00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
46 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ճապոնիան և Ֆրանսիան իրենց նավերը Հորմուզի նեղուց չեն ուղարկի՝ չնայած Թրամփի կոչին

© Photo : Tasnim News AgencyՀորմուզի նեղուցում հարձակման ենթարկված նավ
Հորմուզի նեղուցում հարձակման ենթարկված նավ
 - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2026
Բաժանորդագրվել
Դոնալդ Թրամփը կոչ է արել մի շարք պետությունների՝ ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն ապահովելու համար։
ԵՐԵՎԱՆ, 15 մարտի – Sputnik. Ֆրանսիական ավիախումբը՝ ի դեմս «Շառլ դը Գոլ» միակ ավիակիրի, շարունակում է մնալ Արևելյան Միջերկրական ծովում` չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի արված կոչին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Ֆրանսիայի ԱԳՆ–ին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Truth Social» սոցիալական ցանցում կոչ էր արել մի շարք պետությունների՝ ռազմական նավեր ուղարկել Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունն ապահովելու համար։ Նրա այս կոչը, մասնավորապես, վերաբերում էր Մեծ Բրիտանիային, Չինաստանին, Հարավային Կորեային, Ֆրանսիային և Ճապոնիային։
«Ոչ, ֆրանսիական ավիակիր հարվածային խումբը մնում է Արևելյան Միջերկրական ծովում»,– ասված է Ֆրանսիայի ԱԳՆ-ի հրապարակված հաղորդագրության մեջ:
Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչությունից նաև հիշեցրել են, որ Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակի վերաբերյալ պաշտոնական Փարիզի դիրքորոշումը չի փոխվել և պաշտպանական բնույթ է կրում:
Ըստ ՌԻԱ Նովոստիի` համանման հայտարարություն է արել նաև Ճապոնիան։ Լրատվամիջոցի աղբյուրի համաձայն` Ճապոնիան Հորմուզի նեղուց ռազմանավեր չի ուղարկի միայն այն պատճառով, թե Թրամփն այդպես է ասել:
Цитата
«Այն միջոցները, որոնք ձեռնարկում է Ճապոնիան, որոշում է ինքն անձամբ, որը հիմնված է միայն իր սեփական որոշումների վրա։ Միայն այն պատճառով, որ Թրամփն ասել է, դեռ չի նշանակում ռազմանավերի ակնթարթային ուղարկում»,- լրատվամիջոցը մեջբերել է Ճապոնիայի ԱԳՆ աղբյուրի խոսքը։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Թեհրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կշարունակի փակ մնալ այն երկրների համար, որոնք միացել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հորմուզի նեղուցից դեպի արևելք մեծ թվով առևտրային նավեր են կուտակվել, այդ թվում՝ լցանավեր և բեռնատար նավեր։ Փաստացի նեղուցն անարգել անցնում են միայն Իրանի հետ կապված նավերը, իսկ մյուսները անցնելու փորձի ժամանակ ենթարկվում են ԻՀՊԿ-ի հարձակումներին։
Լրահոս
0