https://arm.sputniknews.ru/20260316/iranum-amerika-israjelakan-aviaharvatsneric-hetvo-maqrum-en-plataknery-99919749.html
Իրանում ամերիկա-իսրայելական ավիահարվածներից հետո մաքրում են փլատակները
Իրանում ամերիկա-իսրայելական ավիահարվածներից հետո մաքրում են փլատակները
Sputnik Արմենիա
Համացանցում հրապարակվել են կադրեր Թեհրանում ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածներից հետո փլատակների մաքրման աշխատանքներից։ Կարմիր մահիկի ընկերությունը հայտնում է, որ... 16.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-16T21:20+0400
2026-03-16T21:20+0400
2026-03-16T21:20+0400
տեսանյութեր
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
փլատակներ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/10/99914659_7:0:1280:716_1920x0_80_0_0_c28f40cacbb356d5f6a20e03a574d8fc.jpg
Համացանցում հրապարակվել են կադրեր Թեհրանում ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածներից հետո փլատակների մաքրման աշխատանքներից։ Կարմիր մահիկի ընկերությունը հայտնում է, որ հաջողվել է փլատակների տակ մնացած ևս մեկ մարդու փրկել։Ավելի վաղ «Tasnim» գործակալությունը հայտնել էր, որ Թեհրանի ավելի քան 130 բնակիչ վիրավորվել է Շահիդ Բորուջերդի թաղամասին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով։Մինչ այդ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ներկայացրել էր Իրանի դեմ իրականացվող «Էպիկ կատաղություն» (Epic Fury) ռազմական գործողության առաջին 10 օրվա քարտեզը և ժամանակագրությունը։ Հրապարակված տվյալների համաձայն՝ հիմնական հարվածները եղել են երկրի կենտրոնական, հարավային և արևմտյան շրջանների ուղղությամբ, որտեղ կենտրոնացված են հակաօդային պաշտպանության համակարգերը։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Кадры последствий удара по Тегерану
Sputnik Արմենիա
Кадры последствий удара по Тегерану
2026-03-16T21:20+0400
true
PT1M15S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/10/99914659_325:0:1280:716_1920x0_80_0_0_b10314a44c2c0fd54c90cbf44eb5dec3.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
տեսանյութեր, видео, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն, փլատակներ
տեսանյութեր, видео, իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, ամն, փլատակներ
Համացանցում հրապարակվել են կադրեր Թեհրանում ԱՄՆ-ի և Իսրայելի ավիահարվածներից հետո փլատակների մաքրման աշխատանքներից։ Կարմիր մահիկի ընկերությունը հայտնում է, որ հաջողվել է փլատակների տակ մնացած ևս մեկ մարդու փրկել։
Ավելի վաղ «Tasnim» գործակալությունը հայտնել էր, որ Թեհրանի ավելի քան 130 բնակիչ վիրավորվել է Շահիդ Բորուջերդի թաղամասին ԱՄՆ-ի և Իսրայելի հասցրած հարվածի հետևանքով։
Առողջապահության նախարարության տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր Թեհրանում ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից զոհվել է առնվազն 500 մարդ։ Եվս 5,7 հազարը տուժել են։ Իրանում զոհվածների ստույգ թիվը նշված չէ, սակայն, լրատվամիջոցների տվյալներով, այն գերազանցում է 1,5 հազարը։
Մինչ այդ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը ներկայացրել էր Իրանի դեմ իրականացվող «Էպիկ կատաղություն» (Epic Fury) ռազմական գործողության առաջին 10 օրվա քարտեզը և ժամանակագրությունը։ Հրապարակված տվյալների համաձայն՝ հիմնական հարվածները եղել են երկրի կենտրոնական, հարավային և արևմտյան շրջանների ուղղությամբ, որտեղ կենտրոնացված են հակաօդային պաշտպանության համակարգերը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: