https://arm.sputniknews.ru/20260316/inchu-e-kang-arel-ukrainaji-khaghaghutjan-gvortsyntacy-rd-nakhagahi-khvosnaki-meknabanutjuny-99897967.html
Ինչո՞ւ է կանգ առել Ուկրաինայի խաղաղության գործընթացը. ՌԴ նախագահի խոսնակի մեկնաբանությունը
Ինչո՞ւ է կանգ առել Ուկրաինայի խաղաղության գործընթացը. ՌԴ նախագահի խոսնակի մեկնաբանությունը
Sputnik Արմենիա
Կրեմլը նշել է, որ Թրամփի հայտարարությունները չեն հաստատում Ուկրաինայի նկատմամբ հետաքրքրությությունը կորցնելու մասին Financial Times-ի հաղորդագրությունները։ 16.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-16T15:06+0400
2026-03-16T15:06+0400
2026-03-16T15:12+0400
ռուսաստան
ուկրաինա
ռազմական հատուկ գործողություն
հատուկ ռազմական գործողություն
դոնալդ թրամփ
խաղաղություն
բանակցություն
https://cdn.am.sputniknews.ru/img/1636/05/16360587_0:0:3186:1793_1920x0_80_0_0_05cb341b89a120d5ae5d5e370418d405.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Գործարքի գնալու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչերը` ուղղված Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է հակամարտության կարգավորման գործընթացի գլխավոր խոչընդոտը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։Լրագրողները հարցրել են Պեսկովին, թե արդյոք Կրեմլը տեսել է Financial Times (FT)-ի հաղորդագրություններն այն մասին, որ Ուկրաինայի խաղաղության գործընթացն իբր կանգ է առել, որովհետև Թրամփը կորցրել է հետաքրքրությունը դրա հանդեպ։Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ զարմացած է Կիևի ռեժիմի՝ ուկրաինական կարգավորման համար գործարք կնքելու դժկամությունից։ Ինչպես ընդգծել է ամերիկացի առաջնորդը, Զելենսկու հետ «գործարք կնքելն ավելի դժվար է», քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։Պեսկովը նաև աբսուրդային է անվանել Զելենսկու որոշումը՝ պատժամիջոցներ սահմանել ՌԴ 10 պարալիմպիկ խաղերի մասնակիցների նկատմամբ (Ռուսաստանի հավաքականը 2026 թվականի Իտալիայում կայացած ձմեռային պարալիմպիկ խաղերի ժամանակ մեդալների հաշվարկում երրորդ տեղն է զբաղեցրել):Զելենսկին խոստովանել է, որ հակամարտությունը չի ավարտվի առանց ՌԴ–ի հետ երկխոսության«Հավանաբար, իմաստ չկա մեկնաբանել Կիևի ռեժիմի յուրաքանչյուր քայլը, առավել ևս, որ այդ քայլերի մեծ մասը հաճախ խելամիտ բացատրություն չունի», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին:Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի են ունեցել Ժնևում փետրվարի17-18-ին:ՌԴ պատվիրակությունը գլխավորել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Բանակցությունների երկրորդ օրվա արդյունքներով նա նշել էր, որ քննարկումները «դժվար էին, բայց գործնական»: Մեդինսկին նաև հայտարարել էր մոտ ապագայում նոր հանդիպման մասին: Սակայն մարտին Թուրքիայում նախատեսված հանդիպումը հետաձգվել է:Ժնևի բանակցությունները ծանր էին, բայց առարկայական. Մեդինսկին հայտնել է նոր հանդիպման մասին
ուկրաինա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1636/05/16360587_269:0:3000:2048_1920x0_80_0_0_1057dafdc051f2276a09a02770916199.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, դոնալդ թրամփ, խաղաղություն, բանակցություն
ռուսաստան, ուկրաինա, ռազմական հատուկ գործողություն, հատուկ ռազմական գործողություն, դոնալդ թրամփ, խաղաղություն, բանակցություն
Ինչո՞ւ է կանգ առել Ուկրաինայի խաղաղության գործընթացը. ՌԴ նախագահի խոսնակի մեկնաբանությունը
15:06 16.03.2026 (Թարմացված է: 15:12 16.03.2026) Կրեմլը նշել է, որ Թրամփի հայտարարությունները չեն հաստատում Ուկրաինայի նկատմամբ հետաքրքրությությունը կորցնելու մասին Financial Times-ի հաղորդագրությունները։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Գործարքի գնալու վերաբերյալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչերը` ուղղված Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, հաստատում են, որ հենց ուկրաինական կողմն է հակամարտության կարգավորման գործընթացի գլխավոր խոչընդոտը։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Լրագրողները հարցրել են Պեսկովին, թե արդյոք Կրեմլը տեսել է Financial Times (FT)-ի հաղորդագրություններն այն մասին, որ Ուկրաինայի խաղաղության գործընթացն իբր կանգ է առել, որովհետև Թրամփը կորցրել է հետաքրքրությունը դրա հանդեպ։
«Դատելով նրա հայտարարություններից՝ նախագահ Թրամփը որևէ հետաքրքրություն չի կորցրել։ Ավելին, նա համառորեն խորհուրդ է տալիս նախագահ Զելենսկուն գործարքի գնալ։ Եվ այդ հայտարարություններից հետևում է, որ հենց ուկրաինական կողմն է բանակցային գործընթացի գլխավոր արգելակողը», – լրագրողներին ասել է Պեսկովը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահը հայտարարել էր, որ զարմացած է Կիևի ռեժիմի՝ ուկրաինական կարգավորման համար գործարք կնքելու դժկամությունից։ Ինչպես ընդգծել է ամերիկացի առաջնորդը, Զելենսկու հետ «գործարք կնքելն ավելի դժվար է», քան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Պեսկովը նաև աբսուրդային է անվանել Զելենսկու որոշումը՝ պատժամիջոցներ սահմանել ՌԴ 10 պարալիմպիկ խաղերի մասնակիցների նկատմամբ (Ռուսաստանի հավաքականը 2026 թվականի Իտալիայում կայացած ձմեռային պարալիմպիկ խաղերի ժամանակ մեդալների հաշվարկում երրորդ տեղն է զբաղեցրել):
«Հավանաբար, իմաստ չկա մեկնաբանել Կիևի ռեժիմի յուրաքանչյուր քայլը, առավել ևս, որ այդ քայլերի մեծ մասը հաճախ խելամիտ բացատրություն չունի», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով ՌԻԱ Նովոստիի հարցին:
Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև բանակցությունները տեղի են ունեցել Ժնևում փետրվարի17-18-ին:
ՌԴ պատվիրակությունը գլխավորել է Ռուսաստանի նախագահի օգնական Վլադիմիր Մեդինսկին: Բանակցությունների երկրորդ օրվա արդյունքներով նա նշել էր, որ քննարկումները «դժվար էին, բայց գործնական»: Մեդինսկին նաև հայտարարել էր մոտ ապագայում նոր հանդիպման մասին: Սակայն մարտին Թուրքիայում նախատեսված հանդիպումը հետաձգվել է: