https://arm.sputniknews.ru/20250219/hh-um-2024-tvakanin-tt-volvorti-ashkhatakicneri-tivy-nvazel-e-atdzm-tnoreny-pattsharneri-masin-85937737.html
ՀՀ-ում 2024 թվականին ՏՏ ոլորտի աշխատակիցների թիվը նվազել է. ԱՏՁՄ տնօրենը` պատճառների մասին
ՀՀ-ում 2024 թվականին ՏՏ ոլորտի աշխատակիցների թիվը նվազել է. ԱՏՁՄ տնօրենը` պատճառների մասին
Sputnik Արմենիա
Սարգիս Կարապետյանի խոսքով՝ նվազել է նաև ՏՏ ոլորտի ընկերությունների թիվը։ 19.02.2025, Sputnik Արմենիա
2025-02-19T13:41+0400
2025-02-19T13:41+0400
2025-02-19T16:54+0400
տտ
տեղեկատվական տեխնոլոգիաներ
աշխատատեղ
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/836/51/8365157_0:173:3029:1877_1920x0_80_0_0_eef6537794460e1d0e633c85e27b6a88.jpg.webp
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ՀՀ–ում ՏՏ ընկերությունների աշխատակիցների թիվը 2024 թվականին նվազել է մոտ 2 հազարով։ Այս մասին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ, UATE) տարեկան 24-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է կազմակերպության գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականի վերջի դրությամբ ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտներում աշխատել է շուրջ 45,6 հազար մարդ։Նրա խոսքով` նվազել է նաև ընկերությունների թիվը՝ 11 –հազարից հասնելով 6 հազարի։ ՏՏ-ն լճացել է, էներգետիկան` աճել, ուսուցիչը «լուսանցքում» է. միջին աշխատավարձերը ՀՀ-ումՀիմնականում դա պայմանավորված է դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի աճով՝ 2022 թվականին մոտ 20 տոկոսով։ Դրա պատճառով տեղական ընկերությունների աշխատանքի ինքնարժեքը դոլարային արտահայտությամբ աճել է, և, հետևաբար, նրանք ավելի քիչ մրցունակ են դարձել գնային առումով:Սրա պատճառով շատ ընկերություններ, որոնք նախկինում աշխատում էին 15-20% շահույթով, այժմ նվազագույն շահույթ ունեն։Նշենք, որ վիճակագրության համաձայն՝ Հայաստանում ՏՏ ոլորտի շրջանառությունը 2024 թվականին աճել է 14,5%-ով, սակայն այն ներառում է նաև մոլախաղային հարթակների և բուքմեյքերական գրասենյակների համար ծրագրային ապահովման մշակումը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/836/51/8365157_149:0:2880:2048_1920x0_80_0_0_5b401466401e15198d4894b177c24eff.jpg.webpSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տտ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, աշխատատեղ, հայաստան
տտ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, աշխատատեղ, հայաստան
ՀՀ-ում 2024 թվականին ՏՏ ոլորտի աշխատակիցների թիվը նվազել է. ԱՏՁՄ տնօրենը` պատճառների մասին
13:41 19.02.2025 (Թարմացված է: 16:54 19.02.2025) Սարգիս Կարապետյանի խոսքով՝ նվազել է նաև ՏՏ ոլորտի ընկերությունների թիվը։
ԵՐԵՎԱՆ, 19 փետրվարի – Sputnik. ՀՀ–ում ՏՏ ընկերությունների աշխատակիցների թիվը 2024 թվականին նվազել է մոտ 2 հազարով։ Այս մասին Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ, UATE) տարեկան 24-րդ համաժողովի ժամանակ հայտարարել է կազմակերպության գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը։
ՀՀ վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2024 թվականի վերջի դրությամբ ՏՏ և հեռահաղորդակցության ոլորտներում աշխատել է շուրջ 45,6 հազար մարդ։
Նրա խոսքով` նվազել է նաև ընկերությունների թիվը՝ 11 –հազարից հասնելով 6 հազարի։
Հիմնականում դա պայմանավորված է դոլարի նկատմամբ դրամի փոխարժեքի աճով՝ 2022 թվականին մոտ 20 տոկոսով։ Դրա պատճառով տեղական ընկերությունների աշխատանքի ինքնարժեքը դոլարային արտահայտությամբ աճել է, և, հետևաբար, նրանք ավելի քիչ մրցունակ են դարձել գնային առումով:
Սրա պատճառով շատ ընկերություններ, որոնք նախկինում աշխատում էին 15-20% շահույթով, այժմ նվազագույն շահույթ ունեն։
Կարապետյանի խոսքով՝ սա անկման միակ պատճառը չէ, կա մեկ այլ պատճառ՝ ծրագրավորման մեջ արհեստական բանականության և լեզուների խոշոր մոդելների (LLM) աճող կիրառությունը։ Դրանց պատճառով ԱՄՆ-ում ՏՏ ոլորտում նոր թափուր աշխատատեղերի թիվը 2022 թվականի համեմատ նվազել է մոտ 70%-ով։ Կարապետյանը նշել է, որ դա չի կարող չազդել իրենց գործընկեր ընկերությունների վիճակի վրա, այդ թվում՝ Հայաստանում։
Նշենք, որ վիճակագրության համաձայն՝ Հայաստանում ՏՏ ոլորտի շրջանառությունը 2024 թվականին աճել է 14,5%-ով, սակայն այն ներառում է նաև մոլախաղային հարթակների և բուքմեյքերական գրասենյակների համար ծրագրային ապահովման մշակումը։