https://arm.sputniknews.ru/20260314/amni-anvtangutjan-hvovanvocy-tsak-er-irani-agnn-hvormuz-naver-ugharkelu-kvocheri-masin-99860276.html
ԱՄՆ–ի անվտանգության հովանոցը ծակ էր. Իրանի ԱԳՆ–ն՝ Հորմուզ նավեր ուղարկելու կոչերի մասին
ԱՄՆ–ի անվտանգության հովանոցը ծակ էր. Իրանի ԱԳՆ–ն՝ Հորմուզ նավեր ուղարկելու կոչերի մասին
Sputnik Արմենիա
Նախարարը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ է միայն Իսրայելի և ԱՄՆ-ի, ինչպես նաև նրանց դաշնակիցների համար։ 14.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-14T23:22+0400
2026-03-14T23:22+0400
2026-03-15T16:00+0400
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/19/87125225_0:0:1535:864_1920x0_80_0_0_6222220a5834bfef69c418735c2efefa.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Պարզվեց` Ամերիկայի Միացյալ Նահանգների գովերգված անվտանգության հովանոցը ծակ է և ավելի շուտ խնդիրներ է առաջացնում, քան պաշտպանում դրանցից: Այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին` մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչը։ԱՄՆ նախագահն այսօր կոչ է արել Չինաստանին և այլ երկրներին ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց, որպեսզի այն այլևս սպառնալիք չլինի: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն շուտով կապահովի Հորմուզի նեղուցի անվտանգությունն ու ազատությունը։Միաժամանակ նա ամերիկյան «MS Now» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Հորմուզի նեղուցը փակ է միայն Իսրայելի և ԱՄՆ-ի նավերի, ինչպես նաև նրանց դաշնակիցների համար։Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել: Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:Թեհրանը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կշարունակի փակ մնալ այն երկրների համար, որոնք միացել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հորմուզի նեղուցից դեպի արևելք մեծ թվով առևտրային նավեր են կուտակվել, այդ թվում՝ լցանավեր և բեռնատար նավեր։ Փաստացի նեղուցն անարգել անցնում են միայն Իրանի հետ կապված նավերը, իսկ մյուսները անցնելու փորձի ժամանակ ենթարկվում են ԻՀՊԿ-ի հարձակումներին։
իրանի իսլամական հանրապետություն
ամն
հորմուզի նեղուց
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e9/03/19/87125225_82:0:1446:1023_1920x0_80_0_0_710e4f7d14e5879e6c1e12e183bb9ecb.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց
իրանի իսլամական հանրապետություն, ամն, հորմուզի նեղուց
ԱՄՆ–ի անվտանգության հովանոցը ծակ էր. Իրանի ԱԳՆ–ն՝ Հորմուզ նավեր ուղարկելու կոչերի մասին
23:22 14.03.2026 (Թարմացված է: 16:00 15.03.2026) Նախարարը հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը փակ է միայն Իսրայելի և ԱՄՆ-ի, ինչպես նաև նրանց դաշնակիցների համար։
ԵՐԵՎԱՆ, 14 մարտի – Sputnik. Պարզվեց` Ամերիկայի Միացյալ Նահանգների գովերգված անվտանգության հովանոցը ծակ է և ավելի շուտ խնդիրներ է առաջացնում, քան պաշտպանում դրանցից: Այս հայտարարությունն արել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին` մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կոչը։
ԱՄՆ նախագահն այսօր
կոչ է արել Չինաստանին և այլ երկրներին ռազմանավեր ուղարկել Հորմուզի նեղուց, որպեսզի այն այլևս սպառնալիք չլինի: Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ն շուտով կապահովի Հորմուզի նեղուցի անվտանգությունն ու ազատությունը։
«ԱՄՆ-ն հիմա աղաչում է ուրիշներին, նույնիսկ Չինաստանին, որ օգնեն ապահովել Հորմուզի անվտանգությունը։ Իրանը կոչ է անում իր եղբայրական հարևաններին վտարել օտարերկրյա ագրեսորներին, հատկապես եթե նրանց մտահոգում է միայն Իսրայելը», - գրել է Արաղչին X սոցցանցում։
Միաժամանակ նա ամերիկյան «MS Now» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Հորմուզի նեղուցը փակ է միայն Իսրայելի և ԱՄՆ-ի նավերի, ինչպես նաև նրանց դաշնակիցների համար։
Հիշեցնենք` ԱՄՆ-ն և Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան սկսեցին
հարվածներ հասցրել Իրանին։ Սպանվեցին երկրի
գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին, Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Աբդուլռահիմ Մուսավին, պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեն, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար Մոհամմադ Պակպուրը և պաշտպանության խորհրդի քարտուղար Ալի Շամխանին: Երկրում 40-օրյա սուգ է հայտարարվել:
Իրանը պատասխան հրթիռային հարվածներ է հասցնում Իսրայելի տարածքին, ինչպես նաև Մերձավոր Արևելքում գտնվող ամերիկյան ռազմական օբյեկտներին:
Թեհրանը
հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը կշարունակի փակ մնալ այն երկրների համար, որոնք միացել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ագրեսիային: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հորմուզի նեղուցից դեպի արևելք մեծ թվով առևտրային նավեր են կուտակվել, այդ թվում՝ լցանավեր և բեռնատար նավեր։ Փաստացի նեղուցն անարգել անցնում են միայն Իրանի հետ կապված նավերը, իսկ մյուսները անցնելու փորձի ժամանակ ենթարկվում են ԻՀՊԿ-ի հարձակումներին։