https://arm.sputniknews.ru/20260317/navti-giny-2026-in-klin-75-85-dvolari-sahmannerum-eazb-kankhatesumy-99938488.html
Նավթի գինը 2026-ին կլինի 75-85 դոլարի սահմաններում. ԵԱԶԲ կանխատեսումը
Նավթի գինը 2026-ին կլինի 75-85 դոլարի սահմաններում. ԵԱԶԲ կանխատեսումը
Sputnik Արմենիա
Հորմուզի նեղուցի փակումն արդեն հանգեցրել է նավթի (30%) և գազի (55%) գների աճի։ 17.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-17T13:21+0400
2026-03-17T13:21+0400
2026-03-17T14:21+0400
նավթ
եվրասիական զարգացման բանկ (եազբ)
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/1768/93/17689359_0:183:2993:1867_1920x0_80_0_0_3229ee3f4a606a1e9f71b424bafb75cc.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. 2026 թվականին նավթի մեկ բարելի գինը կտատանվի 75-85 դոլարի միջակայքում։ Նման կանխատեսում է արված Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) մարտ ամսվա մակրոտնտեսական ակնարկում։Բանկում նշում են, որ 2026 թվականի փետրվարի վերջից աշխարհաքաղաքական լարվածությունը կտրուկ աճել է, ինչի ամենացայտուն օրինակը Հորմուզի նեղուցով տարանցման դադարեցումն է։ Հիշեցնենք, որ այս ուղիով է անցնում նավթի համաշխարհային մատակարարումների մոտ 25%-ը և հեղուկ գազի մատակարարումների շուրջ 20%-ը։Տարանցման խաթարումը հանգեցրել է նրան, որ մարտի կեսերին փետրվարի վերջի համեմատ նավթը կտրուկ թանկացել է 30%-ով, իսկ գազը՝ 55%-ով։ Այս ֆոնին պայմաններ են ստեղծվել գլոբալ գնաճի արագացման համար թե՛ գների բարձրացման, թե՛ լոգիստիկայի բարդացման ու թանկացման պատճառով։Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ Հորմուզի նեղուցի փակումը հանգեցրել է պարարտանյութերի համաշխարհային արտահանման մոտ 50%-ի դադարեցմանը։ԵԱԶԲ-ն միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում։ Կառույցի անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ Վերջերս բանկին է միացել նաև Ուզբեկստանը։
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1768/93/17689359_131:0:2862:2048_1920x0_80_0_0_1f2584d6dc3ea0853789783579c18896.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նավթ, եվրասիական զարգացման բանկ (եազբ), հորմուզի նեղուց
նավթ, եվրասիական զարգացման բանկ (եազբ), հորմուզի նեղուց
Նավթի գինը 2026-ին կլինի 75-85 դոլարի սահմաններում. ԵԱԶԲ կանխատեսումը
13:21 17.03.2026 (Թարմացված է: 14:21 17.03.2026) Հորմուզի նեղուցի փակումն արդեն հանգեցրել է նավթի (30%) և գազի (55%) գների աճի։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի - Sputnik. 2026 թվականին նավթի մեկ բարելի գինը կտատանվի 75-85 դոլարի միջակայքում։ Նման կանխատեսում է արված Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) մարտ ամսվա մակրոտնտեսական ակնարկում։
Բանկում նշում են, որ 2026 թվականի փետրվարի վերջից աշխարհաքաղաքական լարվածությունը կտրուկ աճել է, ինչի ամենացայտուն օրինակը Հորմուզի նեղուցով տարանցման դադարեցումն է։ Հիշեցնենք, որ այս ուղիով է անցնում նավթի համաշխարհային մատակարարումների մոտ 25%-ը և հեղուկ գազի մատակարարումների շուրջ 20%-ը։
Տարանցման խաթարումը հանգեցրել է նրան, որ մարտի կեսերին փետրվարի վերջի համեմատ նավթը կտրուկ թանկացել է 30%-ով, իսկ գազը՝ 55%-ով։ Այս ֆոնին պայմաններ են ստեղծվել գլոբալ գնաճի արագացման համար թե՛ գների բարձրացման, թե՛ լոգիստիկայի բարդացման ու թանկացման պատճառով։
«2026 թվականին նավթի գները կարող են ավելի բարձր լինել, քան 2025-ին՝ կազմելով մեկ բարելի դիմաց 75-85 դոլար։ Մեր գնահատականներով՝ սա ռիսկեր է ստեղծում 2026-ին համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպերի դանդաղեցման համար (մոտ 0,3–0,5%-ով)։ Ընդ որում, լոգիստիկ երթուղիների խափանումները և ֆինանսական շուկաների անկայունությունը կարող են էլ ավելի խորացնել բացասական հետևանքները»,-նշված է զեկույցում։
Ավելի վաղ հայտնի էր դարձել նաև, որ Հորմուզի նեղուցի փակումը հանգեցրել է պարարտանյութերի համաշխարհային արտահանման մոտ 50%-ի դադարեցմանը։
ԵԱԶԲ-ն միջազգային ֆինանսական կազմակերպություն է, որը ներդրումային գործունեություն է իրականացնում եվրասիական տարածքում։ Կառույցի անդամներն են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ Վերջերս բանկին է միացել նաև Ուզբեկստանը։