https://arm.sputniknews.ru/20260316/ihpk-n-hajtnel-e-israjelum-ev-katarum--harvatsneri-masin-99911513.html
ԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելում և Կատարում հարվածների մասին
ԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելում և Կատարում հարվածների մասին
Sputnik Արմենիա
Պահապանների կորպուսը նշել է, որ հարվածների համար օգտագործվել են «Խորեմշահր», «Էմադ», «Քադր» գերծանր հրթիռներ: 16.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-16T18:44+0400
2026-03-16T18:44+0400
2026-03-16T19:42+0400
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
կատար
հրթիռակոծություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99439265_0:6:1500:850_1920x0_80_0_0_62705ff99f6ba5aa29820bc76659dd8a.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Իրանցի զինվորականները հարվածել են Իսրայելում հրթիռների պահեստին և Կատարում ամերիկյան ռազմաբազային։ Այս մասին, ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։Պահապանների կորպուսը նշել է, որ հարվածների համար օգտագործվել են «Խորեմշահր», «Էմադ», «Քադր» գերծանր հրթիռներ և հայտնել, որ անօդաչուներով գրոհել է իրաքյան Քրդստանի Էրբիլում գտնվող հակաիրանական ուժերի դիրքերը:Նախօրեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել էր իսրայելական թիկունքի հրամանատարության օբյեկտների ուղղությամբ հարվածների մասին։Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական «միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
իսրայել
կատար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/04/99439265_167:0:1500:1000_1920x0_80_0_0_74865e3e7b7ed6c8f1d21f34219427fe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, կատար, հրթիռակոծություն
իրանի իսլամական հանրապետություն, իսրայել, կատար, հրթիռակոծություն
ԻՀՊԿ-ն հայտնել է Իսրայելում և Կատարում հարվածների մասին
18:44 16.03.2026 (Թարմացված է: 19:42 16.03.2026) Պահապանների կորպուսը նշել է, որ հարվածների համար օգտագործվել են «Խորեմշահր», «Էմադ», «Քադր» գերծանր հրթիռներ:
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի - Sputnik. Իրանցի զինվորականները հարվածել են Իսրայելում հրթիռների պահեստին և Կատարում ամերիկյան ռազմաբազային։ Այս մասին, ինչպես փոխանցում է
ՌԻԱ Նովոստին, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։
«Իրականացվել է «Ճշմարիտ խոստում-4» գործողության 55-րդ ալիքը օկուպացված տարածքներում առկա թիրախների դեմ, որոնց թվում էին հարավային օկրուգի հրամանատարությունը, ինչպես նաև «Rafael» ընկերության հրթիռների ռազմավարական պահեստը և Կատարում ամերիկացի ահաբեկիչների Ալ Ուդեյդ բազան», - ասված է հայտարարության մեջ, որը մեջբերում է «Tasnim» գործակալությունը:
Պահապանների կորպուսը նշել է, որ հարվածների համար օգտագործվել են «Խորեմշահր», «Էմադ», «Քադր» գերծանր հրթիռներ և հայտնել, որ անօդաչուներով գրոհել է իրաքյան Քրդստանի Էրբիլում գտնվող հակաիրանական ուժերի դիրքերը:
Նախօրեին Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել էր իսրայելական թիկունքի հրամանատարության օբյեկտների ուղղությամբ հարվածների մասին։
Հիշեցնենք` չնայած Ժնևում Օմանի միջնորդությամբ Վաշինգտոնի և Թեհրանի միջև իրանական
«միջուկային դոսյեի» շուրջ բանակցություններին, ԱՄՆ–ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան
հարվածներ են հասցրել Իրանին։ Սպանվել են երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին ու
նրա կինը, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և Պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքում աղջիկների համար նախատեսված «Շաջարե Թայեբե» տարրական դպրոցի ռմբակոծությունից
զոհվել է 170 երեխա ու աշխատակից։ Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: