https://arm.sputniknews.ru/20260317/hvormuzi-neghuci-pakumy-hangecrel-e-parartanjuteri-artahanman-shurj-50-i-dadarecmany-99931851.html
Հորմուզի նեղուցի փակումը հանգեցրել է պարարտանյութերի արտահանման շուրջ 50%-ի դադարեցման
Հորմուզի նեղուցի փակումը հանգեցրել է պարարտանյութերի արտահանման շուրջ 50%-ի դադարեցման
Sputnik Արմենիա
Նեղուցի շրջափակման հետևանքով ազոտական պարարտանյութերի արտադրության եվրոպական հզորությունների մոտ կեսը կա՛մ կանգնեցվել են, կա՛մ աշխատում են նվազագույն... 17.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-17T11:54+0400
2026-03-17T11:54+0400
2026-03-17T15:59+0400
հորմուզի նեղուց
պարարտանյութ
ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1d/60337600_0:193:2955:1855_1920x0_80_0_0_5b32827d591e79e31036f6f58e84497c.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Հորմուզի նեղուցի փակումը հանգեցրել է պարարտանյութերի համաշխարհային արտահանման մոտ 50%-ի դադարեցման, ինչը կարող է մեծ վնաս հասցնել ցանքսի շրջանում և պարենային ճգնաժամ առաջացնել Եվրոպայում ու Ասիայում։ Այս մասին գրում է «Իզվեստիա» պարբերականը։Մերձավոր Արևելքում հակամարտության սկսվելուց հետո ազոտական հավելումների գներն աճել են 30%-ով։ Ռուսաստանը, որին բաժին է ընկնում այս արտադրանքի համաշխարհային շուկայի շուրջ 20%-ը, կարող է ավելացնել արտահանման ծավալները։Նավթի գինը 2026-ին կլին 75-85 դոլարի սահմաններում. ԵԱԶԲ կանխատեսումըՍահմանափակումներն առաջին հերթին հարվածել են Հնդկաստանին։ Կատարից հեղուկ բնական գազի մատակարարումները, որն ազոտական հավելումների արտադրության հիմնական հումքն է, փաստացի դադարել են։ Արդյունքում միզանյութ (կարբամիդ) արտադրող բազմաթիվ ձեռնարկություններ կա՛մ ամբողջությամբ կասեցրել են աշխատանքը, կա՛մ զգալիորեն նվազեցրել են ծավալները։Փորձագետները նշում են, որ Հնդկաստանն ազոտական պարարտանյութերի խիստ կարիք ունի. հունիսին սկսվող ցանքսի նախաշեմին ներքին արտադրությունը նկատելիորեն կրճատվում է։ Ուսումնասիրության մեջ նաև նշվում է, որ երկրի բնակչությունը 1,4 միլիարդ է, և գյուղատնտեսության կախվածությունը պարարտանյութերից ուղղակիորեն հարվածում է պարենային անվտանգությանը։ Գոյություն ունեն բրնձի, ցորենի և այլ հիմնական մշակաբույսերի բերքատվության անկման և, որպես հետևանք, սննդամթերքի թանկացման լուրջ ռիսկեր։Ստեղծված պայմաններում շուկան բախվում է գների կտրուկ բարձրացման և անկայունության ուժեղացման վտանգին։ Ամենախոցելին ազոտական և ֆոսֆորական հավելումների ոլորտներն են։ Լոգիստիկ սահմանափակումներն ուղղակիորեն ազդում են միզանյութի(ազոտական խմբի գլխավոր արտադրանքի) մատակարարումների վրա, ինչպես նաև նվազեցնում են ամոնիակի և ծծմբի հասանելիությունը, որոնք ֆոսֆորական պարարտանյութերի արտադրական շղթայի հիմնային բաղադրիչներն են։Խարկ կղզու վրա ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը լրջորեն կազդի նավթի գների վրա. ԻՀՊԿՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի դոցենտ Վալերի Անդրիանովի խոսքով՝ ազոտական պարարտանյութերի ինքնարժեքի 70–90%-ը կազմում է բնական գազի գինը։ Կատարից ՀԲԳ-ի մատակարարումների դադարեցման և գազի գնի աճի հետևանքով միզանյութն ու ամոնիակն արդեն թանկացել են 15–20%-ով։Այս ֆոնին եվրոպական արտադրական հզորությունների մոտ կեսը կանգնած են կամ աշխատում են նվազագույն ուժով։ Մասնավորապես, նորվեգական Yara ընկերությունը հայտարարել է եվրոպական գործարաններում ամոնիակի արտադրության 60% կրճատման մասին, իսկ գերմանական BASF կոնցեռնը Լյուդվիգսհաֆենի հսկա քիմիական համալիրում ամբողջությամբ կանգնեցրել է ամոնիակի սինթեզի երկու կայանքներից մեկը։Ռուս փորձագետների կարծիքով՝ ստեղծված իրավիճակում միակ արագ և իրատեսական տարբերակը Ռուսաստանից միզանյութի գնումների կտրուկ ավելացումն է՝ տարեկան 1–1,5 մլն տոննայով կամ երկու անգամ ավելի։ Դա միանգամայն հնարավոր է, քանի որ ռուսական մատակարարումները կախված չեն նեղուցից, պայմանագրերն արդեն գործում են, իսկ լոգիստիկան հուսալի է։Հորմուզի նեղուցում լարվածությունը հարվածել է միջազգային առևտրային ուղիներին. Չինաստանի ԱԳՆ
հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/05/1d/60337600_113:0:2842:2047_1920x0_80_0_0_1b2c7d8bfa5351d0cb9b77855a5acb7e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հորմուզի նեղուց, պարարտանյութ, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց, պարարտանյութ, ռուսաստան, իրանի իսլամական հանրապետություն
Հորմուզի նեղուցի փակումը հանգեցրել է պարարտանյութերի արտահանման շուրջ 50%-ի դադարեցման
11:54 17.03.2026 (Թարմացված է: 15:59 17.03.2026) Նեղուցի շրջափակման հետևանքով ազոտական պարարտանյութերի արտադրության եվրոպական հզորությունների մոտ կեսը կա՛մ կանգնեցվել են, կա՛մ աշխատում են նվազագույն ծանրաբեռնվածությամբ։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. Հորմուզի նեղուցի փակումը հանգեցրել է պարարտանյութերի համաշխարհային արտահանման մոտ 50%-ի դադարեցման, ինչը կարող է մեծ վնաս հասցնել ցանքսի շրջանում և պարենային ճգնաժամ առաջացնել Եվրոպայում ու Ասիայում։ Այս մասին գրում է «Իզվեստիա» պարբերականը։
Մերձավոր Արևելքում հակամարտության սկսվելուց հետո ազոտական հավելումների գներն աճել են 30%-ով։ Ռուսաստանը, որին բաժին է ընկնում այս արտադրանքի համաշխարհային շուկայի շուրջ 20%-ը, կարող է ավելացնել արտահանման ծավալները։
Սահմանափակումներն առաջին հերթին հարվածել են Հնդկաստանին։ Կատարից հեղուկ բնական գազի մատակարարումները, որն ազոտական հավելումների արտադրության հիմնական հումքն է, փաստացի դադարել են։ Արդյունքում միզանյութ (կարբամիդ) արտադրող բազմաթիվ ձեռնարկություններ կա՛մ ամբողջությամբ կասեցրել են աշխատանքը, կա՛մ զգալիորեն նվազեցրել են ծավալները։
Փորձագետները նշում են, որ Հնդկաստանն ազոտական պարարտանյութերի խիստ կարիք ունի. հունիսին սկսվող ցանքսի նախաշեմին ներքին արտադրությունը նկատելիորեն կրճատվում է։ Ուսումնասիրության մեջ նաև նշվում է, որ երկրի բնակչությունը 1,4 միլիարդ է, և գյուղատնտեսության կախվածությունը պարարտանյութերից ուղղակիորեն հարվածում է պարենային անվտանգությանը։ Գոյություն ունեն բրնձի, ցորենի և այլ հիմնական մշակաբույսերի բերքատվության անկման և, որպես հետևանք, սննդամթերքի թանկացման լուրջ ռիսկեր։
Ստեղծված պայմաններում շուկան բախվում է գների կտրուկ բարձրացման և անկայունության ուժեղացման վտանգին։ Ամենախոցելին ազոտական և ֆոսֆորական հավելումների ոլորտներն են։ Լոգիստիկ սահմանափակումներն ուղղակիորեն ազդում են միզանյութի(ազոտական խմբի գլխավոր արտադրանքի) մատակարարումների վրա, ինչպես նաև նվազեցնում են ամոնիակի և ծծմբի հասանելիությունը, որոնք ֆոսֆորական պարարտանյութերի արտադրական շղթայի հիմնային բաղադրիչներն են։
ՌԴ կառավարությանն առընթեր Ֆինանսական համալսարանի դոցենտ Վալերի Անդրիանովի խոսքով՝ ազոտական պարարտանյութերի ինքնարժեքի 70–90%-ը կազմում է բնական գազի գինը։ Կատարից ՀԲԳ-ի մատակարարումների դադարեցման և գազի գնի աճի հետևանքով միզանյութն ու ամոնիակն արդեն թանկացել են 15–20%-ով։
Այս ֆոնին եվրոպական արտադրական հզորությունների մոտ կեսը կանգնած են կամ աշխատում են նվազագույն ուժով։ Մասնավորապես, նորվեգական Yara ընկերությունը հայտարարել է եվրոպական գործարաններում ամոնիակի արտադրության 60% կրճատման մասին, իսկ գերմանական BASF կոնցեռնը Լյուդվիգսհաֆենի հսկա քիմիական համալիրում ամբողջությամբ կանգնեցրել է ամոնիակի սինթեզի երկու կայանքներից մեկը։
Ռուս փորձագետների կարծիքով՝ ստեղծված իրավիճակում միակ արագ և իրատեսական տարբերակը Ռուսաստանից միզանյութի գնումների կտրուկ ավելացումն է՝ տարեկան 1–1,5 մլն տոննայով կամ երկու անգամ ավելի։ Դա միանգամայն հնարավոր է, քանի որ ռուսական մատակարարումները կախված չեն նեղուցից, պայմանագրերն արդեն գործում են, իսկ լոգիստիկան հուսալի է։