Վենսն այցելել է Ծիծեռնակաբերդ. ի՞նչ է գրել Ցեղասպանության զոհերի թանգարանի հուշամատյանում
13:43 10.02.2026 (Թարմացված է: 13:57 10.02.2026)

© Photo : press office of MESCS of RA
Բաժանորդագրվել
Ջեյմս Դի Վենսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ։
ԵՐԵՎԱՆ, 10 փետրվարի – Sputnik․ Պաշտոնական այցով ՀՀ-ում գտնվող ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը կնոջ՝ Ուշա Վենսի հետ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր և գրառում կատարել Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի պատվավոր հյուրերի հուշամատյանում: Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։

Ջեյմս Դեյվիդ Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
© Photo : press office of MESCS of RA
Նշվում է, որ ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային ուղեկցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյային ուղեկցել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը
© Photo : press office of MESCS of RA
Ջեյմս Դի Վենսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև ծաղիկներ խոնարհել անմար կրակի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Ցեղասպանության զոհերի հիշատակին։

Ջեյմս Դի Վենսը ծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին
© Photo : press office of MESCS of RA
«Կորուսյալ կյանքերի նկատմամբ խորը հարգանքով մենք մեծարում ենք հայ ժողովրդի տոկունությունն ու անսասան ոգին։ Թող Ամերիկան և Հայաստանը միասին աշխատեն խաղաղության և փոխըմբռնման ապագայի համար»,–հուշամատյանում գրել է Վենսը։

Ջեյմս Դեյվիդ Վենսը կնոջ՝ Ուշա Վենսի հետ այցելել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր
© Photo : press office of MESCS of RA
Հավելենք, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը պաշտոնական այցով Հայաստան է ժամանել փետրվարի 9-ին։ Նշենք, որ պաշտոնական այցի ընթացքում Վենսը հանդիպել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։
ԱՄՆ փոխնախագահը Հայաստանից կմեկնի Ադրբեջան։