https://arm.sputniknews.ru/20260316/erevanum-petrvarin-odi-aghtvotvatsutjan-cucanishnery-nvazel-en-avetisjan-99888588.html
Երևանում փետրվարին օդի աղտոտվածության ցուցանիշները նվազել են. Ավետիսյան
Երևանում փետրվարին օդի աղտոտվածության ցուցանիշները նվազել են. Ավետիսյան
Sputnik Արմենիա
Գորիկ Ավետիսյանի խոսքով` օդի աղտոտման մարդածին աղբյուրները շատ փոքր դեր ունեն աղտոտվածության մեջ։ 16.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-16T11:53+0400
2026-03-16T11:53+0400
2026-03-16T11:53+0400
հայաստան
երևան
երևանի քաղաքապետարան
օդի աղտոտվածություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/03/24325969_0:167:1600:1067_1920x0_80_0_0_f97fdf0eaa18211508810944ba6907b4.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Այս տարվա փետրվարին օդի աղտոտվածության ցուցանիշներն ավելի ցածր են, քան նախորդ տարի։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին ասաց բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը։«Ցուցանիշների նվազումը պայմանավորված է ընդհանուր եղանակային և օդերևութաբանական պայմաններով։ Սա ցույց է տալիս, որ օդի աղտոտման մարդածին աղբյուրները շատ փոքր դեր ունեն աղտոտվածության մեջ»,- ասաց նա։Քաղաքապետարանի տվյալները հիմնված են շինհրապարակներում տեղադրված` օդի մոնիտորինգի 188 սարքերից ստացած տվյալների վրա։«2026 թվականի փետրվարին PM 2.5-ի արժեքը կազմել է 95, իսկ PM 10-ինը՝ 47։ Այս արժեքները գտնվում են «լավ» կամ «չափավոր» միջակայքերում։ Համեմատության համար ասեմ, որ 2025 թվականի փետրվարին, երբ տեղադրված էր 167 սարք, PM 2.5-ի արժեքը կազմել էր 109, իսկ PM 10-ի համար՝ 51»,- նշեց Ավետիսյանը:Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձանագրեց, որ նոյեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում օդի որակը մեծամասամբ պայմանավորված է մթնոլորտային շերտի «առաստաղի» բարձրությամբ, այսինքն՝ այն ուղղակիորեն բնակլիմայական երևույթ է։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/09/03/24325969_148:0:1571:1067_1920x0_80_0_0_6e3b6509be818fada4036b4f33f2e44f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, երևանի քաղաքապետարան, օդի աղտոտվածություն
հայաստան, երևան, երևանի քաղաքապետարան, օդի աղտոտվածություն
Երևանում փետրվարին օդի աղտոտվածության ցուցանիշները նվազել են. Ավետիսյան
Գորիկ Ավետիսյանի խոսքով` օդի աղտոտման մարդածին աղբյուրները շատ փոքր դեր ունեն աղտոտվածության մեջ։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Այս տարվա փետրվարին օդի աղտոտվածության ցուցանիշներն ավելի ցածր են, քան նախորդ տարի։ Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ այս մասին ասաց բնապահպանության վարչության պետի տեղակալ Գորիկ Ավետիսյանը։
«Ցուցանիշների նվազումը պայմանավորված է ընդհանուր եղանակային և օդերևութաբանական պայմաններով։ Սա ցույց է տալիս, որ օդի աղտոտման մարդածին աղբյուրները շատ փոքր դեր ունեն աղտոտվածության մեջ»,- ասաց նա։
Քաղաքապետարանի տվյալները հիմնված են շինհրապարակներում տեղադրված` օդի մոնիտորինգի 188 սարքերից ստացած տվյալների վրա։
«2026 թվականի փետրվարին PM 2.5-ի արժեքը կազմել է 95, իսկ PM 10-ինը՝ 47։ Այս արժեքները գտնվում են «լավ» կամ «չափավոր» միջակայքերում։ Համեմատության համար ասեմ, որ 2025 թվականի փետրվարին, երբ տեղադրված էր 167 սարք, PM 2.5-ի արժեքը կազմել էր 109, իսկ PM 10-ի համար՝ 51»,- նշեց Ավետիսյանը:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ արձանագրեց, որ նոյեմբերից մարտ ընկած ժամանակահատվածում օդի որակը մեծամասամբ պայմանավորված է մթնոլորտային շերտի «առաստաղի» բարձրությամբ, այսինքն՝ այն ուղղակիորեն բնակլիմայական երևույթ է։