00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«ՆԱՏՕ-ին վատ ապագա է սպառնում». Թրամփը կրկին խոսել է Հորմուզի նեղուցի մասին

© REUTERS / Jonathan ErnstԴոնալդ Թրամփ
Դոնալդ Թրամփ - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2026
Բաժանորդագրվել
ԱՄՆ առաջնորդը կարծում է, որ նավագնացությունից օգուտ ստացող երկրները պետք է օգնեն բացել Հորմուզի նեղուցը։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին վատ ապագա է սպառնում, եթե դաշինքի գործընկերները չօգնեն բացել Հորմուզի նեղուցը։
Փետրվարի 14-ին ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցի անվտանգության հարցով պետք է զբաղվեն այն երկրները, որոնք նավթ են ստանում այդ նեղուցով, այդ թվում՝ Չինաստանը, Հարավային Կորեան և Ճապոնիան։ Հիմա նա ակնկալիք ունի նաև եվրոպացի դաշնակիցներից։
«Լրիվ տեղին է, որ նեղուցից օգուտ ստացող մարդիկ օգնեն այնպես անել, որ վստահություն լինի, որ այնտեղ որևէ վատ բան տեղի չի ունենա։ Եթե արձագանք չլինի, կամ եթե դա բացասական արձագանք լինի, կարծում եմ` շատ վատ կլինի ՆԱՏՕ-ի ապագայի համար», – «Financial Times»-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը։
Նա նաև ընդգծել է, որ Վաշինգտոնը պարտավոր չէր օգնել նրանց (ՆԱՏՕ-ի եվրոպական դաշնակիցներին. խմբ.) Ուկրաինայի հարցում։
«Հիմա կտեսնենք՝ նրանք մեզ կօգնեն, թե ոչ։ Որովհետև վաղուց եմ ասել, որ մենք նրանց կողքին կլինենք, բայց նրանք մեր կողքին չեն լինի», – հայտարարել է Թրամփը։
Սպիտակ տան ղեկավարը Իրանի վերաբերյալ ևս մեկ հայտարարություն է արել լրագրողների հետ զրույցում։ Նա ասել է, որ ԱՄՆ-ն Իրանի ղեկավարության մեջ տեսնում է այնպիսի անձանց, որոնց հետ կարող է համագործակցել։
Նա նաև հաստատել է, որ մտադիր չէ արդեն հիմա հայտարարել Իրանի նկատմամբ «հաղթանակի» կամ նրա դեմ արշավի ավարտի մասին։ Միևնույն ժամանակ Թրամփը հրաժարվել է նշել, թե արդյոք նախատեսում է օգտագործել ԱՄՆ ցամաքային ուժերը Իրան ներխուժելու համար։ Նրա խոսքով` ինքը հրապարակայնորեն չի քննարկում ռազմավարությունը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Լրահոս
0