00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:15
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Մամուլի տեսություն
10:42
17 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատերազմը շարունակվում է. համաշխարհային տնտեսության «իրանական փակուղին»

© Photo : Tasnim News AgencyՀորմուզի նեղուց
Հորմուզի նեղուց - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2026
Հորմուզի նեղուց. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Sputnik Արմենիայի սյունակագիր Արման Աբովյանը նկատում է, որ Իրանի շուրջ հակամարտությունն այլևս միայն Մերձավոր Արևելքի ռազմաքաղաքական հարց չէ, դրա հետևանքները շոշափելի են համաշխարհային տնտեսության համար։
Մերձավոր Արևելքում պատերազմը շարունակվում է, և կան մի քանի առանցքային հանգամանքներ, որոնք կարելի է արձանագրել որպես ամերիկա-իսրայելա-իրանական դիմակայության միջանկյալ արդյունքներ:
Ակնհայտ է, որ Իրանի պետականության արագ կազմաքանդմանն ուղղված ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմավարությունը շռնդալից կերպով տապալվել է:
Այն, ինչ մտածված էր որպես կառավարելի ճնշում՝ սահմանափակ հարվածներով, ներքին ապակայունացմամբ և իշխանության արագ կոլապսով, աստիճանաբար վերածվում է ռազմավարական փակուղու, որի հետևանքներն արդեն զգում է ողջ համաշխարհային տնտեսությունը։
Վաշինգտոնի և Թել Ավիվի նախնական հաշվարկի հիմքում ծանոթ մոդել էր։Փաստացի, նախատեսվում էր վերարտադրել սիրիական ճգնաժամի սցենարը՝ արտաքին ռազմական ճնշման, ռազմաքաղաքական ղեկավարության առանցքային դեմքերի վերացման, ներքին բողոքների հրահրման և կենտրոնական իշխանության հետ զինված դիմակայության մեջ գտնվող ազգային փոքրամասնությունների ներգրավման համադրությունը։
Սակայն Իրանի պարագայում այդ սցենարը ոչ միայն չաշխատեց, այլև ցույց տվեց ամերիկյան և իսրայելական ռազմաքաղաքական դոկտրինի ողջ խոցելիությունը։
Իրանի ռազմաքաղաքական վերնախավի ոչնչացման փորձերը բերեցին ակնկալիքների ճիշտ հակառակ արդյունքը։ Կառավարման համակարգի կազմալուծման փոխարեն տեղի ունեցավ պետության շուրջ հասարակության լայն միավորում։ Հարվածները, որոնք պետք է առաջացնեին իշխանության ճգնաժամ, դարձան համախմբման գործոն։
Իրանի գրեթե ողջ հասարակությունը՝ պահպանողականներից մինչև նախկինում քննադատաբար տրամադրված որոշ խավեր, համախմբվեցարտաքին ճնշմանը դիմակայելու գաղափարի շուրջ։
«Շիկահեր կովբոյի» իրանական ցլամարտը. էսկալացիա, նպատակներ և հետևանքներ
Ոչ պակաս ակնհայտորեն ձախողվեցին նաև երկրի ծայրամասերում պառակտում առաջացնելու փորձերը։ Լայնածավալ ցնցումներում քրդական և բելուջական գործոնների ներգրավման հաշվարկը չարդարացավ։ Ո՛չ երկրի հյուսիս-արևմուտքում գործող քրդական կառույցները, ո՛չ հարավ-արևելքում գործող բելուջական կազմավորումները չդարձան ներքին պառակտման այն գործիքը, որի հույսն ունեին ստրատեգները։ Ներքին ճակատը, որի վրա մեծ հաշվարկ կար, փաստացի չձևավորվեց։
Միաժամանակ, Թեհրանին հաջողվեց կտրուկ ընդլայնել ճգնաժամի աշխարհագրությունը՝ այն լոկալ հակամարտությունից վերածելով գլոբալ մասշտաբի էներգետիկ շոկի։ Իրանական ռազմավարությունն ասիմետրիկ էր. ուղղակի ռազմական դիմակայության փոխարեն գործարկվեց համաշխարհային տնտեսության գլխավոր նյարդը՝ էներգետիկան։
Փաստորեն, Իրանին հաջողվեց պատերազմի ծիր ներքաշել Պարսից ծոցի գրեթե ողջ նավթարդյունահանող տարածաշրջանը։
Նավթային ենթակառուցվածքների վրա հարձակումները, լցանավերի նկատմամբ սպառնալիքները և լոգիստիկ հանգույցներին հարվածերը կտրուկ բարձրացրին նավթի համաշխարհային մատակարարումների ռիսկի աստիճանը: Հարվածի տակ են Պարսից ծոցի երկրների նավթի արտահանման երթուղիները, իսկ էներգառեսուրսների փոխադրման ապահովագրական դրույքաչափերը հասել են կրիտիկական մակարդակի։ Տարածաշրջանի նավթային օբյեկտներին անգամ քիչ թվով հարվածները ցույց տվեցին, թե որքան խոցելի է համաշխարհային էներգետիկ առևտրի ամբողջ համակարգը։
Այս ռազմավարության գագաթնակետը համաշխարհային նավթի առևտրի առանցքային զարկերակ Հորմուզի նեղուցի փաստացի արգելափակումն էր։ Այդ նեղ ծովային միջանցքով անցնում է նավթի և գազի համաշխարհային մատակարարումների զգալի մասը։ Դրա փակումն ակնթարթորեն տարածաշրջանային պատերազմը դարձրեց համաշխարհային տնտեսական ճգնաժամի սպառնալիք։
Ֆինանսական շուկաները դրան արձագանքում են նյարդային կերպով՝ բարձրանում են նավթի գները, ապահովագրական շուկաներում խուճապ է, աճում է հումքի տեղափոխման արժեքը։ Հորմուզի շուրջ յուրաքանչյուր նոր սրացում ակնթարթորեն ազդում է Ասիայի, Եվրոպայի և ԱՄՆ-ի էներգետիկ ռեսուրսների արժեքի վրա:
Այսպիսով, Իրանի շուրջ հակամարտությունը դադարել է լինել միայն Մերձավոր Արևելքի ռազմաքաղաքական հարց, այլ դարձել է գլոբալ տնտեսական անկայունության գործոն։
Իրանին հաջողվեց բարդ ռազմավարական վիճակի մեջ դնել ԱՄՆ-ին և Իսրայելին։ Ռազմական էսկալացիայի ցանկացած հետագա աճ սպառնում է վերջնականապես ապակայունացնել համաշխարհային էներգետիկ շուկան։ Բայց և առանց հայտարարված նպատակներին հասնելու ռազմարշավի դադարեցումը կնմանվի լուրջ աշխարհաքաղաքական պարտության։
Արդյունքում առաջացել է դասական պատային իրավիճակ։
Մի կողմից՝ կա ռազմական ճնշում, որը չի հասել իր ռազմավարական նպատակներին։ Մյուս կողմից՝ իրանական ասիմետրիկ արձագանքման ռազմավարությունը մոլորակի էներգետիկ հաղորդակցությունները դարձրել է ճնշման հիմնական լծակ։
Հենց դա է իրանական դիմակայության գլխավոր ձեռքբերումներից մեկը. Թեհրանը կարողացավ իր դեմ լոկալ պատերազմը վերածել համաշխարհային տնտեսական համակարգի վրա ճնշման գլոբալ գործոնի:
2026 թվականի մարտի կեսերի դրությամբ Իրանի այս ռազմավարությունն աշխատում է, և մենք տեսնում ենք շարունակվող պատերազմից ԱՄՆ-ի առանցքային դաշնակիցների բացահայտ դժգոհությունը։
Ճապոնիան, Ֆրանսիան, Հարավային Կորեան, Գերմանիան և մյուսները ակտիվորեն փորձում են այս կամ այն կերպ գտնել հակամարտության դիվանագիտական լուծման ուղիները։ Սակայն Իրանի ղեկավարությունը կարծես թե շահագրգռված չէ հակամարտության հերթական սառեցմամբ և փորձում է իրավիճակը հասցնել երկարաժամկետ խաղաղության, այլ ոչ թե հերթական դադարի՝ մինչև հաջորդ հարվածը։
Առայժմ իրանական ռազմավարությունը «աշխատում է», իսկ թե ինչ կլինի հետո՝ կիմանանք առաջիկա շաբաթների ընթացքում։
Իրանում հումանիտար ճգնաժամը կարող է խնդիրներ առաջացնել Հայաստանի և Վրաստանի համար. Աբովյան
Լրահոս
0