00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
46 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Փաշինյանը մտադիր է հրապարակային ցույց տալ, թե ինչ սպառազինություն է Հայաստանը ձեռք բերել

Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը տեղեկացրեց, որ մտադիր են ցուցադրելու միայն իրենց իշխանության օրոք և հիմնականում 2022 թվականից հետո ձեռքբերված սպառազինությունը։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մտադիր է ոչ թե քաղաքացիների առանձին խմբերի, այլ հրապարային, բոլորին ցույց տալ, թե Հայաստանի Հանրապետությունն ինչ սպառազինություն է ձեռք բերել։ Այդ մասին այսօր նա հայտարարեց Կապանում քաաքացիների հետ հանդիպման ժամանակ` անդրադառնալով սպառազինության թեմային։
«Ես 2–3 ամիս առաջ հայտարարություն արեցի, որ այն քաղաքացիները, որոնք ուզում են տեսնել, թե ինչ ենք ձեռքբերել, կտանեմ, ցույց կտամ։ Արդեն մի քանի խումբ հրավիրել, տարել, ցույց եմ տվել, սակայն մարդկանց թիվն այնքան մեծ է, որ եկանք այն եզրակացության, որ բոլորին պետք է բոլորին ցույց տանք, հրապարակային պետք է ցույց տանք։ Հիմա մենք մտածում ենք` առաջիկայում հրապարակային ցույց տանք, որ մեր քաղաքացիները տեսնեն, թե ինչի մասին է խոսքը»,– նշեց նա։
Վարչապետի խոսքով` դա անելում են խաղաղության համատեքստում, քանի որ հարևանների հետ լարվածություն չկա։
«Մեր հարևանները, հույս ունենք, դա չեն ընկալի որպես ագրեսիվության ցուցադրություն։ Մենք մեր ժողովրդի առաջ հաշվետվություն ենք ներկայացնելու, և դա, երևի, մայիսին տեղի կունենա, երբ ցույց կտանք` ինչ ենք ձեռքբերել, թե ինչ ենք արել։ Մենք դրանով ոչ թե պատերազմի ենք պատրաստվել, թեև, այո, եղել է ժամանակ, որ մտածել ենք` պատերազմ է լինելու, պատրաստվել ենք, դա էլ է կարևոր…»,– նշեց Փաշինյանը։
Նա տեղեկացրեց, որ մտադիր են ցուցադրելու միայն իրենց իշխանության օրոք և հիմնականում 2022 թվականից հետո ձեռքբերված սպառազինությունը։
«Հիմա խաղաղություն է, սակայն դա չի նշանակում, որ մենք չպետք է ունենանք պաշտպանունակ բանակ, քանի որ առանց բանակի երկիրը կարող է գայթակղություն լինել ագրեսիայի համար»,– եզրափակեց նա։
Հիշեցնենք, որ 2025 թ. նոյեմբերի 8–ին «Իմնեմնիմի» փոդքասթի` շուրջ 7 ժամ տևած ՀՀ 3–րդ նախագահ Սերժ Սարգսյանի հարցազրույցից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցերում գրառում արեց` հայտարարելով, որ պատրաստ է ՀՀ–ի ձեռք բերած նորագույն սպառազինությունը ցուցադրել ոչ միայն ՀՀ երեք նախագահներին, այլև արդարության համար` նաև ՀՀ քաղաքացիների ցանկացած 50– հոգանոց խմբի։
Արդեն դեկտեմբերի 6–ին Փաշինյանը քաղաքացիների մոտ 50–հոգանոց խմբի հետ այցելեց Տավուշի մարզի Կիրանց բնակավայր` Ադրբեջանի հետ պետական սահմանի սահմանազատված հատված։
Նշենք նաև, որ ըստ մամուլի տեղեկությունների` ՀՀ իշխանությունները պատրաստվում են ընտրություններից ընդամենը 10 օր առաջ` մայիսի 28-ին, մեծ շքերթ անցկացնել։ Շքերթին սկսել են նախապատրաստվել դեռևս դեկտեմբերից և նույնիսկ սկսել են շքերթի փորձեր անել։
Լրահոս
0