https://arm.sputniknews.ru/20260316/nemesis-gvortsvoghutjan-105amjak-erevanum-harganqi-turq-matucecin-svoghvomvon-tehlirjanin-99897653.html
«Նեմեսիս» գործողության 105–ամյակ․ Երևանում հարգանքի տուրք մատուցեցին Սողոմոն Թեհլիրյանին
«Նեմեսիս» գործողության 105–ամյակ․ Երևանում հարգանքի տուրք մատուցեցին Սողոմոն Թեհլիրյանին
Sputnik Արմենիա
105 տարի առաջ Եվրոպայի կենտրոն համարվող Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում միջազգային իրավունքի տեսանկյունից է տեղի ունեցել արդարադատություն։ 16.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-16T15:01+0400
2026-03-16T15:01+0400
2026-03-16T16:21+0400
հայաստան
«նեմեսիս» գործողություն
թաթուլ մանասերյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/10/99895769_0:0:1920:1080_1920x0_80_0_0_dd590ddd1f740c8d3934a79840150004.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Համահայկական հասարակական դաշինքի անդամները ծաղիկներ խոնարհեցին «Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշարձանի մոտ՝ ի հիշատակ հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Սողոմոն Թեհլիրյանի։ Նախաձեռնության համահիմնադիր Թաթուլ Մանասերյանը հայտարարեց, որ «Նեմեսիս» գործողությունը հայորդիների համար պատվաբեր էր։105 տարի առաջ՝ 1921 թ. մարտի 15-ին, Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում 25-ամյա Սողոմոն Թեհլիրյանը «Նեմեսիս» գործողության շրջանակում սպանեց Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթ փաշային: Գերմանիայում ընթացող դատավարության ժամանակ Թեհլիրյանն ազատ արձակվեց։Թուրքիայի ռազմածովային նախարար Ջեմալ փաշային գնդակահարած հայ վրիժառու Արտաշես Գևորգյանի թոռը՝ Արմեն Գևորգյանն էլ նշեց, որ 105 տարի առաջ Եվրոպայի կենտրոն համարվող Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում միջազգային իրավունքի տեսանկյունից է տեղի ունեցել արդարադատություն։«Թուրքիայի ռազմական դատարանը 1919 թվականին երիտթուրքերի կառավարության հիմնական ղեկավարներին դատապարտեց մահապատժի, բայց հասկանալի պատճառներով նրանք բոլորը տեղափոխվեցին Եվրոպա։ Նրանք մտածում էին, թե իրենց կատարած այդ մեծ ոճրագործությունից հետո կկարողանան խուսափել արդարադատությունից։ Աշխարհում երեք կարևոր արժեք կա՝ արժանապատվություն, պատժի անխուսափելիություն և արդարադատություն, և ոչ ոք չի կարող այս երեք երևույթներից խուսափել»,- ասաց Գևորգյանը։Նա հիշեցրեց Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթի՝ հայ մանուկներին սպանելու հրամանը, որով տարիքային շեմն իջեցվել էր մինչև մեկ տարեկան։ Նրա խոսքով՝ այսօր արձանագրում են, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայերի դեմ ուղղված, այլև համամարդկային ոճրագործություն էր։Նշենք, որ «Ազգային արժանապատվության ասպետներին» աղբյուր-հուշակոթողը բացվել է 2023 թվականի ապրիլի 25-ին Երևանի Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Собрание инициативной группы Всеармянского общественного альянса у мемориального памятника «Немезис»
Sputnik Արմենիա
Собрание инициативной группы Всеармянского общественного альянса у мемориального памятника «Немезис»
2026-03-16T15:01+0400
true
PT0M54S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/10/99895769_240:0:1680:1080_1920x0_80_0_0_d58d9cb814cc0052c8b4c6d15e4f0e74.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, «նեմեսիս» գործողություն, թաթուլ մանասերյան, видео
հայաստան, «նեմեսիս» գործողություն, թաթուլ մանասերյան, видео
«Նեմեսիս» գործողության 105–ամյակ․ Երևանում հարգանքի տուրք մատուցեցին Սողոմոն Թեհլիրյանին
15:01 16.03.2026 (Թարմացված է: 16:21 16.03.2026) 105 տարի առաջ Եվրոպայի կենտրոն համարվող Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում միջազգային իրավունքի տեսանկյունից է տեղի ունեցել արդարադատություն։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Համահայկական հասարակական դաշինքի անդամները ծաղիկներ խոնարհեցին
«Նեմեսիս» գործողությանը նվիրված հուշարձանի մոտ՝ ի հիշատակ հայ ազգային-ազատագրական շարժման գործիչ Սողոմոն Թեհլիրյանի։ Նախաձեռնության համահիմնադիր Թաթուլ Մանասերյանը հայտարարեց, որ «Նեմեսիս» գործողությունը հայորդիների համար պատվաբեր էր։
105 տարի առաջ՝ 1921 թ. մարտի 15-ին, Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հարդենբերգ փողոցում 25-ամյա Սողոմոն Թեհլիրյանը «Նեմեսիս» գործողության շրջանակում սպանեց Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից մեկին՝ Թալեաթ փաշային: Գերմանիայում ընթացող դատավարության ժամանակ Թեհլիրյանն ազատ արձակվեց։
«Վիճակահանությամբ ընտրվեց Թեհլիրյանը, բայց պետք է իմանանք, որ և՛ Ավետիք Իսահակյանը, և՛ այլք այդ ցուցակում հայկական հարցի հետապնդողներ էին։ Շատ կարևոր է, որ 105 տարի անց մենք ոչ միայն չմոռանանք պատմությունը, այլև գիտակցենք այն, ինչ մեզ ամեն օր հուշում են՝ թուրքը չի փոխվում, իսկ հայերի հանդեպ ոտնձգությունները լոկ պատմություն չեն։ Իրական Հայաստանը պատմական խոր արմատներ ունի, և մենք մեր ինքնությամբ պետք է նախ տեղյակ լինենք այդ արմատներին, դրանցով ապրենք ու զարգանանք»,- ասաց Մանասերյանը:
Թուրքիայի ռազմածովային նախարար Ջեմալ փաշային գնդակահարած հայ վրիժառու Արտաշես Գևորգյանի թոռը՝ Արմեն Գևորգյանն էլ նշեց, որ 105 տարի առաջ Եվրոպայի կենտրոն համարվող Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում միջազգային իրավունքի տեսանկյունից է տեղի ունեցել արդարադատություն։
«Թուրքիայի ռազմական դատարանը 1919 թվականին երիտթուրքերի կառավարության հիմնական ղեկավարներին դատապարտեց մահապատժի, բայց հասկանալի պատճառներով նրանք բոլորը տեղափոխվեցին Եվրոպա։ Նրանք մտածում էին, թե իրենց կատարած այդ մեծ ոճրագործությունից հետո կկարողանան խուսափել արդարադատությունից։ Աշխարհում երեք կարևոր արժեք կա՝ արժանապատվություն, պատժի անխուսափելիություն և արդարադատություն, և ոչ ոք չի կարող այս երեք երևույթներից խուսափել»,- ասաց Գևորգյանը։
Նա հիշեցրեց Թուրքիայի ներքին գործերի նախարար Թալեաթի՝ հայ մանուկներին սպանելու հրամանը, որով տարիքային շեմն իջեցվել էր մինչև մեկ տարեկան։ Նրա խոսքով՝ այսօր արձանագրում են, որ Հայոց ցեղասպանությունը ոչ միայն հայերի դեմ ուղղված, այլև համամարդկային ոճրագործություն էր։
«Մեր հայորդիներն իրենց մեջ ուժ գտան վերականգնելու հայության բարոյական կերպարը։ Մենք կորցրել ենք հազարավոր գյուղեր ու քաղաքներ, վանքեր ու եկեղեցիներ, դպրոցներ ու մատուռներ, որոնք համամարդկային արժեքներ էին ստեղծում։ Մենք՝ հայերս, ստեղծագործ ժողովուրդ ենք և քաղաքակրթության համահիմնադիրներից մեկը. վա՛յ այն ուժերին, որոնք կփորձեն ձեռք բարձրացնել քաղաքակրթության վրա»,- ընդգծեց Գևորգյանը։
Նշենք, որ «Ազգային արժանապատվության ասպետներին» աղբյուր-
հուշակոթողը բացվել է 2023 թվականի ապրիլի 25-ին Երևանի Օղակաձև զբոսայգու չորրորդ հատվածում։