https://arm.sputniknews.ru/20260316/inchu-en-hvosanqazrkvel-levvon-terpetrvosjani-arandznatunn-u-grasenjaky-heci-parzabanumy-99907798.html
Ինչու են հոսանքազրկվել Լևոն Տեր–Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը. ՀԷՑ–ի պարզաբանումը
Ինչու են հոսանքազրկվել Լևոն Տեր–Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը. ՀԷՑ–ի պարզաբանումը
Sputnik Արմենիա
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հաղորդագրություն է տարածել ՀՀ առաջին նախագահի առանձնատան և գրասենյակի հոսանքազրկվման պատճառների և կատարվող... 16.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-16T17:56+0400
2026-03-16T17:56+0400
2026-03-16T17:56+0400
հայաստան
հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց)
լևոն տեր–պետրոսյան
առանձնատուն
էլեկտրաէներգիա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/18/93825208_0:83:1600:983_1920x0_80_0_0_2f03688aaacbd2bbe78d6d9a5393706a.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը հոսանքազրկվել են «Յուվենտուս» ֆուտբոլի ակադեմիայի մասնաշենքի կառուցապատող կազմակերպության գործողությունների պատճառով։ Այս մասին հայտարարել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։ՀՀ առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանն ավելի վաղ հայտնել էր, որ շուրջ 24 ժամ է` Լևոն Տեր–Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը հոսանքազրկված են։ Էլեկտրամատակարարումը դադարեցվել է մարտի 15-ի ժամը 13։00-ից։Կառուցապատող ընկերության գործունեության հետևանքով մարտի 15-ին` ժամը 13։05-ին, Երևանի հիդրոէլեկտրակայանի 6կՎ փակ բաշխիչ սարքավորումների թիվ 8 բջիջն անջատվել է, որով պայմանավորված՝ կատարվել են էլեկտրամատակարարման սխեմայի փոխակերպումներ։Ըստ ՀԷՑ–ի` հորդառատ անձրևաջրերի ներթափանցման հետևանքով շարքից դուրս են եկել տրանսֆորմատորային ենթակայանի էլեկտրական սարքավորումներն ու սնող մալուխագիծը, ինչպես նաև էլեկտրամատակարարման շղթայում գտնվող շրջանակաձև սխեմայի 4 ենթակայաններ՝ իրենց ցածր լարման էլեկտրասարքավորումներով և մալուխագծերով, ինչը վերջնարդյունքում հանգեցրել է տեղային խոշորամասշտաբ խափանման:Ընդգծվում է, որ այս պահի դրությամբ սարքավորումների և նյութերի մեկուսացման դիմադրության բարձրացման և չորացման աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են:ՀԵՑ–ը վստահեցնում է, որ ժամեր անց բոլոր նշված 6 ուղղությունների էլեկտրամատակարարումը կվերականգնվի:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/09/18/93825208_90:0:1511:1066_1920x0_80_0_0_cffadc1bad471fc100a127498814dddb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), լևոն տեր–պետրոսյան, առանձնատուն, էլեկտրաէներգիա
հայաստան, հայաստանի էլեկտրական ցանցեր (հէց), լևոն տեր–պետրոսյան, առանձնատուն, էլեկտրաէներգիա
Ինչու են հոսանքազրկվել Լևոն Տեր–Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը. ՀԷՑ–ի պարզաբանումը
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը հաղորդագրություն է տարածել ՀՀ առաջին նախագահի առանձնատան և գրասենյակի հոսանքազրկվման պատճառների և կատարվող աշխատանքների մասին։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր–Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը հոսանքազրկվել են «Յուվենտուս» ֆուտբոլի ակադեմիայի մասնաշենքի կառուցապատող կազմակերպության գործողությունների պատճառով։ Այս մասին հայտարարել է
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը։
ՀՀ առաջին նախագահի գրասենյակի տնօրեն Ավետիս Ավագյանն ավելի վաղ
հայտնել էր, որ շուրջ 24 ժամ է` Լևոն Տեր–Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը հոսանքազրկված են։ Էլեկտրամատակարարումը դադարեցվել է մարտի 15-ի ժամը 13։00-ից։
««Յուվենտուս» ֆուտբոլի ակադեմիայի մասնաշենքը կառուցապատող կազմակերպությունը, առանց ՀԷՑ–ի համապատասխան ստորաբաժանումների հետ համաձայնեցման, ապամոնտաժել և քանդել է տրանսֆորմատորային ենթակայանին կից, ակադեմիային պատկանող շինությունը՝ վնասելով ՀԷՑ-ի սեփականություն հանդիսացող տրանսֆորմատորային ենթակայանի պատերը և տանիքը»,–նշված է ՀԵՑ–ի հաղորդագրության մեջ։
Կառուցապատող ընկերության գործունեության հետևանքով մարտի 15-ին` ժամը 13։05-ին, Երևանի հիդրոէլեկտրակայանի 6կՎ փակ բաշխիչ սարքավորումների թիվ 8 բջիջն անջատվել է, որով պայմանավորված՝ կատարվել են էլեկտրամատակարարման սխեմայի փոխակերպումներ։
Ըստ ՀԷՑ–ի` հորդառատ անձրևաջրերի ներթափանցման հետևանքով շարքից դուրս են եկել տրանսֆորմատորային ենթակայանի էլեկտրական սարքավորումներն ու սնող մալուխագիծը, ինչպես նաև էլեկտրամատակարարման շղթայում գտնվող շրջանակաձև սխեմայի 4 ենթակայաններ՝ իրենց ցածր լարման էլեկտրասարքավորումներով և մալուխագծերով, ինչը վերջնարդյունքում հանգեցրել է տեղային խոշորամասշտաբ խափանման:
«Այդ պահից հոսանքազրկվել է տվյալ ենթակայանից սնուցվող 6 հասցե (բաժանորդ), այդ թվում՝ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի առանձնատունն ու գրասենյակը... Ընկերության մալուխներ և սարքավորումներ վերանորոգող բրիգադներն անմիջապես անցել են վերանորոգման աշխատանքների` ավարտելով աշխատանքներն այսօր՝ վաղ առավոտյան 07:20-ին: 07:20-ից ՏԵ-1112-ը դրվել է լարման տակ, սակայն խափանված մեկուսացման դիմադրության հետևանքով շարքից դուրս են եկել ենթակայանի այլ սարքավորումներ»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ այս պահի դրությամբ սարքավորումների և նյութերի մեկուսացման դիմադրության բարձրացման և չորացման աշխատանքներն ինտենսիվորեն շարունակվում են:
ՀԵՑ–ը վստահեցնում է, որ ժամեր անց բոլոր նշված 6 ուղղությունների էլեկտրամատակարարումը կվերականգնվի: