https://arm.sputniknews.ru/20260316/amnn-arajin-razmakan-inqnatirnern-e-teghapvokhel-ruminia-99883236.html
ԱՄՆ–ն ռազմական ինքնաթիռներ է տեղափոխել Ռումինիա
ԱՄՆ–ն ռազմական ինքնաթիռներ է տեղափոխել Ռումինիա
Sputnik Արմենիա
Ամերիկյան ինքնաթիռներն արդեն վայրէջք են կատարել Ռումինիայի տարածքում։ 16.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-16T10:44+0400
2026-03-16T10:44+0400
2026-03-16T10:45+0400
ռումինիա
ամն
ինքնաթիռ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/10/99882256_0:0:1500:844_1920x0_80_0_0_9ee68ade38c3c6508e36dadf2621bda2.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Կիրակի երեկոյան Ռումինիա են հասել «Boeing KC-135 Stratotanker» 3 ինքնաթիռներ։ Սա ԱՄՆ–ի ռազմական ուժերի առաջին մասն է, որոնց տեղակայումը Ռումինիայի տարածքում հաստատվել է Բուխարեստի կողմից։Լցավորող–ինքնաթիռներից բացի, Ռումինիա կտեղափոխվեն նաև ռադիոլոկացիոն համակարգեր, հսկողության սարքեր և մի քանի հարյուր զինվորականներ։Ինքնաթիռները շուտով կսկսեն օդում լիցքավորելու իրենց առաքելությունները։ Դրանք կարող են օգտագործվել F15, F22 կամ F35 կործանիչների լիցքավորման համար։Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռումինիայի խորհրդարանը թույլ է տվել ԱՄՆ-ին ժամանակավորապես ռազմական ուժեր տեղակայել իր տարածքում` չնայած «Հանուն ռումինացիների միավորման» ընդդիմադիր դաշինքի բողոքներին ( դաշինքը դեմ է երկրի ռազմականացմանը)։ ԶԼՄ–ները գրել էին, որ խոսքը կործանիչների և 500 զինվորականների մասին է` Մերձավոր Արևելքում գործողությունների համար։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
ռումինիա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/10/99882256_0:0:1204:903_1920x0_80_0_0_4e4d24832015fbd21de4a363a7fe3aa8.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռումինիա, ամն, ինքնաթիռ
ԱՄՆ–ն ռազմական ինքնաթիռներ է տեղափոխել Ռումինիա
10:44 16.03.2026 (Թարմացված է: 10:45 16.03.2026) Ամերիկյան ինքնաթիռներն արդեն վայրէջք են կատարել Ռումինիայի տարածքում։
ԵՐԵՎԱՆ, 16 մարտի – Sputnik. Կիրակի երեկոյան Ռումինիա են հասել «Boeing KC-135 Stratotanker» 3 ինքնաթիռներ։ Սա ԱՄՆ–ի ռազմական ուժերի առաջին մասն է, որոնց տեղակայումը Ռումինիայի տարածքում հաստատվել է Բուխարեստի կողմից։
Լցավորող–ինքնաթիռներից բացի, Ռումինիա կտեղափոխվեն նաև ռադիոլոկացիոն համակարգեր, հսկողության սարքեր և մի քանի հարյուր զինվորականներ։
Ինքնաթիռները շուտով կսկսեն օդում լիցքավորելու իրենց առաքելությունները։ Դրանք կարող են օգտագործվել F15, F22 կամ F35 կործանիչների լիցքավորման համար։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ռումինիայի խորհրդարանը թույլ է տվել ԱՄՆ-ին ժամանակավորապես ռազմական ուժեր տեղակայել իր տարածքում` չնայած «Հանուն ռումինացիների միավորման» ընդդիմադիր դաշինքի բողոքներին ( դաշինքը դեմ է երկրի ռազմականացմանը)։ ԶԼՄ–ները գրել էին, որ խոսքը կործանիչների և 500 զինվորականների մասին է` Մերձավոր Արևելքում գործողությունների համար։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: