https://arm.sputniknews.ru/20260311/edita-gzvojany-ksharunaki-ashkhatel-hajvoc-ceghaspanutjan-tangaran-institutum-tashchjan-99730388.html
Էդիտա Գզոյանը կշարունակի աշխատել Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում. Թաշչյան
Էդիտա Գզոյանը կշարունակի աշխատել Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում. Թաշչյան
Sputnik Արմենիա
Հրաչյա Թաշչյանի խոսքով` ՀՑԹԻ-ի հոգաբարձուների խորհրդի անդամների հրաժարականն իր նշանակման հետ կապ չունի։ 11.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-11T18:01+0400
2026-03-11T18:01+0400
2026-03-11T18:05+0400
հայաստան
հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ
հրաչյա թաշչյան
էդիտա գզոյան
տեսանյութ
տեսանյութեր
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0b/99730014_0:0:1280:720_1920x0_80_0_0_7a7512e3ea7afabddb3a932f6b512956.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնից ազատվելու դիմում գրած Էդիտա Գզոյանը կշարունակի աշխատել թանգարան-ինստիտուտում։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ վարչապետի նախկին օգնական Հրաչյա Թաշչյանը, որը, իր իսկ խոսքով, առաջիկա օրերին նշանակվելու է թանգարան-ինստիտուտի տնօրեն ժամանակավոր պաշտոնակատար։Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Էդիտա Գզոյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ Ըստ ԶԼՄ–ների` ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նրան հորդորել է աշխատանքից ազատվելու դիմում գրել, անգամ սպառնացել է՝ եթե ինքնակամ չգրի, կազատեն աշխատանքից։ Ըստ լուրերի` պաշտոնական պատճառաբանությունը եղել է, թե Գզոյանն իբր պատշաճ չի վերահսկում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շինարարությունը, ինչը նրա գործառույթը չէ։ Լուրեր կան նաև, որ Գզոյանի շուրջ ստեղծված իրավիճակը կապ ունի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի փետրվարյան այցի հետ. Գզոյանը Վենսին ներկայացրել է Սումգայիթի ու Բաքվի ջարդերի պատմությունն ու Արցախյան հակամարտությունը, իսկ թանգարանի պաշտոնական հայտարարության մեջ օգտագործվել է «Արցախ» տերմինը:Այն հարցին, թե երբ կլինի իր պաշտոնական նշանակումը, Թաշչյանը հստակ պատասխան չտվեց։«Իրավական ընթացակարգերով պայմանավորված հարց է, երևի մոտակա մեկ կամ երկու օրվա մեջ կամ այս շաբաթվա ընթացքում»,- ասաց նա։Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի գիտնական անդամների հրաժարականներին, Թաշչյանն ասաց, թե տեղյակ չէ, բայց վստահ է՝ դա իր նշանակմամբ պայմանավորված չէ։Նշենք, որ ըստ ԶԼՄ-ների` ԿԳՄՍ նախարարությունն անտեսել է աշխատակազմի կարծիքը, որը միասնականորեն դեմ է արտահայտվել տնօրենի հեռացմանը։ Արդյունքում ՀՑԹԻ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ֆրանսահայ պատմաբան Ռայմոն Գևորգյանը, խորհրդի անդամներ Հարություն Մարությանը, Հրանուշ Խառատյանը և Ստեփան Աստուրյանը լքել են խորհուրդը։«Չեմ կարող մեկնաբանել հոգաբարձուների գործողությունները, քանի որ այն առանձին մարմին է։ Ես որևէ կերպ այդ մարմնի՝ խորհրդի հետ առնչություն չեմ ունեցել, անդամների մեծամասնությանը երևի անգամ չեմ ճանաչում, այսինքն՝ որևէ իրավական կամ իրավաբանական կապ չունեմ նրանց հետ»,- հավելեց Թաշչյանը։Խոսելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետագա քաղաքականությանը` կապված Ցեղասպանության միջազգային ճանաչման հետ, Հրաչյա Թաշչյանը պատասխանեց, որ նույն կերպ շարունակելու են, և փուչ են ենթադրությունները, թե ՀՀ–ում Հայոց ցեղասպանության ժխտմանը միտված քայլեր են լինելու։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Էդիտա Գզոյանը կշարունակի աշխատել Հայոց Ցեղասպանության թանգարանում. Թաշչյան
Sputnik Արմենիա
Էդիտա Գզոյանը կշարունակի աշխատել Հայոց Ցեղասպանության թանգարանում. Թաշչյան
2026-03-11T18:01+0400
true
PT2M29S
https://cdn.am.sputniknews.ru/img/07ea/03/0b/99730014_161:0:1121:720_1920x0_80_0_0_a4d9351da577773f748ed1c15758b665.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, видео, հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, հրաչյա թաշչյան, էդիտա գզոյան, տեսանյութ, տեսանյութեր
հայաստան, видео, հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, հրաչյա թաշչյան, էդիտա գզոյան, տեսանյութ, տեսանյութեր
Էդիտա Գզոյանը կշարունակի աշխատել Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտում. Թաշչյան
18:01 11.03.2026 (Թարմացված է: 18:05 11.03.2026) Հրաչյա Թաշչյանի խոսքով` ՀՑԹԻ-ի հոգաբարձուների խորհրդի անդամների հրաժարականն իր նշանակման հետ կապ չունի։
ԵՐԵՎԱՆ, 11 մարտի – Sputnik. Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրենի պաշտոնից ազատվելու դիմում գրած Էդիտա Գզոյանը կշարունակի աշխատել թանգարան-ինստիտուտում։ Այս մասին
Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ վարչապետի նախկին օգնական Հրաչյա Թաշչյանը, որը, իր իսկ խոսքով, առաջիկա օրերին նշանակվելու է թանգարան-ինստիտուտի տնօրեն ժամանակավոր պաշտոնակատար։
Ավելի վաղ
տեղեկացրել էինք, որ Էդիտա Գզոյանը պաշտոնից ազատվելու դիմում է ներկայացրել։ Ըստ ԶԼՄ–ների` ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նրան հորդորել է աշխատանքից ազատվելու դիմում գրել, անգամ սպառնացել է՝ եթե ինքնակամ չգրի, կազատեն աշխատանքից։ Ըստ լուրերի` պաշտոնական պատճառաբանությունը եղել է, թե Գզոյանն իբր պատշաճ չի վերահսկում Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի շինարարությունը, ինչը նրա գործառույթը չէ։ Լուրեր կան նաև, որ Գզոյանի շուրջ ստեղծված իրավիճակը կապ ունի ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի փետրվարյան այցի հետ. Գզոյանը Վենսին ներկայացրել է Սումգայիթի ու Բաքվի ջարդերի պատմությունն ու Արցախյան հակամարտությունը, իսկ թանգարանի պաշտոնական հայտարարության մեջ օգտագործվել է «Արցախ» տերմինը:
«Իհարկե, աշխատելու է. առանց նրա ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող է ինստիտուտը շարունակել իր գործունեությունը։ Կարելի է ասել՝ նա առանցքային կերպար է և շատ լավ գիտնական»,- ասաց Թաշչյանը։
Այն հարցին, թե երբ կլինի իր պաշտոնական նշանակումը, Թաշչյանը հստակ պատասխան չտվեց։
«Իրավական ընթացակարգերով պայմանավորված հարց է, երևի մոտակա մեկ կամ երկու օրվա մեջ կամ այս շաբաթվա ընթացքում»,- ասաց նա։
Ինչ վերաբերում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հոգաբարձուների խորհրդի գիտնական անդամների հրաժարականներին, Թաշչյանն ասաց, թե տեղյակ չէ, բայց վստահ է՝ դա իր նշանակմամբ պայմանավորված չէ։
Նշենք, որ ըստ ԶԼՄ-ների` ԿԳՄՍ նախարարությունն անտեսել է աշխատակազմի կարծիքը, որը միասնականորեն դեմ է արտահայտվել տնօրենի հեռացմանը։ Արդյունքում ՀՑԹԻ-ի հոգաբարձուների խորհրդի նախագահ, ֆրանսահայ պատմաբան Ռայմոն Գևորգյանը, խորհրդի անդամներ Հարություն Մարությանը, Հրանուշ Խառատյանը և Ստեփան Աստուրյանը լքել են խորհուրդը։
«Չեմ կարող մեկնաբանել հոգաբարձուների գործողությունները, քանի որ այն առանձին մարմին է։ Ես որևէ կերպ այդ մարմնի՝ խորհրդի հետ առնչություն չեմ ունեցել, անդամների մեծամասնությանը երևի անգամ չեմ ճանաչում, այսինքն՝ որևէ իրավական կամ իրավաբանական կապ չունեմ նրանց հետ»,- հավելեց Թաշչյանը։
Խոսելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հետագա քաղաքականությանը` կապված Ցեղասպանության միջազգային ճանաչման հետ, Հրաչյա Թաշչյանը պատասխանեց, որ նույն կերպ շարունակելու են, և փուչ են ենթադրությունները, թե ՀՀ–ում Հայոց ցեղասպանության ժխտմանը միտված քայլեր են լինելու։