https://arm.sputniknews.ru/20260316/miasin-karvogh-enq-hajastan-dashinqy-hraparakec-ir-nakhyntrakan-kargakhvosy--99911930.html
«Միասին կարող ենք». «Հայաստան» դաշինքը հրապարակեց իր նախընտրական կարգախոսը
«Միասին կարող ենք». «Հայաստան» դաշինքը հրապարակեց իր նախընտրական կարգախոսը
Sputnik Արմենիա
Դաշինքին է միացել նաև «Առաջ» կուսակցությունը։ 16.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-16T19:53+0400
2026-03-16T19:53+0400
2026-03-16T20:03+0400
«հայաստան» դաշինք
ազգային ժողովի ընտրություններ
ռոբերտ քոչարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/10/99922096_0:0:1280:721_1920x0_80_0_0_a31d98615f90502efadb6e0eb3d94356.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. «Հայաստան» դաշինքը նորացված ու ընդլայնված կազմով է ներկայանում ընտրություններին` պայքարի մեջ են մտնում Ռոբերտ Քոչարյանը ՀՅԴ-ի և բազմաթիվ հանրային, հասարակական գործիչների հետ միասին։Մարզահամերգային համալիրում հանդիսավոր միջոցառաման ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Նա նաև նշեց, որ իրենց է միացել «Առաջ» կուսակցությունը։ Նա նաև հայտարարեց, որ ուղիղ դիմում է ընդդիմադիր դաշտին` նշելով, որ այս դաշտում թիրախներ չունեն, այլ ունեն պայքարի այսօրվա ու վաղվա գործընկերներ։«Մեր թիրախը մեկն է` գործող իշխանությունը, և այդ նույն ակնկալիքն ունենք նաև ընդդիմադիր դաշտի մյուս գործընկերներից»,– նշեց Սաղաթելյանը։ Սաղաթելյանը նշեց, որ հայ ժողովրդին իրենք առաջարկում են այլընտրանք, որը հիմնված է երեք անկյունաքարերի վրա` 1. անվտանգ և մրցունակ պետություն, 2. ինքնության հիման վրա ազգային պետություն, 3. համահայկականություն։«Մեզ սպասվում է համազգային քննություն` կամ մենք, կամ` նրանք։ Մենք ընտրում ենք Հայաստանը»,– իր ելույթը եզրափակեց Սաղաթելյանը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/10/99922096_119:0:1238:839_1920x0_80_0_0_e863181af0cfb27119d06aef6cb3456e.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«հայաստան» դաշինք, ազգային ժողովի ընտրություններ, ռոբերտ քոչարյան
«հայաստան» դաշինք, ազգային ժողովի ընտրություններ, ռոբերտ քոչարյան
«Միասին կարող ենք». «Հայաստան» դաշինքը հրապարակեց իր նախընտրական կարգախոսը
19:53 16.03.2026 (Թարմացված է: 20:03 16.03.2026) Դաշինքին է միացել նաև «Առաջ» կուսակցությունը։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. «Հայաստան» դաշինքը նորացված ու ընդլայնված կազմով է ներկայանում ընտրություններին` պայքարի մեջ են մտնում Ռոբերտ Քոչարյանը ՀՅԴ-ի և բազմաթիվ հանրային, հասարակական գործիչների հետ միասին։
Մարզահամերգային համալիրում հանդիսավոր միջոցառաման ժամանակ հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։ Նա նաև նշեց, որ իրենց է միացել «Առաջ» կուսակցությունը։
«Առաջիկա ընտրություններին մենք մասնակցելու ենք միասնաբար` «Հայաստան» դաշինքով»,–ընդգծեց նա։ Իսկ ընտրություններին դաշինքը գնում է «Միասին կարող ենք» կարգախոսով։
Նա նաև հայտարարեց, որ ուղիղ դիմում է ընդդիմադիր դաշտին` նշելով, որ այս դաշտում թիրախներ չունեն, այլ ունեն պայքարի այսօրվա ու վաղվա գործընկերներ։
«Մեր թիրախը մեկն է` գործող իշխանությունը, և այդ նույն ակնկալիքն ունենք նաև ընդդիմադիր դաշտի մյուս գործընկերներից»,– նշեց Սաղաթելյանը։
Սաղաթելյանը նշեց, որ հայ ժողովրդին իրենք առաջարկում են այլընտրանք, որը հիմնված է երեք անկյունաքարերի վրա` 1. անվտանգ և մրցունակ պետություն, 2. ինքնության հիման վրա ազգային պետություն, 3. համահայկականություն։
«Մեզ սպասվում է համազգային քննություն` կամ մենք, կամ` նրանք։ Մենք ընտրում ենք Հայաստանը»,– իր ելույթը եզրափակեց Սաղաթելյանը։