https://arm.sputniknews.ru/20260312/irany-herqel-e-hvormuzi-neghuci-akanapatman-masin-lury-99778870.html
Իրանը հերքել է Հորմուզի նեղուցի ականապատման մասին լուրը
Իրանը հերքել է Հորմուզի նեղուցի ականապատման մասին լուրը
Sputnik Արմենիա
ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը հայտարարել է, որ Թեհրանը թույլատրել է որոշ երկրների նավերին հատել Հորմուզի նեղուցը։ 12.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-12T21:57+0400
2026-03-12T21:57+0400
2026-03-12T22:01+0400
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
նավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99486412_0:54:801:504_1920x0_80_0_0_01f672decf9efe4771f660176478bdd1.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Իրանում հերքել են Հորմուզի նեղուցի ականապատման մասին լուրը, որը վերջին օրերին տարածում են արևմտյան լրատվամիջոցները։ Իրանի Իսլամական Հանրապետությունը նեղուցում ականներ չի տեղադրել։ Այս մասին հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ-Ռավանչին: Ավելին` նա նշել է, որ Թեհրանը թույլատրել է որոշ երկրների նավերին հատել նեղուցը:Միևնույն ժամանակ Հորմուզի նեղուցը կշարունակի փակ մնալ այն երկրների համար, որոնք միացել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային:«Ագրեսորին աջակցած պետություններից ոչ մեկը չպետք է օգտվի Հորմուզի նեղուցով անվտանգ անցնելու առավելությունից», - հայտարարել է նա:Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին իր առաջին ուղերձում հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը պետք է շարունակի փակ մնալ։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/05/99486412_0:0:743:557_1920x0_80_0_0_3a4c720aa23df85e37377c09d6cbc31b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, նավ
իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, նավ
Իրանը հերքել է Հորմուզի նեղուցի ականապատման մասին լուրը
21:57 12.03.2026 (Թարմացված է: 22:01 12.03.2026) ԻԻՀ արտաքին գործերի նախարարի տեղակալը հայտարարել է, որ Թեհրանը թույլատրել է որոշ երկրների նավերին հատել Հորմուզի նեղուցը։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. Իրանում հերքել են Հորմուզի նեղուցի ականապատման մասին լուրը, որը վերջին օրերին տարածում են արևմտյան լրատվամիջոցները։ Իրանի Իսլամական Հանրապետությունը նեղուցում ականներ չի տեղադրել։ Այս մասին հայտարարել է ԱԳ նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ-Ռավանչին: Ավելին` նա նշել է, որ Թեհրանը թույլատրել է որոշ երկրների նավերին հատել նեղուցը:
Միևնույն ժամանակ Հորմուզի նեղուցը կշարունակի փակ մնալ այն երկրների համար, որոնք միացել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային:
«Ագրեսորին աջակցած պետություններից ոչ մեկը չպետք է օգտվի Հորմուզի նեղուցով անվտանգ անցնելու առավելությունից», - հայտարարել է նա:
Իրանի նոր գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեին
իր առաջին ուղերձում հայտարարել էր, որ Հորմուզի նեղուցը պետք է շարունակի փակ մնալ։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին: