00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
19:00
9 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչպես կազդի պատերազմը Իրանում ՀՀ կենսաթոշակային հիմնադրամների վրա. փորձագետի կարծիքը

© Sputnik / Владимир Трефилов / Անցնել մեդիապահոցԴոլար
Դոլար - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2026
Բաժանորդագրվել
ԱՄՆ ֆոնդային շուկան կարող է օտարերկրյա ներդրումների կրճատման բախվել խոշոր երկու ուղղություններից՝ Չինաստանից և Պարսից ծոցի երկրներից։ Այդ դեպքում կնվազի ԱՄՆ շուկայի եկամտաբերությունը, որտեղ գտնվում է Հայաստանի կենսաթոշակային հիմնադրամների մի մասը։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Մերձավոր Արևելքում հակամարտությունը կարող է անուղղակիորեն ազդել Հայաստանի կենսաթոշակային հիմնադրամների եկամտաբերության վրա։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Կապիտալի եվրասիական շուկաների ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կոնստանտին Սարոյանը։
Նրա խոսքով՝ էսկալացիայի ֆոնին անկում է ապրել նաև ԱՄՆ ֆոնդային շուկան մասամբ ամերիկացի ներդրողների ոչ միանշանակ արձագանքի և մասամբ էլ առևտրային հակասությունների ֆոնին Չինաստանի կողմից ներդրումների նվազման պատճառով։
Պարսից ծոցի երկրները, հավանաբար, նույնպես կարող են կասեցնել նոր ներդրումները, քանի որ նրանց կարող է միջոցներ անհրաժեշտ լինել սեփական տնտեսությանն աջակցելու համար։ Չի բացառվում, որ այդ նպատակով նրանք սկսեն վաճառել իրենց պատկանող ամերիկյան արժեթղթերի մի մասը։
«Արդյունքում կարող է նվազել ամերիկյան ակտիվների պահանջարկը, և, հետևաբար, դրանց եկամտաբերությունը։ Իհարկե, որոշ ընկերությունների, օրինակ նավթային ընկերությունների բաժնետոմսերը կարող են թանկանալ, բայց տեխնոլոգիական ոլորտում և մի շարք այլ ոլորտներում անկման ռիսկերը պահպանվում են», – նշեց փորձագետը։
Մեկնաբանելով օտարերկրյա ներդրողների հնարավոր դուրս գալը հայկական արժեթղթերից՝ Սարոյանը նշեց.
«Ամբողջ հարցն այն է, թե ուր։ Ըստ էության, անվտանգ տեղեր այլևս չեն մնացել», – ասաց նա։
Նրա խոսքով` շատ ներդրողներ, հավանաբար, նախընտրում են սպասել հետագա զարգացումներին, միաժամանակ հնարավորինս դիվերսիֆիկացնելով իրենց ներդրումները, բայց արմատապես չփոխելով դրանք։
Խոսելով Մերձավոր Արևելքի երկրների (որոնք մտնում են եվրաասիական կապիտալի շուկաների ֆեդերացիայի մեջ) ֆոնդային շուկաներում տիրող իրավիճակի մասին` Սարոյանը նշեց, որ Իրանում ֆոնդային շուկան շարունակում է գործել։ Ընդ որում, այնտեղ արտասահմանյան ներդրումների արտահոսքի ռիսկ գրեթե չկա, քանի որ շուկան հիմնականում տեղական է։
Դուբայում և Աբու Դաբիում լարվածության ֆոնին դանդաղել են ներդրումները անշարժ գույքի ոլորտում։ Ներդրողները շարունակում են աջակցել արդեն իսկ գործող նախագծերին, սակայն նորերի գործարկումը դեռ հարցականի տակ է մնում։
Այսօրվա տվյալներով՝ Հայաստանի կենսաթոշակային հիմնադրամների ակտիվների մոտ 23%-ը արտահայտված է ԱՄՆ դոլարով, ևս 11%-ը՝ եվրոյով, իսկ մնացած մասը գրեթե ամբողջությամբ արտահայտված է ՀՀ դրամով։
Հիմնադրամների արտասահմանյան ներդրումների հիմնական մասը բաժին է հասնում ETF–ին` բորսայական հիմնադրամներին, որոնք ներառում են ԱՄՆ–ի և ԵՄ–ի երկրների բորսաներում առևտուր անող ընկերությունների բաժնետոմսերի դիվերսիֆիկացված պորտֆելներ։
Մերձավոր Արևելքում լարվածության մեկնարկից ի վեր S&P 500 ցուցիչը՝ ԱՄՆ ֆոնդային շուկայի հիմնական ինդիկատորներից մեկը, նվազել է՝ մոտավորապես 6940-ից հասնելով 6670 կետի։
Լրահոս
0