00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Նրանք, ովքեր ծրագրում էին մեկ օրում նվաճել Իրանը, հասկացան` որքան էին սխալվում․ Լավրով

© Sputnik / Сергей Гунеев / Անցնել մեդիապահոցՍերգեյ Լավրով
Սերգեյ Լավրով - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2026
Բաժանորդագրվել
ՌԴ արտգործնախարարը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում հանդես գալ միջնորդի դերում:
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Նրանք, ովքեր հարձակվել են Իրանի վրա, հույս ունեին մեկ օրում նվաճել երկիրը, բայց հիմա սկսել են հասկանալ, թե որքան էին սխալվում։ Այս հայտարարությունն արել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Քենիայի ԱԳՆ ղեկավարի հետ համատեղ ասուլիսի ժամանակ։
«Եթե նրանք հույս ունեին, որ մեկ օրում, մի քանի ժամում կլուծեն այս պետությունը լիովին նվաճելու խնդիրը, ապա երևի հիմա արդեն հասկանում են, թե որքան էին սխալվում», - ասել է նա:
Լավրովը նշել է՝ Իրանը պաշտպանվում և ագրեսիային պատասխանում է իր վրա հարձակված երկրների ռազմական ենթակառուցվածքներին ուղղված հարվածներով:
«Ցավոք, տուժում են նաև Պարսից ծոցի Արաբական պետությունների համագործակցության խորհրդի անդամ երկրները» - ասել է նա։
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է, որ Իրանի շուրջ ստեղծված իրավիճակում Մոսկվան պատրաստ է միջնորդի դերում հանդես գալ:
«Պատրաստ ենք, ինչպես բազմիցս ասել է նախագահ Պուտինը, այս քաղաքական գործընթացում միջնորդի դեր ստանձնել, եթե նման անհրաժեշտություն լինի։ Մենք կարծում ենք, որ նման հնարավորություններ ունենք», - ասել է Լավրովը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Լրահոս
0