https://arm.sputniknews.ru/20260316/hrdeh-dubaji-odanavakajanum-pajtjunner-tehranum-merdzavvor-arevelqum-tirvogh-iravitshaky-99879925.html
Հրդեհ Դուբայի օդանավակայանում, պայթյուններ Թեհրանում. Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
Հրդեհ Դուբայի օդանավակայանում, պայթյուններ Թեհրանում. Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
Sputnik Արմենիա
Փետրվարի 28-ին ԱՄՆ–ն և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող թիրախներին։ 16.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-16T09:31+0400
2026-03-16T09:31+0400
2026-03-16T10:12+0400
մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն
թեհրան
դուբայ
իսրայել
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/10/99878877_0:1:1501:845_1920x0_80_0_0_ae69ef1eae775dd80a0dc7c67b50ebbf.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Դուբայի օդանավակայանի մերձակայքում ԱԹՍ է ընկել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ԶԼՄ–ները։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ վառելիքի պահեստարան է վնասվել։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։Մի քանի պայթյուն է որոտացել Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանի մոտ, ինքնաթիռ է այրվել։Իրանական Կարմիր մահիկի տվյալներով՝ ռմբակոծությունների սկսվելուց ի վեր Իրանում ավելի քան 54,5 հազար բնակարան է ավերվել։Իսրայելական բանակը հայտնել է, որ հարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաքում գտնվող ենթակառուցվածքներին և «Հզբոլլահի»` Բեյրութում գտնվող թիրախներին։Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Իսրայելին մեղադրել է Թեհրանի դեմ բնապահպանական հանցագործություն կատարելու մեջ և կոչ է արել պատասխանատվության ենթարկել Իսրայելի իշխանություններին։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
մերձավոր արևելք
իրանի իսլամական հանրապետություն
թեհրան
դուբայ
իսրայել
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/10/99878877_186:0:1313:845_1920x0_80_0_0_0cda7069e9e71765c569a51a62cbab94.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մերձավոր արևելք, իրանի իսլամական հանրապետություն, թեհրան, դուբայ, իսրայել
մերձավոր արևելք, իրանի իսլամական հանրապետություն, թեհրան, դուբայ, իսրայել
Հրդեհ Դուբայի օդանավակայանում, պայթյուններ Թեհրանում. Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը
09:31 16.03.2026 (Թարմացված է: 10:12 16.03.2026) Փետրվարի 28-ին ԱՄՆ–ն և Իսրայելը սկսեցին հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող թիրախներին։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Դուբայի օդանավակայանի մերձակայքում ԱԹՍ է ընկել, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Այս մասին հայտնում են ԶԼՄ–ները։ Տեղի իշխանությունների տվյալներով՝ վառելիքի պահեստարան է վնասվել։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվում են։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
Մի քանի պայթյուն է որոտացել Թեհրանի «Մեհրաբադ» միջազգային օդանավակայանի մոտ, ինքնաթիռ է այրվել։
Իրանական Կարմիր մահիկի տվյալներով՝ ռմբակոծությունների սկսվելուց ի վեր Իրանում ավելի քան 54,5 հազար բնակարան է ավերվել։
Իսրայելական բանակը հայտնել է, որ հարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաքում գտնվող ենթակառուցվածքներին և «Հզբոլլահի»` Բեյրութում գտնվող թիրախներին։
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Իսրայելին մեղադրել է Թեհրանի դեմ բնապահպանական հանցագործություն կատարելու մեջ և կոչ է արել պատասխանատվության ենթարկել Իսրայելի իշխանություններին։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: