00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:39
21 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
46 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայաստանի ֆոնդային բորսան քննարկում է կրիպտոակտիվների հարթակ բացելու հնարավորությունը

© Sputnik / Евгений БиятовԿրիպտոարժույթ
Կրիպտոարժույթ - Sputnik Արմենիա, 1920, 13.03.2026
Բաժանորդագրվել
Դեռևս քննարկվում են տարբեր ձևաչափեր։ Հնարավոր է՝ թույլատրվի միայն երկրորդային առևտուրը, հնարավոր է, որ թույլատրվեն նաև ինքնուրույն թողարկումները (ICO):
ԵՐԵՎԱՆ, 13 մարտի – Sputnik. Հայաստանի ֆոնդային բորսան (AMX) քննարկում է կրիպտոակտիվների առևտրի հարթակ բացելու հնարավորությունը։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց AMX-ի գործադիր տնօրեն Հայկ Եգանյանը։
Առևտրային հարթակը նախատեսվում է գործարկել մինչև 2026 թվականի ավարտը։ Քննարկվում են տարբեր ձևաչափեր. հնարավոր է՝ այն բաց լինի միայն երկրորդային առևտրի համար (այլ կրիպտոբորսաներում թողարկված ակտիվների առևտրի), հնարավոր է նաև, որ այնտեղ թույլատրվեն նաև ինքնուրույն թողարկումներ (ICO):

«Առայժմ այս ամենը քննարկվում է գաղափարների մակարդակով։ Ամենայն հավանականությամբ, այս նախագծում մենք կունենանք նաև միջազգային գործընկեր։ Ինչ վերաբերում է գրանցման կանոններին, ապա մենք ցանկանում ենք դրանք ներդնել թափանցիկության համաշխարհային չափանիշների մակարդակով»,-ասաց Եգանյանը։

Խոսելով ընթացիկ ծրագրերի մասին՝ նա նշեց, որ AMX բորսայում շարունակում է գործել Աբու Դաբիի բորսայի հետ կապի ուղին։ Դրա միջոցով Հայաստանի բրոքերները կարող են միանալ Աբու Դաբիի բորսային և, առանց այնտեղ հաշիվ բացելու, գնել արժեթղթեր (հաշվարկները կատարվելու են Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միջոցով)։ Նույն հնարավորությունը գործում է նաև Աբու Դաբիից բրոքերների համար։
Հայկական կողմից այդ հնարավորությունը բաց է բոլոր տեսակների արժեթղթերի համար, արաբական կողմից՝ միայն պետական պարտատոմսերի։ Որպեսզի այդ ուղին աշխատի նաև կորպորատիվ արժեթղթերի համար, պետք է մի քանի օրենք փոխել։ Այսպես թե այնպես, Եգանյանի խոսքով, երկկողմ գործարքների ծավալը դեռևս փոքր է, բայց սխեման էլ գործարկվել է ոչ վաղ անցյալում՝ երեք-չորս ամիս առաջ։
Բացի այդ, աշխատանքներ են տարվում «Clearstream» միջազգային դեպոզիտար համակարգի հետ համագործակցությունը ընդլայնելու ուղղությամբ, որի միջոցով օտարերկրյա ներդրողները, առանց Հայաստանում բրոքերական հաշիվ բացելու, կարող են այստեղ արժեթղթեր ձեռք բերել։ Առայժմ կապի ուղին գործում է միայն պետական պարտատոմսերի համար, քանի որ կորպորատիվ արժեթղթերի թողարկման ծավալը համաշխարհային չափանիշներով դեռևս շատ փոքր է։ AMX-ի սպասումներով՝ եթե նման արժեթղթերի թողարկումն աճի, «Clearstream»-ը երկու տարի անց կարող է ուղի բացել նաև մասնավոր արժեթղթերի համար։
Լրահոս
0