https://arm.sputniknews.ru/20260317/indz-hamar-harcy-sparvats-e-eghel-e-iravitshak-vory-chpetq-e-liner-nakharary-gzvojani-masin-99932150.html
«Ինձ համար հարցը սպառված է. եղել է իրավիճակ, որը չպետք է լիներ». նախարարը` Գզոյանի մասին
«Ինձ համար հարցը սպառված է. եղել է իրավիճակ, որը չպետք է լիներ». նախարարը` Գզոյանի մասին
Sputnik Արմենիա
ՀՀ ԿԳՄՍ նախարարի խոսքով` թանգարան–ինստիտուտի շուրջ 30 աշխատակիցների հետ երեկ հանդիպել է նախարարությունում, զրուցել նրանց հետ, ու շատ մանրամասն քննարկել են... 17.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-17T12:02+0400
2026-03-17T12:02+0400
2026-03-17T12:04+0400
ժաննա անդրեասյան
էդիտա գզոյան
ցեղասպանություն
հայոց ցեղասպանություն
հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
ջեյ դի վենս
ջեյմս դեյվիդ վենս
արցախ
նիկոլ փաշինյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1b/95120793_0:0:1501:844_1920x0_80_0_0_d488ea3eacc41312cb2be737249593ec.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրենին վերականգնելու հարց չկա։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` անդրադառնալով թանգարան–ինստիտուտի արդեն նախկին տնօրեն Էդիտա Գզոյանին պաշտոնից ազատելու հարցին։Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Տեղեկություններ էին շրջանառվում, որ նա դա հարկադրաբար է արել։ Մեկ օր անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ իր ցուցումով է Գզոյանը դիմում գրել, քանի որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ժամանակ նրան Արցախի հիմնահարցի վերաբերյալ գիրք է նվիրել, մինչդեռ վարչապետը հայտարարել էր՝ ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու։ Փաշինյանի բնորոշմամբ՝ Գզոյանին արարքը սադրիչ գործողություն էր։Անդրեասյանի խոսքով` թանգարան–ինստիտուտի շուրջ 30 աշխատակիցների հետ երեկ հանդիպել է նախարարությունում, զրուցել նրանց հետ, ու շատ մանրամասն քննարկել են բոլոր հարցերը։«Բոլոր հացրերը ստացել են իրենց պատասխանները։ Ես հարց եմ բարձրացրել կառավարման մասով, ու հանդիպման ժամանակ չի խոսվել Ցեղասպանության հուշարձանի վերանորոգման աշխատանքների մասին»,– վստահեցրեց նախարարը։Վենսի թիմը բացատրել է՝ ինչու է ջնջվել Ծիծեռնակաբերդ այցելելու մասին գրառումըԻնչ վերաբերում է թանգարան–ինստիուտի «Արցախի» բաժինը փակելու մասին խոսակցություններին, ապա Անդրեասյանն ուղիղ չպատասխանեց, այլ ասաց հետևյալը. «Ես աշխատակիցներին ասել եմ, որ վերադառնան իրենց գիտահետազոտական աշխատանքին, իրենց գիտական, հետազոտական աշխատանքում որևէ բան չի փոխվում»։Նախարարն ավելացրեց, որ թանգարան–ինստիտուտի ֆինանսավորումն ամեն տարի ավելացվել է պետության կողմից, և երբեք պետությունն այս չափի աջակցություն չի տրամադրել կառուցին, որքան վերջին տարիներին։Հիշեցնենք` ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան էր ժամանել փետրվարի 9-ին, իսկ հաջորդ օրը՝ փետրվարի 10-ին, նա տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր այցելել, որտեղ նրանց ուղեկցել էր Էդիտա Գզոյանը։Դրանից հետո X-ում Վենսի պաշտոնական էջում հրապարակվել էր գրառում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելության մասին, մի քանի ժամ անց հրապարակումը հեռացվել էր:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/0a/1b/95120793_25:0:1358:1000_1920x0_80_0_0_61f9fa6b4c93841bcf8f9495996d1930.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ժաննա անդրեասյան, էդիտա գզոյան, ցեղասպանություն, հայոց ցեղասպանություն, հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ջեյ դի վենս, ջեյմս դեյվիդ վենս, արցախ, նիկոլ փաշինյան
ժաննա անդրեասյան, էդիտա գզոյան, ցեղասպանություն, հայոց ցեղասպանություն, հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ջեյ դի վենս, ջեյմս դեյվիդ վենս, արցախ, նիկոլ փաշինյան
«Ինձ համար հարցը սպառված է. եղել է իրավիճակ, որը չպետք է լիներ». նախարարը` Գզոյանի մասին
12:02 17.03.2026 (Թարմացված է: 12:04 17.03.2026) ՀՀ ԿԳՄՍ նախարարի խոսքով` թանգարան–ինստիտուտի շուրջ 30 աշխատակիցների հետ երեկ հանդիպել է նախարարությունում, զրուցել նրանց հետ, ու շատ մանրամասն քննարկել են բոլոր հարցերը։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրենին վերականգնելու հարց չկա։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը` անդրադառնալով թանգարան–ինստիտուտի արդեն նախկին տնօրեն Էդիտա Գզոյանին պաշտոնից ազատելու հարցին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանն աշխատանքից ազատման
դիմում է գրել։ Տեղեկություններ էին շրջանառվում, որ նա դա հարկադրաբար է արել։ Մեկ օր անց ՀՀ վարչապետ Նիկոլ
Փաշինյանը հաստատեց՝ իր ցուցումով է Գզոյանը դիմում գրել, քանի որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ժամանակ նրան Արցախի հիմնահարցի վերաբերյալ գիրք է նվիրել, մինչդեռ վարչապետը հայտարարել էր՝ ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու։ Փաշինյանի բնորոշմամբ՝ Գզոյանին արարքը սադրիչ գործողություն էր։
«Գզոյանին գնահատում եմ որպես գիտնական, գնահատում եմ նրա գործունեությունը և գտնում եմ, որ նա իր գիտական գործունեությունը շարունակելու բոլոր հնարավորություններն ունի, այդ թվում` թանգարան–ինստիուտում։ Այդ իմաստով կարծում եմ, որ մեր համագործակցությունն ամենևին սպառված չէ, սակայն կառավարումը կոնկրետ օղակ է, որը ենթադրում է կոնկրետ պատասխանատվություն, և կառավարչական ոլորտում առկա խնդիրները պետք է լուծվեն։ Ինձ համար հարցը սպառված է. եղել է իրավիճակ, որը չպետք է լիներ, և այդ իրավիճակն ունեցել է իր հանգուցալուծումը»,– հայտարարեց նախարարը։
Անդրեասյանի խոսքով` թանգարան–ինստիտուտի շուրջ 30 աշխատակիցների հետ երեկ հանդիպել է նախարարությունում, զրուցել նրանց հետ, ու շատ մանրամասն քննարկել են բոլոր հարցերը։
«Բոլոր հացրերը ստացել են իրենց պատասխանները։ Ես հարց եմ բարձրացրել կառավարման մասով, ու հանդիպման ժամանակ չի խոսվել Ցեղասպանության հուշարձանի վերանորոգման աշխատանքների մասին»,– վստահեցրեց նախարարը։
Ինչ վերաբերում է թանգարան–ինստիուտի «Արցախի» բաժինը փակելու մասին խոսակցություններին, ապա Անդրեասյանն ուղիղ չպատասխանեց, այլ ասաց հետևյալը. «Ես աշխատակիցներին ասել եմ, որ վերադառնան իրենց գիտահետազոտական աշխատանքին, իրենց գիտական, հետազոտական աշխատանքում որևէ բան չի փոխվում»։
Նախարարն ավելացրեց, որ թանգարան–ինստիտուտի ֆինանսավորումն ամեն տարի ավելացվել է պետության կողմից, և երբեք պետությունն այս չափի աջակցություն չի տրամադրել կառուցին, որքան վերջին տարիներին։
Հիշեցնենք` ԱՄՆ փոխնախագահ
Ջեյ Դի Վենսը Հայաստան էր ժամանել փետրվարի 9-ին, իսկ հաջորդ օրը՝ փետրվարի 10-ին, նա տիկնոջ հետ
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր այցելել, որտեղ նրանց ուղեկցել էր Էդիտա Գզոյանը։
Դրանից հետո X-ում Վենսի պաշտոնական էջում հրապարակվել էր գրառում Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելության մասին, մի քանի ժամ անց հրապարակումը հեռացվել էր: