqi-pajmannervov-pastabany-baqvum-gtnvvogh-hajeri-masin-99994826.html
Խորապես մտահոգված ենք կալանքի պայմաններով․ փաստաբանը՝ Բաքվում գտնվող հայերի մասին
Խորապես մտահոգված ենք կալանքի պայմաններով․ փաստաբանը՝ Բաքվում գտնվող հայերի մասին
Sputnik Արմենիա
Միջազգային փաստաբանը նշում է` գերիների ընտանիքները վախենում են, որ շուտով կարող են նույնիսկ հազվադեպ դարձած հեռախոսազանգերը դադարել։ 18.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-18T15:38+0400
2026-03-18T15:38+0400
2026-03-18T15:38+0400
ադրբեջան
գերի
հայ
արցախ
կարմիր խաչ
լուսիանա մինասյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/08/96673517_0:71:1280:791_1920x0_80_0_0_b318f6b11b630487440decc6eefbe91c.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik․ Բաքվի դատարանում հայ գերիների վերաբերյալ դատավճռի հրապարակումից ավելի քան մեկ ամիս է անցել, բայց հայ կալանավորներից ոչ մեկը որևէ լեզվով չի ստացել դատավճռի պաշտոնական պատճենները, նրանք դեռ տեղյակ չեն իրենց դատավճռի իրավական հիմքի, ինչպես նաև այն մասին, թե ուր կամ երբ են տեղափոխվելու։ Այս մասին X-ի իր էջում գրել է միջազգային փաստաբան, «Հայ որբերի օգնության ընկերության» (SOAR) Բուենոս Այրեսի մասնաճյուղի նախագահ Լուսիանա Մինասյանը։Նա դիմել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևային՝ հայտնելով լուրջ մտահոգություններ հայ կալանավորների պահման պայմանների, իրավունքների խախտումների վերաբերյալ։Մինասյանը հիշեցրել է, որ մարտի 13-ին Ռուբեն Վարդանյանը փորձել է Ալիևայի հետ կապ հաստատել ընտանեկան հեռախոսազանգի ընթացքում, որը նրա վերջին հասանելի կապուղին է։ «Տասը օր անընդմեջ մեր գրավոր հարցումները և նրա գրասենյակ ուղղված հեռախոսազանգերն անպատասխան են մնացել։ Սակայն այս զանգն էլ դադարեցվեց, նախքան նա (Վարդանյանը) կհասցներ ավարտել իր բողոքի ներկայացումը»,- գրել է փաստաբանը։Ալիևային հասցեագրված դիմումում նա խոր մտահոգություն է հայտնում կալանքի պայմանների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ 2026 թվականի հունվարին Բաքվի բանտից ազատ արձակված հայերի ֆիզիկական և հոգեբանական վիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում կալանքում գտնվողների բարեկեցության վերաբերյալ։Բացի այդ, կալանավորների և նրանց ընտանիքների միջև շփումը խիստ սահմանափակվել է, հազվադեպ և կարճ զանգերի հնարավորություն կա։ Ընտանիքներն այժմ վախենում են, որ նույնիսկ այս նվազագույն շփումը շուտով կարող է ամբողջությամբ կտրվել։Հաջորդ գրառման մեջ Մինասյանը նշում է, որ Բաքվում գտնվող հայ կալանավորներին առնչվող իրավիճակն ավելի է սրվել, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հեռացել է Ադրբեջանից, քանի որ հիմա անկախ մոնիտորինգի մեխանիզմները բացակայում են։Հայ որբերի օգնության ընկերությունը կոչ է անում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝Լուսիանա Մինասյանն ընդգծել է՝ սա հիմնարար մարդկային արժանապատվության և մարդասիրական իրավունքի հարց է։ Որևէ մեկը չպետք է մնա առանց հսկողության, առանց տեղեկատվության և առանց իր ընտանիքի հետ շփվելու հնարավորության։ Մարդասիրական օգնության հասանելիության վերականգնումը ոչ թե կամավոր որոշում է, այլ անհրաժեշտություն։SOAR-ը ընդգծել է իր լիակատար վստահությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատին և պատմական դերին՝ որպես չեզոք և անփոխարինելի մարդասիրական գործոնի, և պատրաստակամություն է հայտնել համագործակցել կալանավորվածների իրավունքների և բարեկեցության պաշտպանությանն ուղղված ցանկացած ջանքերում։Հիշեցնենք` փետրվարի 17-ին ավարտվեց Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի «գործի» քննությունը, որն անցկացվում էր առանձնացված վարույթով։ Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց:Մինչ այդ` փետրվարի 5–ին, հրապարակվել էին Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0c/08/96673517_66:0:1215:862_1920x0_80_0_0_4e38354c85287b138c8f289a698fdff7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ադրբեջան, գերի, հայ, արցախ, կարմիր խաչ, լուսիանա մինասյան
ադրբեջան, գերի, հայ, արցախ, կարմիր խաչ, լուսիանա մինասյան
Խորապես մտահոգված ենք կալանքի պայմաններով․ փաստաբանը՝ Բաքվում գտնվող հայերի մասին
Միջազգային փաստաբանը նշում է` գերիների ընտանիքները վախենում են, որ շուտով կարող են նույնիսկ հազվադեպ դարձած հեռախոսազանգերը դադարել։
ԵՐԵՎԱՆ, 18 մարտի – Sputnik․ Բաքվի դատարանում հայ գերիների վերաբերյալ դատավճռի հրապարակումից ավելի քան մեկ ամիս է անցել, բայց հայ կալանավորներից ոչ մեկը որևէ լեզվով չի ստացել դատավճռի պաշտոնական պատճենները, նրանք դեռ տեղյակ չեն իրենց դատավճռի իրավական հիմքի, ինչպես նաև այն մասին, թե ուր կամ երբ են տեղափոխվելու։ Այս մասին X-ի իր էջում գրել է միջազգային փաստաբան, «Հայ որբերի օգնության ընկերության» (SOAR) Բուենոս Այրեսի մասնաճյուղի նախագահ Լուսիանա Մինասյանը։
Նա դիմել է Ադրբեջանի մարդու իրավունքների հանձնակատար Սաբինա Ալիևային՝ հայտնելով լուրջ մտահոգություններ հայ կալանավորների պահման պայմանների, իրավունքների խախտումների վերաբերյալ։
Մինասյանը հիշեցրել է, որ մարտի 13-ին
Ռուբեն Վարդանյանը փորձել է Ալիևայի հետ կապ հաստատել ընտանեկան հեռախոսազանգի ընթացքում, որը նրա վերջին հասանելի կապուղին է։
«Տասը օր անընդմեջ մեր գրավոր հարցումները և նրա գրասենյակ ուղղված հեռախոսազանգերն անպատասխան են մնացել։ Սակայն այս զանգն էլ դադարեցվեց, նախքան նա (Վարդանյանը) կհասցներ ավարտել իր բողոքի ներկայացումը»,- գրել է փաստաբանը։
Ալիևային հասցեագրված դիմումում նա խոր մտահոգություն է հայտնում կալանքի պայմանների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ 2026 թվականի հունվարին Բաքվի բանտից ազատ արձակված հայերի ֆիզիկական և հոգեբանական վիճակը լուրջ մտահոգություն է առաջացնում կալանքում գտնվողների բարեկեցության վերաբերյալ։
Բացի այդ, կալանավորների և նրանց ընտանիքների միջև շփումը խիստ սահմանափակվել է, հազվադեպ և կարճ զանգերի հնարավորություն կա։ Ընտանիքներն այժմ վախենում են, որ նույնիսկ այս նվազագույն շփումը շուտով կարող է ամբողջությամբ կտրվել։
«Որպես մարդու իրավունքների հանձնակատար՝ տիկին Ալիևան ունի ինչպես գործելու լիազորություն, այնպես էլ պատասխանատվություն։ Մենք պաշտոնապես խնդրել ենք գրավոր պատասխան տասնհինգ (15) օրվա ընթացքում և ներկայացրել ենք մանրամասն նամակ, որում շարադրված են այս հրատապ մտահոգությունները»,- նշված է X-ի գրառման մեջ։
Հաջորդ գրառման մեջ Մինասյանը նշում է, որ Բաքվում գտնվող հայ կալանավորներին առնչվող իրավիճակն ավելի է սրվել, երբ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն հեռացել է Ադրբեջանից, քանի որ հիմա անկախ մոնիտորինգի մեխանիզմները բացակայում են։
Հայ որբերի օգնության ընկերությունը կոչ է անում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին՝
վերականգնել կալանավայրեր մուտքը,
ապահովել, որ կալանավորվածները պաշտոնական իրավական փաստաթղթեր ստանան իրենց հասկանալի լեզվով,
նպաստել ընտանիքների հետ կանոնավոր և պաշտպանված հաղորդակցությանը,
հետևել բոլոր կալանավորվածների առողջական և բուժման պայմանները։
Լուսիանա Մինասյանն ընդգծել է՝ սա հիմնարար մարդկային արժանապատվության և մարդասիրական իրավունքի հարց է։ Որևէ մեկը չպետք է մնա առանց հսկողության, առանց տեղեկատվության և առանց իր ընտանիքի հետ շփվելու հնարավորության։ Մարդասիրական օգնության հասանելիության վերականգնումը ոչ թե կամավոր որոշում է, այլ անհրաժեշտություն։
SOAR-ը ընդգծել է իր լիակատար վստահությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատին և պատմական դերին՝ որպես չեզոք և անփոխարինելի մարդասիրական գործոնի, և պատրաստակամություն է հայտնել համագործակցել կալանավորվածների իրավունքների և բարեկեցության պաշտպանությանն ուղղված ցանկացած ջանքերում։
Հիշեցնենք` փետրվարի 17-ին ավարտվեց Արցախի նախկին պետնախարար
Ռուբեն Վարդանյանի «գործի» քննությունը, որն անցկացվում էր առանձնացված վարույթով։
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին 20 տարվա ազատազրկման դատապարտեց:
Մինչ այդ` փետրվարի 5–ին,
հրապարակվել էին Արցախի նախկին ռազմաքաղաքական առաջնորդների
դատավճիռները` ցմահ ազատազրկման են դատապարտվել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը։ Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։ Քաղաքացիական գերիներ Մադաթ Բաբայանը և Մելքիսեթ Փաշայանը
դատապարտվել են 19 տարվա ազատազրկման, Գարիկ Մարտիրոսյանը՝ 18, Դավիթ Ալահվերդյանը և Լևոն Բալայանը՝ 16, Էրիկ Ղազարյանը, Գուրգեն Ստեփանյանը, Վասիլ Բեգլարյանը՝ 15 տարվա ազատազրկման։