https://arm.sputniknews.ru/20260316/erevandubaj-trichqnery-hetadzgvel-en-99889081.html
Երևան–Դուբայ թռիչքները հետաձգվել են
Երևան–Դուբայ թռիչքները հետաձգվել են
Sputnik Արմենիա
«Emirates» և «Flydubai» ավիաընկերությունների չվերթերը նախատեսված էին ժամը 11:25-ին։ 16.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-16T12:03+0400
2026-03-16T12:03+0400
2026-03-16T12:03+0400
հայաստան
երևան
դուբայ
օդանավակայան
չվերթ
թռիչք
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99834191_0:160:3072:1888_1920x0_80_0_0_b8ec2b0c504c48dd0b80095768787c70.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Դուբայի օդանավակայանում ԱԹՍ–ի ընկնելուց հետո Երևան-Դուբայ չվերթերը հետաձգվել են։«Emirates» և« Flydubai» ավիաընկերությունների չվերթերը նախատեսված էին Երևանի ժամանակով 11:25-ին։Այժմ «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակում հաշվարկային ժամ է նշված 22:00-ն։Նշենք, որ Դուբայի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն Դուբայի քաղավիացիայի վարչությունը հայտարարել է, որ նախազգուշական նկատառումներից ելնելով` չվերթերը ժամանակավորապես դադարեցվել են։Ուղևորներին խորհուրդ է տրվել չվերթերի մասին տեղեկություններ ստանալու համար կապ հաստատել ավիաընկերությունների հետ։ Օդանավակայան տանող ճանապարհները ժամանակավորապես փակ են։Որոշ չվերթեր ուղղորդվել են Դուբայի երկրորդ օդանավակայան («Ալ Մաքթում»):Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
երևան
դուբայ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99834191_171:0:2902:2048_1920x0_80_0_0_f766e174edf6ce43d794a4415789fcd7.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, դուբայ, օդանավակայան, չվերթ, թռիչք
հայաստան, երևան, դուբայ, օդանավակայան, չվերթ, թռիչք
Երևան–Դուբայ թռիչքները հետաձգվել են
«Emirates» և «Flydubai» ավիաընկերությունների չվերթերը նախատեսված էին ժամը 11:25-ին։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Դուբայի օդանավակայանում
ԱԹՍ–ի ընկնելուց հետո Երևան-Դուբայ չվերթերը հետաձգվել են։
«Emirates» և« Flydubai» ավիաընկերությունների չվերթերը նախատեսված էին Երևանի ժամանակով 11:25-ին։
Այժմ «Զվարթնոց» օդանավակայանի առցանց չվացուցակում հաշվարկային ժամ է նշված 22:00-ն։
Նշենք, որ Դուբայի օդանավակայանում տեղի ունեցած միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել, սակայն Դուբայի քաղավիացիայի վարչությունը հայտարարել է, որ նախազգուշական նկատառումներից ելնելով` չվերթերը ժամանակավորապես դադարեցվել են։
Ուղևորներին խորհուրդ է տրվել չվերթերի մասին տեղեկություններ ստանալու համար կապ հաստատել ավիաընկերությունների հետ։ Օդանավակայան տանող ճանապարհները ժամանակավորապես փակ են։
Որոշ չվերթեր ուղղորդվել են Դուբայի երկրորդ օդանավակայան («Ալ Մաքթում»):
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: