https://arm.sputniknews.ru/20260312/voske-tsirany-mijazgajin-heghinakavvor-havatarmagrum-e-stacel-99749585.html
«Ոսկե ծիրանը» միջազգային հեղինակավոր հավատարմագրում է ստացել
«Ոսկե ծիրանը» միջազգային հեղինակավոր հավատարմագրում է ստացել
Sputnik Արմենիա
Երևանյան կինոփառատոնը դարձավ աշխարհի 50 փառատոներից մեկը, որին հավատարմագրում է շնորհվել միջազգային հեղինակավոր ֆեդերացիայի կողմից։ 12.03.2026, Sputnik Արմենիա
2026-03-12T11:12+0400
2026-03-12T11:12+0400
2026-03-12T13:32+0400
«ոսկե ծիրան» կինոփառատոն
հավատարմագրում
կինո
ֆիլմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0a/34140211_0:83:1600:983_1920x0_80_0_0_2ec559a8db1b217c105ad60dbf1a9200.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. «Ոսկե ծիրանը» հավատարմագրում է ստացել հեղինակավոր Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի (FIAPF) կողմից։ Տեղեկությունը հայտնում է կինոփառատոնի մամուլի ծառայությունը։FIAPF-ը միջազգային կինոփառատոնների գործունեությունը կարգավորող և ճանաչող համաշխարհային առաջատար կազմակերպություն է, որի կողմից ճանաչված են աշխարհում անցկացվող ավելի քան 5000 կինոփառատոներից ընդամենը 50-ը։ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը դարձավ դրանցից մեկը։Նշենք, որ Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիան ստեղծվել է շուրջ 1 դար առաջ՝ 1933֊ին։ Ֆեդերացիան հավատարմագրում է շնորհում այն փառատոներին, որոնք համապատասխանում են միջազգային բարձր չափանիշներին՝ ծրագրային քաղաքականության, կինոարդյունաբերության հետ համագործակցության, կազմակերպչական թափանցիկության և միջազգային գործընկերության ոլորտներում։«Ոսկե ծիրանը» 22–րդ կինոտոնն է պարգևում Երևանին․ փառատոնի բացման ամենավառ կադրերը
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2026
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/0a/34140211_90:0:1510:1065_1920x0_80_0_0_35b75ba35aae8a1c0834caeca700b56a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
«ոսկե ծիրան» կինոփառատոն, հավատարմագրում, կինո, ֆիլմ
«ոսկե ծիրան» կինոփառատոն, հավատարմագրում, կինո, ֆիլմ
«Ոսկե ծիրանը» միջազգային հեղինակավոր հավատարմագրում է ստացել
11:12 12.03.2026 (Թարմացված է: 13:32 12.03.2026) Երևանյան կինոփառատոնը դարձավ աշխարհի 50 փառատոներից մեկը, որին հավատարմագրում է շնորհվել միջազգային հեղինակավոր ֆեդերացիայի կողմից։
ԵՐԵՎԱՆ, 12 մարտի – Sputnik. «Ոսկե ծիրանը» հավատարմագրում է ստացել հեղինակավոր Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիայի (FIAPF) կողմից։ Տեղեկությունը հայտնում է
կինոփառատոնի մամուլի ծառայությունը։
FIAPF-ը միջազգային կինոփառատոնների գործունեությունը կարգավորող և ճանաչող համաշխարհային առաջատար կազմակերպություն է, որի կողմից ճանաչված են աշխարհում անցկացվող ավելի քան 5000 կինոփառատոներից ընդամենը 50-ը։ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնը դարձավ դրանցից մեկը։
««Ոսկե Ծիրանի» ընդգրկումը այս ցանցում հաստատում է փառատոնի աճող դերակատարությունը` որպես հեղինակային կինոյի տարածաշրջանային երկխոսության կարևոր հարթակ Եվրոպայի և Արևմտյան Ասիայի միջև»,- նշված է կինոփառատոնի ֆեյսբուքյան էջում տարածած հայտարարության մեջ։
Նշենք, որ Կինոպրոդյուսերների ասոցիացիաների համաշխարհային ֆեդերացիան ստեղծվել է շուրջ 1 դար առաջ՝ 1933֊ին։ Ֆեդերացիան հավատարմագրում է շնորհում այն փառատոներին, որոնք համապատասխանում են միջազգային բարձր չափանիշներին՝ ծրագրային քաղաքականության, կինոարդյունաբերության հետ համագործակցության, կազմակերպչական թափանցիկության և միջազգային գործընկերության ոլորտներում։