00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ամենատարեց լրագրողը․ ինչպես Շուշիից Բաքու հասավ և հայտնի ժուռնալիստ դարձավ

© Sputnik / Aram Nersesyan Էմմա Պետրոսյանը
 Էմմա Պետրոսյանը - Sputnik Արմենիա, 1920, 15.03.2026
Էմմա Պետրոսյանը
Բաժանորդագրվել
100-ամյակին մոտ տատիկը թղթապանակներում սրբորեն պահում է իր՝ դեռևս չհրապարակված ստեղծագործությունները, խամրած տեսողությամբ պարբերաբար վերընթերցում դրանք, իր «թեկնածուներն» անվանում՝ հույս փայփայելով, որ կենդանության օրոք կհասցնի դրանք էլ գիրք դարձած տեսնել։
99-ամյա Էմմա Պետրոսյանը Հայաստանի ժուռնալիստների միության ամենատարեց անդամն է։ Հարյուրավոր հոդվածների, հարցազրույցների ու 7 գրքի հեղինակ է, երկար տարիներ որպես հրավիրված մասնագետ Բաքվի հայալեզու թերթում է աշխատել, ղեկավարել գրականության և արվեստի բաժինը, հարցազրույցներ է անցկացրել ժամանակի հայտնի մարդկանց հետ՝ Արամ Խաչատրյան, Գոհար Գասպարյան, Համո Սահյան, Ալլա Պուգաչովա, Պարույր Սևակ և շատ ուրիշներ։
Ասում է՝ բամբասանք չլինի, բայց այսօր լրագրողներից քչերն են իրենց խոսքի հանդեպ այնքան պատասխանատու և հոգատար, ինչպես նախկինում էր։
«Անհարմար եմ զգում, երբ վերնագրերը կարդում եմ․․․ Ոնց ասեմ՝ էթիկական չէ, չի կարելի»։
100-ամյակին մոտ տատիկն այսօր էլ պայծառ միտք ու նույնքան պայծառ հիշողություն ունի։ Սիրով ու քաղցր կարոտով պատմում է համարյա թե մեկ դար առաջ սկսված իր կյանքի պատմությունը։ Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա գյուղից է, թեպետ պապենական տունը Շուշիում է, ավերվել է 1920-ի ջարդերի ժամանակ։
«Հորս երազանքն էր տունը վերակառուցելը»,- ասում է Էմմա տատը։
Հայրն Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից է, ռուսական բանակի կազմում է կռվել։ Հոր մասին հատուկ սիրով ու հպարտությամբ է պատմում․ գրագետ մարդ է եղել, գեղեցիկ ձեռագիր է ունեցել, հոր ձեռքով գրված նյութերը երկար տարիներ խնամքով պահել էր։
«Փախեփախի ժամանակ շատ բան կորավ»,- ասում է Էմմա տատը (նկատի ունի 2020թ․ Արցախից բռնագաղթը)։
© Sputnik / Aram Nersesyan Էմմա Պետրոսյանը
Старейший журналист Армении Эмма Петросян - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2026
Էմմա Պետրոսյանը
Մանկության մասին պատմելիս թվում է՝ ժամանակի մեքենան մի 95 տարի հետ է տանում ու մտովի էլի լավագույն ընկերուհու՝ տարիքով իրենից մի քիչ մեծ Կատյայի ձեռքը բռնած շրջում է հարազատ գյուղում, խաղում հարևան Սխտորաշեն գյուղի հայտնի տնջրի ծառի ստվերում։
«Մեր գյուղում դպրոց չկար, Կատյան կողքի գյուղում էր դպրոց գնում, ես իր ձեռքը բաց չէի թողնում, ասում էի՝ ինձ էլ տարեք ձեր հետ դպրոց։ Մի օր էլ տարավ․․․»,- պատմում է Էմմա տատը։
Պարզվում է՝ դա երրորդ դասարանն էր, այդտեղ փոքրիկ Էմման, իհարկե, չմնաց, տեղափոխեցին առաջին դասարան։ Դպրոցը գերազանցությամբ ավարտած աղջիկը շարունակեց ուսումը Շուշիի մանկավարժական, հետո նաև երաժշտական ուսումնարանում, ապա բարձրագույն կրթության հետևից եկավ Երևան ու ընդունվեց թատերական ինստիտուտ․․․
© Sputnik / Aram Nersesyan Էմմա Պետրոսյանը
Старейший журналист Армении Эмма Петросян - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2026
Էմմա Պետրոսյանը
«Այդտեղ սովորելու համար պետք է բազմակողմանի զարգացած լինեիր, և՛ գրականություն իմանայիր, և՛ երաժշտություն, և՛ կերպարվեստ։ Հանձնաժողովը ինձ երկար քննեց, անդամներից մեկն ասաց՝ տես հա, Շուշիում էս ինչ կադր են պատրաստել։ Ու այդպես դարձա թատերագիտական ֆակուլտետի ուսանողուհի, համակուրսեցիս էր ակադեմիկոս Լևոն Հախվերդյանը»,- պատմում է Էմմա տատը։
Այն ժամանակ ինստիտուտների պրոֆեսորների թվում էր նշանավոր հայ գրականագետ, շուշեցի Հայկ Գյուլիքևխյանը, որը երիտասարդ Էմմային, այսպես ասած, իր թևի տակ է առնում, տարբեր հայտնի մարդկանց հետ ծանոթացնում, այդ թվում՝ Ավետիք Իսահակյանի։
Ավարտելուց հետո հայրենի Արցախ է վերադառնում, Շուշիի մանկավարժական ուսումնարանում, զուգահեռ «Սովետական Ղարաբաղ» (հետագայում՝ «Ազատ Արցախ»- խմբ․) թերթում աշխատանքի անցնում։
«Էն ժամանակ մենք ստանում ենք Բաքվում հրատարակվող հայալեզու «Կոմունիստ» թերթը։ Մի անգամ մի համարը վերցրեցի ու սկզբից մինչև վերջ ուղղումներ արեցի, ծրարը դրեցի և ուղարկեցի թերթի խմբագրին՝ Համո Ամիրխանյանին։ Բովանդակային մասեր էլ էի ուղղել․ դե որովհետև ընթերցողին բոլորովին էլ հետաքրքիր չէ, թե քո մեքենայի գնալուց փոշին որտեղից է բարձրանում։ Իսկական լրագրողն ուշադրությունը կենտրոնացնում է այն ամենի վրա, ինչը, ենթադրում է, ինչ-որ բանով կհետաքրքրի ընթերցողին»,- պատմում է Էմմա տատը։
Թերթի խմբագրում-սրբագրումը բախտորոշ դարձավ, մոտ 1 ամիս անց խմբագիրն իր ոտքով Արցախ եկավ։ Խոստովանում է՝ երբ իրեն կանչեցին խմբագրի հետ հանդիպման, մի քիչ վախեցավ, հատկապես երբ սեղանին դրված տեսավ իր ձեռքով ուղղած թերթի համարը։ Մտածեց՝ արարքը հանդուգն էր, ինչի համար հանդիմանելու են կամ նույնիսկ պատժելու։ Բայց իրականում խմբագիրն Արցախ էր հասել երիտասարդ ու հավակնոտ լրագրողուհուն Բաքու աշխատանքի հրավիրելու։ Քանի որ Էմման արդեն ամուսնացած էր, պայման է դնում՝ զինվորական ամուսինն էլ իր հետ պետք է գա։ Համաձայնեցին պայմանին, այդպես տեղափոխվեց Բաքու ու աշխատանքի անցավ «Կոմունիստ» թերթում որպես գրականության և արվեստի բաժնի պատախանատու։
«1952 թվականն էր․․․ Ինձ տվեցին Եղիշե Չարենցի գրասեղանը (Չարենցի ստեղծագործություններից շատերը հենց «Կոմունիստ» թերթում են տպագրվել- խմբ․)։ Էդ գրասեղանի համար հետագայում երկար բանակցություններ են տեղի ունեցել Երևանի և Բաքվի միջև»,- կատակում է Էմմա տատն ու մանրակրկիտ նկարագրում կանաչ մահուդով ծածկված գեղեցիկ գրասեղանը։
Շուրջ 40 տարվա աշխատանքից հետո 1990-ին Էմմա տատը բռնագաղթեց Հայաստան, հետո Արցախ վերադարձավ։ Բռնագաղթի օրվանից որևէ տեղեկություն չունի ամուսնու մասին, որը Բաքվում էր մնացել՝ տան, գույքի մասին հոգ տանելու, հետո ընտանիքին միանալու համար։ Այդպես Էմմա տատը երկու դուստրերի հետ մնաց Արցախում՝ շարունակելով ստեղծագործել, տարբեր թերթերի թղթակցել։ 2020թ-ին երկրորդ անգամ բռնագաղթեց՝ հագին եղած հողաթափերով, Շուշիի կարոտը սրտում։
«Շուշին երկնքին մոտ քաղաք է»,- ասում է Էմմա տատը։
Սրբորեն պահված թղթապանակների մի մասը հետագայում հարևանները տատիկին հասցրեցին։
Էմմա տատիկն այսօր դստեր հետ ապրում է փոքրիկ, համեստ տանը, թղթապանակներից մեկում թանկարժեք իրերի պես պահում է իր վերջին ստեղծագործությունները, դրանց թեկնածուներ անվանում՝ հույս փայփայելով, որ մի օր դրանք էլ գիրք կդառնան։
Լրահոս
0