https://arm.sputniknews.ru/20260316/arusjak-aleqsanjani-ev-erik-aleqsanjani-nkatmamb-meghadrakan-verdikt-e-kajacvel-99897109.html
Արուսյակ Ալեքսանյանի և Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
Արուսյակ Ալեքսանյանի և Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
Sputnik Արմենիա
Դատավորը մեղադրվում է «Ֆազ» մականվամբ հայտնի Սերգեյ Գալստյանի նկատմամբ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու, իսկ Էրիկ Ալեքսանյանը՝ դրան օժանդակելու համար։ 16.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-16T14:34+0400
2026-03-16T14:34+0400
2026-03-16T14:34+0400
էրիկ ալեքսանյան
արուսյակ ալեքսանյան
դատ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1b/72777346_0:0:1600:901_1920x0_80_0_0_83be633852c2465b231b958e9c17a8f0.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik․ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի, դատավոր Արուսյակ Ալեքսանյանի և նրա օգնական Թամարա Պետրոսյանի նկատմամբ այսօր Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մեղադրական վերդիկտ է կայացրել։ Այդ մասին հայտնում է «Փաստինֆոն»։Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը դատարանի որոշմամբ կալանավորվել էր 2022թ․ հոկտեմբեր 19–ին և կալանքի տակ էր մնացել մինչև 2024թ․ մարտը։Նույն գործի շրջանակներում հոկտեմբերի 21–ին 2 ամիս ժամկետով կալանավորվել էր նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։Քրեական վարույթը վերաբերում է քրեական հեղինակություն, «Ֆազ» մականվամբ հայտնի Սերգեյ Գրիգորյանին։Դատարանը որոշել էր գրավի դիմաց ազատ արձակել Գրիգորյանին՝ բավարարելով նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը։ ԱԱԾ-ն դատավորին մեղադրում էր ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, իսկ Էրիկ Ալեքսանյանին՝ դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/02/1b/72777346_24:0:1447:1067_1920x0_80_0_0_a696fbe8c4dd708246fe538f460f134d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
էրիկ ալեքսանյան, արուսյակ ալեքսանյան, դատ
էրիկ ալեքսանյան, արուսյակ ալեքսանյան, դատ
Արուսյակ Ալեքսանյանի և Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ մեղադրական վերդիկտ է կայացվել
Դատավորը մեղադրվում է «Ֆազ» մականվամբ հայտնի Սերգեյ Գալստյանի նկատմամբ ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու, իսկ Էրիկ Ալեքսանյանը՝ դրան օժանդակելու համար։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik․ Փաստաբան Էրիկ Ալեքսանյանի, դատավոր Արուսյակ Ալեքսանյանի և նրա օգնական Թամարա Պետրոսյանի նկատմամբ այսօր Հակակոռուպցիոն դատարանը, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, մեղադրական վերդիկտ է կայացրել։ Այդ մասին հայտնում է «Փաստինֆոն»։
Հիշեցնենք` Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արուսյակ Ալեքսանյանը դատարանի որոշմամբ
կալանավորվել էր 2022թ․ հոկտեմբեր 19–ին և կալանքի տակ էր մնացել
մինչև 2024թ․ մարտը։
Նույն գործի շրջանակներում հոկտեմբերի 21–ին 2 ամիս ժամկետով կալանավորվել էր նաև փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։
Քրեական վարույթը վերաբերում է քրեական հեղինակություն, «Ֆազ» մականվամբ հայտնի Սերգեյ Գրիգորյանին։
Դատարանը որոշել էր գրավի դիմաց ազատ արձակել Գրիգորյանին՝ բավարարելով նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանի ներկայացրած միջնորդությունը։
ԱԱԾ-ն դատավորին մեղադրում էր ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելու և պաշտոնեական լիազորություններն անցնելու մեջ, իսկ Էրիկ Ալեքսանյանին՝ դատավոր Ալեքսանյանին պաշտոնեական լիազորություններն անցնելու հարցում օժանդակելու մեջ։