00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:46
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանն ավելացնում է հավի մսի արտադրությունը, բայց շուկան պաշտպանված չէ ներմուծումից

© Sputnik / Евгений Биятов / Անցնել մեդիապահոցԹռչնամիս
Թռչնամիս - Sputnik Արմենիա, 1920, 17.03.2026
Բաժանորդագրվել
Անցյալ տարեվերջից երկրում սկսել է գործել տոհմային բրոյլերների ևս մեկ տնտեսություն, որը կնպաստի տեղական հավի մսի արտադրության կտրուկ ավելացմանը։ Սակայն ներմուծման համար դեռևս գործում են արտոնյալ պայմաններ, ավելացել են նաև կասկածելի մթերքի ներկրումները։
Հայաստանում այս տարի զգալիորեն կավելանա հավի մսի արտադրությունը։ Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց, որ անցյալ տարի Սպիտակի տարածաշրջանում բացվել է տոհմային տնտեսություն, որը մսատու բրոյլերներ է արտադրելու և մատակարարելու տեղական թռչնաֆաբրիկաներին։
Դրանից հետո վերջիններիս մոտ կպակասի գլխաքանակի պարբերական ներմուծումն արտերկրից և հնարավորություն կստեղծվի ոչ միայն մինչև 2030 թվականը (ըստ կառավարության ծրագրի) կրկնապատկել թռչնամսի արտադրությունը, այլև նվազեցնել դրա ինքնարժեքը։ Ստեփանյանի խոսքով` արդյունքում երկրի ինքնաբավությունն այս ապրանքի գծով կհասնի 50%–ի (ներկայիս 36%–ի փոխարեն)։
Հայաստանում կարող են թանկանալ թռչնամիսն ու ձուն. մասնագետը նշում է պատճառները
Այդուհանդերձ, թեև երկրում տեղական արտադրության աճ է սպասվում, սակայն կառավարությունը չի նվազեցնում առանց մաքսատուրքի ներմուծման քվոտան ոչ ԵԱՏՄ անդամ երկրներից։ 10 տարի առաջ, երբ Հայաստանը նոր էր անդամակցում էր Եվրասիական միությանը, այս քվոտան գուցեև որոշ չափով հիմնավորված էր համեմատաբար էժան թռչնամսի ներմուծումը պահպանելու համար (Բրազիլիայից և այլ խոշոր արտադրող երկրներից)։ Սակայն ակնհայտ է, որ որքան աճում է տեղական արտադրությունը, այնքան պետք է նվազեցնել առանց մաքսատուրքերի ներմուծումը։
Մինչդեռ 2026 թվականի համար այն ավելացվել է` 39,1 հազարից դառնալով 42 հազար տոննա։
«Թռչնաբույծների միությունը կշարունակի բարձրացնել այս հարցը, որպեսզի 2027 թվականի համար քվոտան նվազեցվի տեղական արտադրության աճին համամասնորեն», – նշեց Ստեփանյանը։
Դրանից բացի, կա ևս մեկ խնդիր` սահմանին կրճատվել է սանիտարական հսկողությունը, որի հետևանքով ավելացել է նաև ցածրորակ սառեցված թռչնամսի ներկրումը։ Որոշ անբարեխիղճ տնտեսվարողներ այդ միսը ապասառեցնում են (ինչը թույլատրելի չէ) և վաճառում իբրև թարմ հավ` տեղականից ավելի ցածր գնով։ Նմանատիպ արտադրանքի նմուշները Թռչնաբույծների միությունը քանիցս ներկայացրել է լաբորատոր փորձաքննության։ Առանձին դեպքերում նման խնդիրներ են արձանագրվում նաև ապրանքային ձվի ներկրման դեպքում (առանց արտադրողի մակնշման)։
«Այս իրավիճակն ունեցել ենք բավականին երկար ժամանակ, սակայն վերջին ամիսներին նմանատիպ դեպքերը հաճախակի են դարձել», – ասում է Ստեփանյանը։
Նման անկառավարելի ներմուծումները ոչ միայն որակի խնդիր են ստեղծում, այլև կարող են նպաստել համաճարակների (մասնավորապես՝ թռչնագրիպի) ներթափանցմանը, մինչդեռ այդ հիվանդությունը, ի տարբերություն տարածաշրջանի գրեթե բոլոր երկրների, Հայաստանում վաղուց չի գրանցվել։
Ներկրված վրացական թռչնամիսը հայկական շուկայում առաջացնում է դեմպինգային վիճակ․ Ստեփանյան
Այսպիսով, շեշտում է Ստեփանյանը, տեղական շուկայի պաշտպանությունը պետք է կազմակերպել երկու ուղղությամբ` թե՛ տնտեսական (նվազեցնելով անմաքս ներմուծման քվոտան), թե՛ որակի հսկողության` սահմանին և երկրի ներսում։
Նշենք՝ Հայաստանում թռչնամսի արտադրության ոլորտում զբաղված է 2 հազար հոգուց ավելի մարդ, տարեկան արտադրության ծավալի միջին աճը վերջին 11 տարիներին կազմել է 7-7,5%։ 2025 թվականին միայն բրոյլերային տնտեսություններում (չհաշված գյուղացիական տնտեսությունները) արտադրվել է ավելի քան 18 հազար տոննա թռչնամիս, որը հիմնականում իրացվում է թարմ պաղեցված տեսքով ու ամբողջությամբ ապահովում շուկայի այդ հատվածի պահանջարկը։
Լրահոս
0