https://arm.sputniknews.ru/20260317/ceghaspanutjan-tangaraninstitutum-arcakhi-hetazvotutjunneri-bazhiny-chi-pakvi-99932951.html
Ցեղասպանության թանգարան–ինստիտուտում Արցախի հետազոտությունների բաժինը չի փակվի
Ցեղասպանության թանգարան–ինստիտուտում Արցախի հետազոտությունների բաժինը չի փակվի
Sputnik Արմենիա
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրենին առաջարկվել է փոխտնօրենի պաշտոնը։ 17.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-17T12:18+0400
2026-03-17T12:18+0400
2026-03-17T16:04+0400
էդիտա գզոյան
ցեղասպանություն
հայոց ցեղասպանություն
հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
նիկոլ փաշինյան
թանգարան
արցախ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/15/27253389_0:122:1601:1022_1920x0_80_0_0_70174321267b1c7fd43edb0eaeab3451.jpg
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Արցախի հետազոտման բաժինը շարունակում է գործել և չի փակվելու: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին թանգարան – ինստիտուտից։Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում իրավիճակը շարունակում է լարված մնալ տնօրենին աշխատանքից ազատելուց հետո։ թանգարանի աշխատակիցները շփոթված են և չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է շարունակել ստեղծված պայմաններում լիարժեք գիտական գործունեություն ծավալել: Նշվել էր նաև, որ լուրեր են տարածվում, թե Արցախի բաժինը ևս փակվելու է:Ինչ վերաբերում է թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Էդիտա Գզոյանին, ապա նրան առաջարկվել է մնալ թանգարանում և զբաղեցնել գիտական գծով փոխտնօրենի պաշտոնը։Հիշեցնենք` ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը Հայաստան էր ժամանել փետրվարի 9-ին, իսկ հաջորդ օրը՝ փետրվարի 10-ին, նա տիկնոջ հետ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր այցելել, որտեղ նրանց ուղեկցել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը։Վենսի այցից օրեր անց Գզոյանն աշխատանքից ազատման դիմում գրեց։ Տեղեկություններ էին շրջանառվում, որ նա դա հարկադրաբար է արել։ Մեկ օր անց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատեց՝ իր ցուցումով է Գզոյանը դիմում գրել, քանի որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ժամանակ նրան Արցախի հիմնահարցի վերաբերյալ գիրք է նվիրել, մինչդեռ վարչապետը հայտարարել էր՝ ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու։ Փաշինյանի բնորոշմամբ՝ Գզոյանի արարքը սադրիչ գործողություն էր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/04/15/27253389_0:0:1423:1067_1920x0_80_0_0_462fd68b9e99f7e4b58d340cabe71fff.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էդիտա գզոյան, ցեղասպանություն, հայոց ցեղասպանություն, հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, նիկոլ փաշինյան, թանգարան, արցախ
էդիտա գզոյան, ցեղասպանություն, հայոց ցեղասպանություն, հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, նիկոլ փաշինյան, թանգարան, արցախ
Ցեղասպանության թանգարան–ինստիտուտում Արցախի հետազոտությունների բաժինը չի փակվի
12:18 17.03.2026 (Թարմացված է: 16:04 17.03.2026) Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրենին առաջարկվել է փոխտնօրենի պաշտոնը։
ԵՐԵՎԱՆ, 17 մարտի – Sputnik. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Արցախի հետազոտման բաժինը շարունակում է գործել և չի փակվելու: Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեցին թանգարան – ինստիտուտից։
Ավելի վաղ ԶԼՄ–ները գրել էին, որ Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում իրավիճակը շարունակում է լարված մնալ տնօրենին աշխատանքից ազատելուց հետո։ թանգարանի աշխատակիցները շփոթված են և չեն պատկերացնում, թե ինչպես կարելի է շարունակել ստեղծված պայմաններում լիարժեք գիտական գործունեություն ծավալել: Նշվել էր նաև, որ լուրեր են տարածվում, թե Արցախի բաժինը ևս փակվելու է:
«Թանգարանի բոլոր բաժինները շարունակում են գիտական գործունեությունը ինչպես նախկինում։ Արցախի հետազոտության բաժինը եղել է, կա և չի փակվելու»,- հայտնեցին թանգարանից։
Ինչ վերաբերում է թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Էդիտա Գզոյանին, ապա նրան առաջարկվել է մնալ թանգարանում և զբաղեցնել գիտական գծով փոխտնօրենի պաշտոնը։
Հիշեցնենք` ԱՄՆ փոխնախագահ
Ջեյ Դի Վենսը Հայաստան էր ժամանել փետրվարի 9-ին, իսկ հաջորդ օրը՝ փետրվարի 10-ին, նա տիկնոջ հետ
Ծիծեռնակաբերդի հուշահամալիր էր այցելել, որտեղ նրանց ուղեկցել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը։
Վենսի այցից օրեր անց Գզոյանն աշխատանքից ազատման
դիմում գրեց։ Տեղեկություններ էին շրջանառվում, որ նա դա հարկադրաբար է արել։ Մեկ օր անց ՀՀ վարչապետ Նիկոլ
Փաշինյանը հաստատեց՝ իր ցուցումով է Գզոյանը դիմում գրել, քանի որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ժամանակ նրան Արցախի հիմնահարցի վերաբերյալ գիրք է նվիրել, մինչդեռ վարչապետը հայտարարել էր՝ ղարաբաղյան շարժումը չի շարունակվելու։ Փաշինյանի բնորոշմամբ՝ Գզոյանի արարքը սադրիչ գործողություն էր։