https://arm.sputniknews.ru/20260314/irany-nshel-e-hvormuzi-neghucy-bacelu-pajmany-99838956.html
Իրանը նշել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանը
Իրանը նշել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանը
Sputnik Արմենիա
Հիմա միջազգային շուկաներում նավթի առևտուրն ամբողջությամբ իրականացվում է դոլարով։ Բացառություն է միայն ռուսական նավթը։ 14.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-14T11:06+0400
2026-03-14T11:06+0400
2026-03-14T11:10+0400
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
նավթ
նավ
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99838164_0:0:2706:1523_1920x0_80_0_0_3f6e7a309197c73e81be5547a93ded21.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Իրանն առաջարկում է թույլատրել նավթի տեղափոխումը Հորմուզի նեղուցով, բայց միայն այն դեպքում, եթե նավթի դիմաց վճարումը կատարվի չինական յուանով։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի։Թեհրանը մտադիր է այս քայլին դիմել Հորմուզի նեղուցով նավթային լցանավերի հոսքի կարգավորման վերաբերյալ նոր ծրագրի ֆոնին։ Հիմա միջազգային շուկաներում նավթի առևտուրն ամբողջությամբ իրականացվում է դոլարով։ Բացառություն է միայն ռուսական նավթը, որը վաճառվում է ռուբլով կամ յուանով։Տարիներ շարունակ Պեկինը փորձում էր նավթի գնումները կազմակերպել յուանով, հատկապես երբ խոսքը վերաբերում էր Սաուդյան Արաբիայի հետ համագործակցությանը։ Այնուամենայնիվ, դոլարը շարունակում է համաշխարհային պահուստային արժույթը մնալ։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Թեհրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կշարունակի փակ մնալ այն երկրների համար, որոնք միացել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հորմուզի նեղուցից դեպի արևելք մեծ թվով առևտրային նավեր են կուտակվել, այդ թվում՝ լցանավեր և բեռնատար նավեր։ Փաստացի նեղուցն անարգել անցնում են միայն Իրանի հետ կապված նավերը, իսկ մյուսները անցնելու փորձի ժամանակ ենթարկվում են ԻՀՊԿ-ի հարձակումներին։
իրանի իսլամական հանրապետություն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0e/99838164_0:0:2352:1764_1920x0_80_0_0_52597144f29230ffc4a3ac37f9f72d12.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, նավթ, նավ
իրանի իսլամական հանրապետություն, հորմուզի նեղուց, նավթ, նավ
Իրանը նշել է Հորմուզի նեղուցը բացելու պայմանը
11:06 14.03.2026 (Թարմացված է: 11:10 14.03.2026) Հիմա միջազգային շուկաներում նավթի առևտուրն ամբողջությամբ իրականացվում է դոլարով։ Բացառություն է միայն ռուսական նավթը։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Իրանն առաջարկում է թույլատրել նավթի տեղափոխումը Հորմուզի նեղուցով, բայց միայն այն դեպքում, եթե նավթի դիմաց վճարումը կատարվի չինական յուանով։ Այս մասին հայտնում է CNN-ը՝ հղում անելով իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի։
Թեհրանը մտադիր է այս քայլին դիմել Հորմուզի նեղուցով նավթային լցանավերի հոսքի կարգավորման վերաբերյալ նոր ծրագրի ֆոնին։ Հիմա միջազգային շուկաներում նավթի առևտուրն ամբողջությամբ իրականացվում է դոլարով։ Բացառություն է միայն ռուսական նավթը, որը վաճառվում է ռուբլով կամ յուանով։
Տարիներ շարունակ Պեկինը փորձում էր նավթի գնումները կազմակերպել յուանով, հատկապես երբ խոսքը վերաբերում էր Սաուդյան Արաբիայի հետ համագործակցությանը։ Այնուամենայնիվ, դոլարը շարունակում է համաշխարհային պահուստային արժույթը մնալ։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Թեհրանը
հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կշարունակի փակ մնալ այն երկրների համար, որոնք միացել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հորմուզի նեղուցից դեպի արևելք մեծ թվով առևտրային նավեր են կուտակվել, այդ թվում՝ լցանավեր և բեռնատար նավեր։ Փաստացի նեղուցն անարգել անցնում են միայն Իրանի հետ կապված նավերը, իսկ մյուսները անցնելու փորձի ժամանակ ենթարկվում են ԻՀՊԿ-ի հարձակումներին։