https://arm.sputniknews.ru/20260317/tesneiq-nra-achqery-hh-bankern-u-tt-ynkerutjunnery-khvoracnum-en-hamagvortsakcutjuny-99835675.html
«Տեսնեիք նրա աչքերը». ՀՀ բանկերն ու ՏՏ ընկերությունները խորացնում են համագործակցությունը
«Տեսնեիք նրա աչքերը». ՀՀ բանկերն ու ՏՏ ընկերությունները խորացնում են համագործակցությունը
Sputnik Արմենիա
Հայ բանկիրները հաճախ արտասահմանյան գործընկերներից են իմանում են, որ իրենց օգտագործած տեխնոլոգիաները մշակվել են Հայաստանում։ 17.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-17T19:50+0400
2026-03-17T19:50+0400
2026-03-17T20:04+0400
հայաստան
բանկ
տտ
սարգիս կարապետյան
https://cdn.am.sputniknews.ru/img/2230/26/22302608_0:0:1600:901_1920x0_80_0_0_34402c0a3783b80a5fb6f3973f273079.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Հայկական բանկերն ու ՏՏ ընկերությունները սկսել են խորացնել համագործակցությունը։ Sputnik Արմենիային այս մասին ասաց Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։Նրա խոսքով՝ վերջերս բանկերի ղեկավարները սկսել են ավելի ակտիվ փոխգործակցել ՏՏ ոլորտի հետ։ Հաճախ արտասահմանյան գործընկերների հետ շփվելիս նրանք զարմանքով տեղեկանում են, որ իրենց օգտագործած ծրագրային լուծումները հայ մասնագետներն են մշակել։Արդյունքում բանկերի և ՏՏ ընկերությունների ղեկավարները սկսել են ավելի հաճախ միջոլորտային հանդիպումներ անցկացնել։Հայաստանյան ՏՏ շուկայի վերաբերյալ վերջերս հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ տնտեսության այլ ոլորտների ընկերությունները նույնպես ակտիվորեն վարձում են ծրագրավորման և հարակից ոլորտների մասնագետների: Երկրի ՏՏ մասնագետների ընդհանուր թվում նման աշխատակիցներն ավելի քան 30% են կազմում (ավելի քան 18 հազար մարդ)։Միևնույն ժամանակ 2025 թվականին նրանց թիվը նվազել է մոտ 2,800–ով, թեև ենթադրվում է, որ նրանց մի մասը ՏՏ ընկերություններ է տեղափոխվել։ՀՀ-ում 2024 թվականին ՏՏ ոլորտի աշխատակիցների թիվը նվազել է. ԱՏՁՄ տնօրենը` պատճառների մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/2230/26/22302608_177:0:1600:1067_1920x0_80_0_0_bf09fab3ae73036010718e49dba69be2.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, բանկ, տտ, սարգիս կարապետյան
հայաստան, բանկ, տտ, սարգիս կարապետյան
«Տեսնեիք նրա աչքերը». ՀՀ բանկերն ու ՏՏ ընկերությունները խորացնում են համագործակցությունը
19:50 17.03.2026 (Թարմացված է: 20:04 17.03.2026) Հայ բանկիրները հաճախ արտասահմանյան գործընկերներից են իմանում են, որ իրենց օգտագործած տեխնոլոգիաները մշակվել են Հայաստանում։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Հայկական բանկերն ու ՏՏ ընկերությունները սկսել են խորացնել համագործակցությունը։
Sputnik Արմենիային այս մասին ասաց Հայաստանի առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (UATE) գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։
Նրա խոսքով՝ վերջերս բանկերի ղեկավարները սկսել են ավելի ակտիվ փոխգործակցել ՏՏ ոլորտի հետ։ Հաճախ արտասահմանյան գործընկերների հետ շփվելիս նրանք զարմանքով տեղեկանում են, որ իրենց օգտագործած ծրագրային լուծումները հայ մասնագետներն են մշակել։
Արդյունքում բանկերի և ՏՏ ընկերությունների ղեկավարները սկսել են ավելի հաճախ միջոլորտային հանդիպումներ անցկացնել։
«Նման հանդիպումներից մեկի ժամանակ բանկիրներից մեկը բողոքեց մի խնդրից և ասաց, որ ոչ մի տեղ չի կարողանում ծրագրային լուծում գտնել։ Տեսնեիք նրա աչքերը, երբ ՏՏ ոլորտի մեր մասնագետներից մեկը վեր կացավ և ասաց. «Մենք ունենք նման տեխնոլոգիա, և մոտ 100 եվրոպական և արաբական բանկեր օգտագործում են այն»,– պատմեց Կարապետյանը։
Հայաստանյան ՏՏ շուկայի վերաբերյալ վերջերս հրապարակված ուսումնասիրության համաձայն՝ տնտեսության այլ ոլորտների ընկերությունները նույնպես ակտիվորեն վարձում են ծրագրավորման և հարակից ոլորտների մասնագետների: Երկրի ՏՏ մասնագետների ընդհանուր թվում նման աշխատակիցներն ավելի քան 30% են կազմում (ավելի քան 18 հազար մարդ)։
Միևնույն ժամանակ 2025 թվականին նրանց թիվը նվազել է մոտ 2,800–ով, թեև ենթադրվում է, որ նրանց մի մասը ՏՏ ընկերություններ է տեղափոխվել։