https://arm.sputniknews.ru/20250905/hajastanum-karvogh-en-tankanal-trchnamisn-u-dzun-masnagety-nshum-e-pattsharnery-93197284.html
Հայաստանում կարող են թանկանալ թռչնամիսն ու ձուն. մասնագետը նշում է պատճառները
Հայաստանում կարող են թանկանալ թռչնամիսն ու ձուն. մասնագետը նշում է պատճառները
Sputnik Արմենիա
Հայաստանի թռչնարտադրողների միության նախագահի տեղեկություններով` 2024 թվականին Ռուսաստանը մոտ 1 մլն 550 հազար տոննա հատիկային մշակաբույս է արտադրել, սակայն այս... 05.09.2025, Sputnik Արմենիա
2025-09-05T20:33+0400
2025-09-05T20:33+0400
2025-09-05T20:33+0400
ձու
հավկիթ
հավ
միս
ռուսաստան
հայաստան-ռուսաստան համագործակցություն
թռչնամիս
https://cdn.am.sputniknews.ru/img/1989/22/19892270_0:0:3072:1728_1920x0_80_0_0_ea3ddf8989964c39072c46575d90b766.jpg
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում թռչնամսի և հավկիթի գները հնարավոր է` բարձրանան։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։Թանկացման պատճառ կարող է հանդիսանալ Ռուսաստանում թռչնամսի գների սպասվող բարձրացումը, որը, ըստ տնտեսագետների, կերի զգալի թանկացման հետևանք կարող է լինել։Հուլիսի 1-ից ԵԱՏՄ–ում ուժի մեջ կմտնեն հավի մսի որակի նոր պահանջներըՍտեփանյանն այն կարծիքին է, որ ռուսաստանյան շուկայում տեղի ունեցող այս փոփոխությունները չեն կարող չշրջանցել նաև մեր տեղական շուկան. մեր երկիրը կերի հարցում ինքնաբավ չէ, ինչպես նաև ներկրում ենք սառեցված հավի միս։ Մեր երկիրը հիմնականում Ռուսաստանից, Բրազիլիայից ու Հոլանդիայից է ամենից շատ ներկրում սառեցված հավի միս։Ստեփանյանի տեղեկություններով` 2024 թվականին Ռուսաստանը մոտ 1 մլն 550 հազար տոննա հատիկային մշակաբույս է արտադրել, սակայն այս տարի պաշարները քչացել են։Նրա խոսքով` մեր երկրում կերը հիմնականում գնում են բերքահավաքից հետո` աշնանը, և եթե այդ ժամանակ գինն արդեն ՌԴ–ում բարձրացված լինի, ապա միանշանակ կունենանք թե՛ հավի մսի, թե՛ նաև ձվի գների բարձրացում։Պետական ծրագրից 1 տարվա մեջ միայն 1 ընկերություն է օգտվել. գործադիրը փոխում է պահանջները
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2025
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1989/22/19892270_265:0:2996:2048_1920x0_80_0_0_9f6e4646d179db4322403c18342ab2ad.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ձու, հավկիթ, հավ, միս, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, թռչնամիս
ձու, հավկիթ, հավ, միս, ռուսաստան, հայաստան-ռուսաստան համագործակցություն, թռչնամիս
Հայաստանում կարող են թանկանալ թռչնամիսն ու ձուն. մասնագետը նշում է պատճառները
Հայաստանի թռչնարտադրողների միության նախագահի տեղեկություններով` 2024 թվականին Ռուսաստանը մոտ 1 մլն 550 հազար տոննա հատիկային մշակաբույս է արտադրել, սակայն այս տարի պաշարները քչացել են։
ԵՐԵՎԱՆ, 5 սեպտեմբերի – Sputnik. Հայաստանում թռչնամսի և հավկիթի գները հնարավոր է` բարձրանան։
Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց Հայաստանի Թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանը։
Թանկացման պատճառ կարող է հանդիսանալ Ռուսաստանում թռչնամսի գների սպասվող բարձրացումը, որը, ըստ տնտեսագետների, կերի զգալի թանկացման հետևանք կարող է լինել։
Ստեփանյանն այն կարծիքին է, որ ռուսաստանյան շուկայում տեղի ունեցող այս փոփոխությունները չեն կարող չշրջանցել նաև մեր տեղական շուկան. մեր երկիրը կերի հարցում ինքնաբավ չէ, ինչպես նաև ներկրում ենք սառեցված հավի միս։ Մեր երկիրը հիմնականում Ռուսաստանից, Բրազիլիայից ու Հոլանդիայից է ամենից շատ ներկրում սառեցված հավի միս։
«2024 թվականին մեր արտադրված հավի մսի վաճառքը վերջին 5 տարվա մեջ ամենաէժանն է եղել։ Բանն այն է, որ 2024 թվականին մենք ամենացածր գնով ենք Ռուսաստանից կերը ձեռք բերել։ Այս տարի, սակայն, Ռուսաստանում, ըստ նախնական կանխատեսումների, հատիկային մշակաբույսերի լավ բերք չի սպասվում»,– նշեց նա։
Ստեփանյանի տեղեկություններով` 2024 թվականին Ռուսաստանը մոտ 1 մլն 550 հազար տոննա հատիկային մշակաբույս է արտադրել, սակայն այս տարի պաշարները քչացել են։
Նրա խոսքով` մեր երկրում կերը հիմնականում գնում են բերքահավաքից հետո` աշնանը, և եթե այդ ժամանակ գինն արդեն ՌԴ–ում բարձրացված լինի, ապա միանշանակ կունենանք թե՛ հավի մսի, թե՛ նաև ձվի գների բարձրացում։