Արդեն 22-րդ անգամ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում համախմբում է կինոաշխարհի հետաքրքիր նորույթներն ու կինոդեմքերին։ Այսօր «Կինոյի տանը» տեղի ունեցավ փառատոնի բացման արարողությունը, և ոչ սովորական «կարմիր գորգով» դեպի ծիրանառատ միջազգային կինոաշխարհ քայլեցին համաշխարհային և հայկական կինոաշխարհի ներկայացուցիչներ, նաև հասարակական, քաղաքական գործիչներ։ Sputnik Արմենիան ներկայացնում է փառատոնի բացման ամենավառ կադրերը։Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կարեն Ավետիսյանը։«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համահիմնադիր Հարություն Խաչատրյանը բեմ հրավիրեց հիմնադիրներին, և բոլորը միասին ազդարարեցին փառատոնի բացումը։Հուլիսի 13-20-ն անցկացվող փառատոնն այս տարի ևս կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոներից (Կանն, Բեռլին, Վենետիկ և այլն):Փառատոնի բացումն ազդարարվեց իրանական կինոյի խորհրդանշական դեմքերից մեկի՝ Ջաֆար Փանահի «Մի պարզ պատահար» (Կաննի 78-րդ կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր ) ֆիլմով։ Մեկ տարի առաջ Փանահին 15 տարվա արգելքից հետո 21-րդ «Ոսկե ծիրան»–ով (պատվավոր հյուրն էր) վերադարձավ կինոփառատոների աշխարհ։Գրկախառնություններ «Ոսկե ծիրանի» բացման ժամանակ. Նադերին արժանացավ «Փարաջանովյան թալեր»-ի
Փառատոնի բացումն ազդարարվեց իրանական կինոյի խորհրդանշական դեմքերից մեկի ֆիլմով։
Արդեն 22-րդ անգամ «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնը Երևանում համախմբում է կինոաշխարհի հետաքրքիր նորույթներն ու կինոդեմքերին։ Այսօր «Կինոյի տանը» տեղի ունեցավ փառատոնի բացման արարողությունը, և ոչ սովորական «կարմիր գորգով» դեպի ծիրանառատ միջազգային կինոաշխարհ քայլեցին համաշխարհային և հայկական կինոաշխարհի ներկայացուցիչներ, նաև հասարակական, քաղաքական գործիչներ։ Sputnik Արմենիան ներկայացնում է փառատոնի բացման ամենավառ կադրերը։
Բացման արարողությանը ողջույնի խոսքով հանդես եկան Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կարեն Ավետիսյանը։
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի գեղարվեստական ղեկավար և տնօրեն Կարեն Ավետիսյանը ողջունում է Վաչե Թովմասյանին 22-րդ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի բացմանը
«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի համահիմնադիր Հարություն Խաչատրյանը բեմ հրավիրեց հիմնադիրներին, և բոլորը միասին ազդարարեցին փառատոնի բացումը։
Հուլիսի 13-20-ն անցկացվող փառատոնն այս տարի ևս կներկայացնի մրցութային կինոնկարներ աշխարհի տարբեր երկրներից, ինչպես նաև ֆիլմեր աշխարհի ամենահեղինակավոր կինոփառատոներից (Կանն, Բեռլին, Վենետիկ և այլն):
Փառատոնի բացումն ազդարարվեց իրանական կինոյի խորհրդանշական դեմքերից մեկի՝ Ջաֆար Փանահի «Մի պարզ պատահար» (Կաննի 78-րդ կինոփառատոնի Ոսկե արմավենու ճյուղի դափնեկիր ) ֆիլմով։ Մեկ տարի առաջ Փանահին 15 տարվա արգելքից հետո 21-րդ «Ոսկե ծիրան»–ով (պատվավոր հյուրն էր) վերադարձավ կինոփառատոների աշխարհ։