00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
8 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:08
52 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:25
3 ր
Ուղիղ եթեր
09:29
31 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
8 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ-ն արձագանքման խումբ կուղարկի ՀՀ ընտրություններից առաջ «սպառնալիքներին հակազդելու» համար

© Photo : press office of MFA of RA Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը
Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը - Sputnik Արմենիա, 1920, 16.03.2026
Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Որոշումը կայացվել է հայկական կողմի խնդրանքով։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Եվրամիությունը արագ արձագանքման խումբ կուղարկի Հայաստան՝ խորհրդարանական ընտրություններից առաջ հնարավոր սպառնալիքներին հակազդելու համար, հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի նախարար Կայա Կալլասը։ Նրա խոսքով՝ որոշումը կայացվել է հայկական կողմի խնդրանքով։
Ավելի վաղ Կալլասը նաև հայտնել էր, որ Հայաստանը դիմել է Եվրամիությանը՝ «առաջիկա ընտրություններում արտաքին միջամտությանը» հակազդելու համար։ Ի պատասխան՝ ԵՄ-ն հայտարարել է 12 միլիոն եվրո հատկացնելու պատրաստակամության մասին։ Միջոցները նախատեսվում է օգտագործել «արտաքին տեղեկատվական մանիպուլյացիաների և միջամտության» դեմ պայքարի և կիբեռանվտանգության ամրապնդման համար։
«Հայաստանի խնդրանքով ԵՄ-ն կտեղակայի հիբրիդային արագ արձագանքման խումբ՝ ընտրություններից առաջ սպառնալիքներին հակազդելու համար: Մեր հարևանության ժողովրդավարական դիմադրողականության աջակցությունը մեզ համար մնում է առաջնահերթություն: Մենք Հայաստանին մենակ չենք թողնի. ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույսը դնել Եվրոպայի վրա», - ասել է Կալլասը ԵՄ արտաքին գործերի նախարարների հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում:
Հավելենք, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները նախատեսված են հունիսի 7-ին։
Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հաստատել է խորհրդարանի կողմից 2025 թվականի ապրիլին ընդունված օրենքը երկրի՝ ԵՄ-ին միանալու մտադրության մասին, չնայած այն հանգամանքին, որ միությունն ինքը անդամակցություն չէր առաջարկել ՀՀ-ին։ Ինչպես հայտարարել էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, Հայաստանի հնարավոր անդամակցությունը ԵՄ-ին անհնար է ԵԱՏՄ-ում անդամակցությունը պահպանելու պայմաններում. ընտրությունը պետք է կատարի հայ ժողովուրդը։
Ավելին, Կալլասի խոստումը՝ օգնել Հայաստանին պայքարել «հիբրիդային սպառնալիքների» դեմ, նման Մոլդովայում տեղի ունեցածին, Լավրովը որակել է որպես «խոստովանություն»։ Նախարարի խոսքով՝ սա վկայում է Արևմուտքի ծրագրերի մասին՝ միջամտելու Հայաստանի գործերին, ինչպես Մոլդովայի դեպքում էր։
Լրահոս
0