https://arm.sputniknews.ru/20260316/israjely-hajtararel-e-irani-karavarakan-1-inqnatiri-vochnchacman-masin-99894047.html
Իսրայելը հայտարարել է Իրանի կառավարական №1 ինքնաթիռի ոչնչացման մասին
Իսրայելը հայտարարել է Իրանի կառավարական №1 ինքնաթիռի ոչնչացման մասին
Sputnik Արմենիա
ՑԱԽԱԼ–ը նշել է, որ ինքնաթիռի ոչնչացումը վնաս է հասցնում Իրանի ղեկավարության՝ դաշնակիցների հետ համակարգում իրականացնելու կարողությանը։ 16.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-16T13:34+0400
2026-03-16T13:34+0400
2026-03-16T13:50+0400
իրանի իսլամական հանրապետություն
ինքնաթիռ
իսրայել
պատերազմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/10/99894518_0:156:1500:1000_1920x0_80_0_0_6044e51578a4dc4738202d8825234e71.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ Մեհրաբադ օդանավակայանում ոչնչացրել է ինքնաթիռը, որից օգտվում էր Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։Նախորդ օրերին Իսրայելի բանակը առնվազն չորս անգամ հայտարարել է Մեհրաբադ օդանավակայանին հարվածելու մասին, այն ժամանակ որպես թիրախ էին նշվում ռադիոլոկացիոն համակարգերը, ՀՕՊ համակարգերը, ռազմական և ռազմատրանսպորտային ինքնաթիռները։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/10/99894518_167:0:1500:1000_1920x0_80_0_0_4c826d01814ea740542167c3b728763f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ինքնաթիռ, իսրայել, պատերազմ
իրանի իսլամական հանրապետություն, ինքնաթիռ, իսրայել, պատերազմ
Իսրայելը հայտարարել է Իրանի կառավարական №1 ինքնաթիռի ոչնչացման մասին
13:34 16.03.2026 (Թարմացված է: 13:50 16.03.2026) ՑԱԽԱԼ–ը նշել է, որ ինքնաթիռի ոչնչացումը վնաս է հասցնում Իրանի ղեկավարության՝ դաշնակիցների հետ համակարգում իրականացնելու կարողությանը։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ Մեհրաբադ օդանավակայանում ոչնչացրել է ինքնաթիռը, որից օգտվում էր Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։
«Ինքնաթիռի ոչնչացումը վնասում է Իրանի ղեկավարության՝ դաշնակիցների հետ համակարգում իրականացնելու կարողությանը, ռազմական ուժի ստեղծմանը և ահաբեկչական ռեժիմի վերականգնմանը։ Այսպիսով, Իրանը զրկվում է ևս մեկ ռազմավարական ակտիվից», – ասվում է հաղորդագրության մեջ։
Նախորդ օրերին Իսրայելի բանակը առնվազն չորս անգամ հայտարարել է Մեհրաբադ օդանավակայանին հարվածելու մասին, այն ժամանակ որպես թիրախ էին նշվում ռադիոլոկացիոն համակարգերը, ՀՕՊ համակարգերը, ռազմական և ռազմատրանսպորտային ինքնաթիռները։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: