00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ում ծավալը քիչ է․ Գեղամ Գևորգյանը՝ ադրբեջանական բենզինի քանակի մասին

© SputnikԳեղամ Գևորգյան
Գեղամ Գևորգյան - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2026
Բաժանորդագրվել
ՀՀ-ում ադրբեջանական վառելիքի ներկրումից հետո ոլորտում գների իջեցումը մի քանի հանգամանքով է պայմանավորված։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը քիչ է ամբողջ երկրում եղած պաշարի համեմատ։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ մրցակցության և սպառողների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։
«ՀՀ-ում վերջին 5 տարում 3 նոր խոշոր տնտեսվարող կա վառելիքի շուկայում, չհաշված ինչքան մանր տնտեսվարող է հայտնվել։ Ցավոք, ապրանքի բորսայական էժան գնի վայելելը քիչ տևեց, քանի որ աշխարհում էլ են այսօր գները բարձրանում։ Դեռ պետք է հասկանանք` ինչ է կատարվելու, բորսայում ինչ է կատարվում»,- նշեց Գևորգյանը։
Նրա խոսքով՝ առհասարակ ադրբեջանական վառելիքի ներկրումից հետո շուկայում գներն իջել էին մի քանի հանգամանքով պայմանավորված։ Առաջինը՝ երկաթուղու գինն էլ էր ցածր արդեն, 2-րդ՝ մեկի մոտ հայտնվել էր էժան ապրանք, մնացածն էլ ստիպված հարմարվել են այդ իրականությանը։ ՏՄՊՀ նախագահի պնդմամբ՝ ցածր գնով ապրանքի շատանալու դեպքում, բնականաբար, անկումն էլ ավելի շատ կլինի, ուստի իրենք էլ դաշտը բաց են թողնում տարբեր տնտեսվարողների համար։
Հիշեցնենք` շուրջ 35 տարվա դադարից հետո առաջին անգամ 2025 թ․ դեկտեմբերի 19–ին Ադրբեջանից Վրաստանի տարածքով ՀՀ Տավուշի մարզի «Այրում» կայարան հասավ 22 վագոնից բաղկացած գնացքը` 1218 տոննա A95 տեսակի բենզինով։
2026 թ․ հունվարի 7–ին հայտնի դարձավ, որ Ադրբեջանը նավթամթերքի ավելի խոշոր խմբաքանակ կուղարկի Հայաստան: Ադրբեջանի Մաքսային կոմիտեի տվյալներով` միայն հունվարին Հայաստանն Ադրբեջանից 2 մլն 403,6 հազար դոլարի բենզին և դիզելային վառելիք է ներկրել։ Սա կազմում է երկրի ընդհանուր արտահանման 0,1 տոկոսը։
Լրահոս
0