https://arm.sputniknews.ru/20260314/spercjany-dubli-heghinak-dardzav-svochii-het-khaghum-ev-haghtanak-berec-krasnvodarin-99853118.html
Սպերցյանը դուբլի հեղինակ դարձավ «Սոչիի» հետ խաղում և հաղթանակ բերեց «Կրասնոդարին»
Սպերցյանը դուբլի հեղինակ դարձավ «Սոչիի» հետ խաղում և հաղթանակ բերեց «Կրասնոդարին»
Sputnik Արմենիա
Հյուրերին փրկել է ավելացված րոպեներին նշանակված 11-մետրանոց հարվածը։ 14.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-14T19:02+0400
2026-03-14T19:02+0400
2026-03-14T19:03+0400
ռուսաստան
կրասնոդար
էդուարդ սպերցյան
ֆուտբոլ
սպորտ
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99851204_0:0:1275:717_1920x0_80_0_0_a456fb24b48c5ac77840fd7f7c4d7769.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը Ռուսաստանի պրեմիեր լիգայի հերթական տուրում 2:1 հաշվով հաղթեց «Սոչիին»։ «Կրասնոդարի» 2 գոլն էլ խփեց թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը։«Կրասնոդարը» առաջնությունում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը, իսկ «Սոչին»՝ վերջինը։ Չնայած դրան` Սոչիի թիմը սեփական հարկի տակ արժանի դիմադրություն ցույց տվեց։Երբ թվում էր, թե խաղի ելքը վճռված է, հաշիվն անսպասելի հավասարեցրեց «Սոչիի» կիսապաշտպան Միխայիլ Իգնատովը։ Սակայն ավելացված 5-րդ րոպեին Սոչիի պաշտպաններից մեկը տուգանային հրապարակում բռնեց «Կրասնոդարի» առանցքային խաղացողներից մեկի` Չերնիկովի մարզաշապիկը։ Սպերցյանն իրացրեց նշանակված 11-մետրանոցը։Այս հաղթանակի շնորհիվ «Կրասնոդարը» 21-րդ տուրից հետո պահպանեց առաջատարի դիրքը առաջնությունում, իսկ Սպերցյանն իր գոլերի թիվը հասցրեց 11-ի՝ ունենալով նաև 12 գոլային փոխանցում։Հայ ըմբիշները հաղթանակներ են գրանցել Մ23 Եվրոպայի առաջնությունում
կրասնոդար
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Эдуард Сперцян забил гол на последних минутах матча
Sputnik Արմենիա
Эдуард Сперцян забил гол на последних минутах матча
2026-03-14T19:02+0400
true
PT0M28S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99851204_0:0:957:717_1920x0_80_0_0_503ab96b734c75e6fdf9642ee9c1ca70.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, կրասնոդար, էդուարդ սպերցյան, ֆուտբոլ, սպորտ , видео, տեսանյութ, տեսանյութեր
ռուսաստան, կրասնոդար, էդուարդ սպերցյան, ֆուտբոլ, սպորտ , видео, տեսանյութ, տեսանյութեր
Սպերցյանը դուբլի հեղինակ դարձավ «Սոչիի» հետ խաղում և հաղթանակ բերեց «Կրասնոդարին»
19:02 14.03.2026 (Թարմացված է: 19:03 14.03.2026) Հյուրերին փրկել է ավելացված րոպեներին նշանակված 11-մետրանոց հարվածը։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբը Ռուսաստանի պրեմիեր լիգայի հերթական տուրում 2:1 հաշվով հաղթեց «Սոչիին»։ «Կրասնոդարի» 2 գոլն էլ խփեց թիմի ավագ Էդուարդ Սպերցյանը։
«Կրասնոդարը» առաջնությունում զբաղեցնում է 1-ին հորիզոնականը, իսկ «Սոչին»՝ վերջինը։ Չնայած դրան` Սոչիի թիմը սեփական հարկի տակ արժանի դիմադրություն ցույց տվեց։
Երբ թվում էր, թե խաղի ելքը վճռված է, հաշիվն անսպասելի հավասարեցրեց «Սոչիի» կիսապաշտպան Միխայիլ Իգնատովը։ Սակայն ավելացված 5-րդ րոպեին Սոչիի պաշտպաններից մեկը տուգանային հրապարակում բռնեց «Կրասնոդարի» առանցքային խաղացողներից մեկի` Չերնիկովի մարզաշապիկը։ Սպերցյանն իրացրեց նշանակված 11-մետրանոցը։
Այս հաղթանակի շնորհիվ «Կրասնոդարը» 21-րդ տուրից հետո պահպանեց առաջատարի դիրքը առաջնությունում, իսկ Սպերցյանն իր գոլերի թիվը հասցրեց 11-ի՝ ունենալով նաև 12 գոլային փոխանցում։