https://arm.sputniknews.ru/20260313/hajvoc-ceghaspanutjan-tangaraninstituti-tnoreni-zhp-e-nshanakvel-hrachja-tashchjany-99817280.html
Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրենի ԺՊ է նշանակվել Հրաչյա Թաշչյանը
Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրենի ԺՊ է նշանակվել Հրաչյա Թաշչյանը
Sputnik Արմենիա
Էդիտա Գզոյանը պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել Արցախի մասին խոսելու համար։ 13.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-13T17:27+0400
2026-03-13T17:27+0400
2026-03-13T17:32+0400
հայաստան
հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
պաշտոն
հրաչյա թաշչյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0b/99724662_0:0:1600:900_1920x0_80_0_0_b6c3f19a0dd0406a6c6c9265cf1ff2d3.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ վարչապետի նախկին օգնական Հրաչյա Թաշչյանը։ Այս մասին հայտնում է թանգարան–ինստիտուտի մամուլի ծառայությունը։ Հրաչյա Թաշչյանը մարտի 11-ին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ իր նշանակումը օրերի հարց է։Հիշեցնենք` նույն օրը տեղեկացրել էինք, որ Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնից ազատվելու դիմում է գրել։ Ըստ ԶԼՄ–ների` ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է նրան հորդորել դիմում գրել, անգամ սպառնացել է՝ եթե ինքնակամ չգրի, կազատեն աշխատանքից։ Ըստ լուրերի` պաշտոնական պատճառաբանությունը եղել է, թե Գզոյանն իբր պատշաճ չի վերահսկում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շինարարությունը, ինչը նրա գործառույթը չէ։ Լուրեր կան նաև, որ Գզոյանի շուրջ ստեղծված իրավիճակը կապ ունի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի փետրվարյան այցի հետ. Գզոյանը Վենսին ներկայացրել է Սումգայիթի ու Բաքվի ջարդերի պատմությունն ու Արցախյան հակամարտությունը, իսկ թանգարանի պաշտոնական հայտարարության մեջ օգտագործվել է «Արցախ» տերմինը:ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին հաստատեց, որ իր ցուցումով է Գզոյանը հրաժարական տվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0b/99724662_209:0:1409:900_1920x0_80_0_0_fb442578b2f9da459936493854d636ea.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, պաշտոն, հրաչյա թաշչյան
հայաստան, հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, պաշտոն, հրաչյա թաշչյան
Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրենի ԺՊ է նշանակվել Հրաչյա Թաշչյանը
17:27 13.03.2026 (Թարմացված է: 17:32 13.03.2026) Էդիտա Գզոյանը պաշտոնից ազատվելու դիմում էր ներկայացրել Արցախի մասին խոսելու համար։
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել ՀՀ վարչապետի նախկին օգնական Հրաչյա Թաշչյանը։ Այս մասին հայտնում է թանգարան–ինստիտուտի
մամուլի ծառայությունը։
«Օրերս կայացել է ՀՑԹԻ Հոգաբարձուների խորհրդի արտահերթ նիստը։ Այն ընդունել է որոշում Հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում նշանակել Հրաչյա Թաշչյանին։ Վերջինս մարտի 13-ից անցել է իր պարտականությունների կատարմանը»,– ասված է հաղորդագրությունում։
Հրաչյա Թաշչյանը մարտի 11-ին
Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել էր, որ իր նշանակումը օրերի հարց է։
Հիշեցնենք` նույն օրը տեղեկացրել էինք, որ Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը պաշտոնից ազատվելու դիմում է գրել։ Ըստ ԶԼՄ–ների` ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն է նրան հորդորել դիմում գրել, անգամ սպառնացել է՝ եթե ինքնակամ չգրի, կազատեն աշխատանքից։ Ըստ լուրերի` պաշտոնական պատճառաբանությունը եղել է, թե Գզոյանն իբր պատշաճ չի վերահսկում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շինարարությունը, ինչը նրա գործառույթը չէ։ Լուրեր կան նաև, որ Գզոյանի շուրջ ստեղծված իրավիճակը կապ ունի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի փետրվարյան այցի հետ. Գզոյանը Վենսին ներկայացրել է Սումգայիթի ու Բաքվի ջարդերի պատմությունն ու Արցախյան հակամարտությունը, իսկ թանգարանի պաշտոնական հայտարարության մեջ օգտագործվել է «Արցախ» տերմինը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 12-ին
հաստատեց, որ իր ցուցումով է Գզոյանը հրաժարական տվել։